Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են»

«… եւ սուրբ քաղաքը կոխ կտան քառասունեւերկու ամիս»։ Հայտնություն 11։2

Փետրվարի 17, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
240
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այստեղ հնչում է քառասուներկու ամիս թիվը, որը հակաքրիստոսի  գործունեության ժամանակահատվածն է։ Երեքուկես տարի։ Այս թիվը եւ այս ժամանակահատվածն առաջին անգամ չէ, որ մեջբերվում են Աստվածաշնչում։ Եղիսե մարգարեն անիծում է իրեն ծաղրող երեխաներին, եւ երկու արջ հոշոտում են քառասուներկու երեխայի. «Եւ նա այնտեղից գնաց Բեթէլ. եւ նա ճանապարհովը վեր էր գնում եւ փոքր տղերք դուրս եկան քաղաքիցը եւ ծաղր անելով ասում էին նորան. Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ։ Եւ նա ետ դառաւ, եւ նա նորանց տեսաւ եւ անիծեց նորանց Տիրոջ անունովը. եւ անտառից երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայի պատառեցին»։ Դ Թագավորաց 2։23-24

Եղիա մարգարեի ժամանակ երեքուկես տարի, որ քառասուներկու ամիս է, երկրի վրա երաշտ ու սով էր։ Աբրահամից մինչեւ Դավիթ տասնչորս սերունդ է, Դավիթից մինչեւ բաբելոնյան գաղթ եւս տասնչորս սերունդ է եւ եւս տասնչորս սերունդ է մինչեւ Հիսուս։ Ընդամենը դառնում է քառասուներկու սերունդ է ապրել Աբրահամից մինչեւ Հիսուս։ Այսինքն՝ կարելի է ենթադրել նաեւ, որ քառասուներկուսը նախապատրաստության թիվ է, իրականացման ընթացքի թիվ է։ Այստեղ պետք է ենթադրել, կռահել, մտորել, հետեւություն անել… երեքուկես տարին, քառասուներկու ամիսը ամպերի ամենախիտ կուտակումների ժամանակահատվածն են լուսաբացից առաջ։ Սակայն հենց այս նույն ժամանակահատվածի համար են Հայտնության գրքում ի հայտ գալիս երկու նոր կերպարներ. «Եւ իմ երկու վկաներին կտամ, եւ հազար երկուհարիւրեւվաթսուն օր կմարգարէանան քուրձ հագած։ Սորանք են այն երկու ձիթենիները եւ երկու ճրագակալները, որ երկրի Աստուծոյ առաջին կանգնած են»։ Հայտնություն 11։3-4

Պատմոս կղզու բարձունքին կա Եղիա մարգարեի մատուռը, ում, ըստ Հին Ուխտի, Աստված մարմնով վերցրեց իր մոտ։ Համարվում է, որ երկու մարգարեներից մեկը, որ պիտի լինի Աստծո վկան, լինելու է հենց Եղիա մարգարեն։

Ճիշտ է Հայտնության գրքում անուններ չեն տրվում, ասվում է երկու ճրագակալ, երկու ձիթենի։ Բայց քանի որ երկու մարդ կա, որ չեն մահացել, մեկը մինչջրհեղեղյան ժամանակաշրջանից Ենովքն է, ով Ադամի յոթերորդ սերունդն էր, եւ մյուսը՝ Եղիա մարգարեն, ում Աստված մարմնով վերցրեց, եւ ով ապրում էր օրենքի տակ։ Եղիան ներկայացնում էր ողջ հրեա ազգը, իսկ Ենովքը՝ ողջ մարդկությունը։ Կա կարծիք, որ վերադառնալու են երկու այս չմահացածները։ Կա նաեւ տեսակետ, թե վկաները լինելու են Եղիան եւ Մովսեսը, քանզի երկուսն էլ ներկա են եղել լեռան վրա, Հիսուսի պայծառակերպությանը, մեկը ներկայացնելով օրենքը, մյուսը՝ մարգարեներին։ Կա նույնիսկ տեսակետ, որ լինելու են Եղիան եւ Երեմիան, որովհետեւ Երեմիայի մահվան մասին ոչ մի տեղ գրված չէ։ Ամեն դեպքում, բոլոր մեկնաբանները Եղիայի հարցում միակարծիք են, որ երկուսից մեկը հաստատ Եղիան է։

Երկու մարգարեները հագնելու են քուրձեր եւ վկայեն ճշմարտություններ։ Վերջին օրերին շատ քչերն են համարձակվելու բարբառել իրականությունը։ Եղիան միշտ աչքի է ընկել ուղղախոսությամբ եւ երբեք չի երկնչել ասելու ճշմարտությունը։ Կարելի է ասել, որ նույն խառնվածքն ու բնավորությունն է ունեցել Ենովքը։ Ըստ ամենայնի, երկրի վրա չեն գտնվելու այն արժանավորներն ու համարձակները, ովքեր կասեն ճշմարտությունը, դրա համար դա անելու են երկնաբնակները։ Եղիան պետք է գա եւ ասի ողջ ճշմարտությունը։ Այսինքն՝ Եղիան երկրոդ գալստյան նախապատրաստողն է։ Հրեաներին թվում էր, թե Եղիան պետք է պատրաստի առաջին գալուստը։ Սակայն Եղիայից առաջ հոգով եկավ Հովհաննես Մկրտիչը, ով նախապատրաստեց Հիսուսի առաջին գալուստը, իսկ Եղիային նախանշված է պատրաստել երկրորդ գալուստը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Կհանդարտեցնի՞ «Վիագրան» ռուս-ուկրաինական պատերազմը

Կհանդարտեցնի՞ «Վիագրան» ռուս-ուկրաինական պատերազմը

Եղեւնու պուրակ է… հոշոտվում

Եղեւնու պուրակ է… հոշոտվում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist