Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»

Մարտի 8, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
154
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատմոս կղզում կա մի մեծ արծվի նմանությամբ ժայռաբեկոր՝ անձավներով, որտեղ ինչ-որ մի ընթացք ապրել է նաեւ Հովհաննես առաքյալը, ում ավետարանական խորհրդանիշն էլ արծիվ էր։ Եւ ընդհանրապես արծվի կերպարը սավառնում է ողջ Աստվածաշնչում եւ ամենուր խորհրդանշում Աստծուն։ Ելից գրքում Աստված ասում է. «Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտոսացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի»։ Ելից 19։4

Նույն արծվային հետաքրքրությունը, մտահոգությունն ու հոգատարությունն են ներկայացված Երկրորդ օրինաց գրքում.

«Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը,

Շուռ է գալիս իր ձագերի վերայ,

Տարածում է թեւերը, վեր առնում նորանց,

Տանում նորանց իր թեւերի վերա»: Երկրորդ օրինաց 32։11

Այժմ էլ Հայտնության գրքում է հայտնվում արծիվը, եւ կնոջը թեւեր տալով, փրկում նրան վիշապի հետապնդումից. «Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից, որ արու զաւակը ծնեց։ Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը»։ Հայտնություն 12։13-14

Սա նշանակում է, որ վտանգի պահին, հակաքրիստոսի իշխանության ժամանակահատվածում Աստված իր թեւերի, իր հովանու տակ է առնելու եկեղեցին՝ իրական հավատացյալներին։ «Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ»։ Հայտնություն 12։15

Կարելի է ենթադրել որ ամենատարբեր բնույթի իրարանցումների բուռն հեղեղներ են լինելու, որոնք քշելու են մարդկանց։ Ի՞նչ է գետը։ Գետը ժամանակի նման անդառնալիորեն հոսում է առաջ` իր հետ տանելով բոլոր նրանց, ովքեր կպատահեն իր ճանապարհին։ Իսկ եկեղեցին ապաստանելու է անապատում։ Անապատը մի վայր է, որտեղ չկա գայթակղություն։ Այնտեղ մաքուր տեսադաշտ է մաքուր մտքերի համար։ Այնտեղ ոչ ոք մարդուն չի կանչում մեղքի հետեւից։ Իսկ գետը անապատի հակապատկերն է՝ փրփրադեզ, վարարուն, արագընթաց տարերք է, որը քեզ քաշում է իր հետեւից, անընդհատ առաջ է տանում, առաջարկում ամենատարբեր իրավիճակներ, եւ դու չես կարողանում խուսափել այդ ամենից։

Մարդիկ անապատ են փախչում եռուզեռից, իրարանցումից։ Մեր դարաշրջանը ձեռք է բերել մինչ այս չլսված, չտեսնված հմտություններ՝ մարդուն խճանկարի պես մասնատելու։ Ժամանակակից մարդը չի ապրում, այլ անընդհատ պայքարում է ապրելու համար։ Ինքնապահպանման համար հարկավոր է ներդնել ահռելի ուժ ու եռանդ։ Երբ գետի վարար հոսանքը քեզ տանում է վար, մեծ ջանք ու ճիգ է հարկավոր գոնե տեղում մնալու համար։ Մարդու հինգ զգայարաններն էլ աշխատում են հոգին ջլատելու, մասնատելու ուղղությամբ։ Այդպիսի հոգին չի կարող հավատալ։ Մենք չենք հոգնում ֆիզիկապես, հյուծվում ենք ցրված մտքերից։ Այդպիսի մարդուն հեշտ  է գայթակղել։ Տարատեսակ գովազդներն ու տեղեկատվական հոսքերը մարդու միտքը անընդհատ ճառագայթում են տարբեր ուղղություններով։ Սոկրատը մի անգամ շուկայում շրջելուց հետո ասել է. «Տեր Աստված, աշխարհում ինչքան շատ իրեր կան, որոնք ինձ պետք չեն»։ Մեզ մոտ հակառակն է՝ տեսնում ենք ու ցանկանում։

«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»։ Հայտնություն 12։16

Քանի տարի որ կա, գոյություն ունի եկեղեցին, այդքան տարի կան հալածանքները. սակայն եկեղեցին «կանգուն» է։ Միշտ վրա է հասնում անսպասելի օգնությունը։ Ժամանակին ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչովը հեռուստատեսությամբ խոստացավ ցուցադրել վերջին քահանային։ Այսօր Խրուշչովը չկա, իսկ հեռուստատեսությամբ հաճախ են ներկայացնում հոգեւորականների ու նրանց խոսքը։ Հալածանքներն, ի վերջո, մի օր ավարտվում են։

Սակայն վիշապը, չհասնելով նպատակին, ավելի է գազազում եւ անցնում է վճռական հարձակման. «Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատվիրանքները պահում են, եւ Յիսուսի (Քրիստոսի) վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց»։ Հայտնություն 12։17

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Շենավան գյուղի դպրոցում

Շենավան գյուղի դպրոցում

«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ

«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist