Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շենավան գյուղի դպրոցում

Մարտի 8, 2023
Սոցիում
Շենավան գյուղի դպրոցում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
644
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղն Արագած լեռան հարավարեւելյան ստորոտին է՝ Գեղարոտ գետի հովտում։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից՝ 14 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1875 մ։ Գյուղում պահպանվել է 18-րդ դարում կառուցված եկեղեցի: Ինչպես տարածքի շատ բնակավայրերում, այնպես էլ Շենավանում 19-րդ դարի 30-ական թթ. հաստատվել են Պարսկահայքից ու Արեւմտյան Հայաստանից գաղթած մեր հայրենակիցներ։

Այժմ գյուղն ունի մոտ 2000 բնակիչ: 1879 թ. օգոստոսի 29-ին գյուղում, բնակչության հանգանակությամբ, բացվել է եկեղեցական ծխական դպրոցը, որը գործել է նաեւ 20-րդ դարի սկզբներին։ 1920-1927 թթ.  գյուղի օդաներում են արդեն շենավանցի դպրոցականները կրթություն ստացել, մինչեւ կառուցվել է դպրոցի շենքը: Առաջին ուսուցիչներն են եղել Հակոբ Շիրինյանը, Հայկ Ֆահրադյանը, ուսուցչուհիներից՝ Քնարիկը, ով այլ բնակավայրից է եկել դասավանդելու: 1930-40-ական թթ. դպրոցը տնօրինել են Գրիգոր Ղազարյանը, Կարապետ Խալաթյանը, Գառնիկ Ավագյանը, Գուրգեն Ղազարյանը, 1951-56-ին՝ Օվսաննա Հարությունյանը, 1956-68 թթ.՝ դարձյալ Գրիգոր Ղազարյանը:  1958-1968 թթ. դպրոցը եղել է ութամյա։ 1955-56 թթ. դպրոցի համար նոր շենք է կառուցվել, իսկ ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1964 թ. նոյեմբերին: 1968-ից գյուղի դպրոցն արդեն միջնակարգ է: 1968-74 թթ. դպրոցի տնօրենն է եղել Լիպարիտ Ստեփանյանը, այնուհետեւ, մինչեւ 1978 թ.՝ Արամայիս Ստեփանյանը: Վարդգես Գրչաղեկյանը կրթօջախը ղեկավարել է 6 տարի, մինչեւ 1984 թ.: 38 տարի՝ 1984-2022 թթ., դպրոցի տնօրենը եղել է Ազատ Ազատյանը: Դպրոցի նոր շենքի բացումը 1964 թ. եղել է տոնական ու մարդաշատ: Մասնակցել են պետական, կուսակցական այրեր, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Նրանց թվում էր ծնունդով շենավանցի առաջին գիտնականը՝ պատմաբան, դոցենտ Վաչագան Սամսոնի Զաքարյանը, ում անունով էլ 1975-ից կոչվում է կրթօջախը, իսկ բակում նրա կիսանդրն է:

2022 թ. դեկտեմբերի 16-ից տնօրեն է ընտրվել նույն դպրոցի նախկին սան Հայկ Յուրիկի Եղիազարյանը: Ծնվել է 1986 թ. Շենավան գյուղում: 1994-2004 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2006-2012 թթ. ուսանել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 2011 թ. տեղափոխվել է Քաշաթաղի շրջան, աշխատանքի անցել Ծաղկաբերդ գյուղի Աշոտ Նավասարդյանի անվ. միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ: 2012 թ. սեպտեմբերի 3-ից նշանակվել է շրջանի հյուսիսային թեւի Բազմատուսի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տարածքի կամավորականների ռազմական ջոկատի կազմում մասնակցել է շրջանի հյուսիսային թեւի եւ այլ վայրերի պաշտպանական մարտերին: Նույն պատերազմի ավարտից հետո, ինչպես բոլորը, տեղահանվել է Քաշաթաղի շրջանից եւ տեղափոխվել ծննդավայր: 2017-2019 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում: Ամուսնացած է. որդին՝ Մոնթեն, ծնվել է Քաշաթաղի շրջանում, 3 ամսական էր, երբ սկսվեց պատերազմը: Դուստրը՝ Շուշին, ծնվել է Շենավանում:

Օրերս հնաբնակ քաշաթաղցի եւ կրթության բնագավառի աշխատակից Արին-Վոլոդյա Գալստյանի հետ այցելեցինք Շենավանի դպրոց, զրուցեցինք ուսուցիչների, աշակերտների հետ: Արդեն Քաշաթաղի շրջանում լավ ճանաչելով Հայկ Եղիազարյանին՝ համոզված ենք, որ հարազատ կրթօջախն էլ լավ կղեկավարի: Առաջինը մտանք երրորդ դասարան, որտեղ սովորում է 14 աշակերտ: Դասվար Վարդ Ղազարյանը սիրով է աշխատում իր սաների հետ. «Շատ լավ երեխաներ են աշակերտներս, բոլորն էլ լավ են սովորում»: Հպարտանում է, որ հրաշալի սերունդ ունենք:

Չորրորդ դասարանում կա 23 աշակերտ: Կարենը լավ ֆուտբոլ է խաղում, նաեւ երաժշտական դպրոց է հաճախում: Արդեն որոշել է՝ դառնալու է ֆուտբոլիստ ու դհոլահար: Այս դասարանի դասվար Սյուզաննա Սահակյանը նույնպես հպարտ է իր սաներով եւ հավատացած, որ հայրենիքի համար լավ զավակներ են մեծանում: 7-րդ դասարանում ռուսաց լեզվի դաս էր: Ուսուցչուհին՝ Ջուլիետա Խալաթյանն ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը եւ 1988-ից աշխատում է այստեղ, գալիս է Ապարան քաղաքից: Տարիների ընթացքում շատերին է ճանապարհել մեծ կյանք: Այժմ էլ սիրով է աշխատում: Այս դասարանում նույնպես ֆուտբոլի խմբի անդամներ կան, եւ նրանցից Դավիթ Գեղամյանը որոշել է բժիշկ դառնալ: Աննա Ազատյանը պարի դասընթացների է գնում եւ ապագան պարզ է իր համար՝ պարուհի: Իսկ համադասարանցի Վահե Հակոբյանը լավ է երգում, հաճախում է երաժշտական դպրոց եւ համոզված ասում է՝ երգիչ է դառնալու: 5-րդ դասարանում «Հայրենագիտություն» առարկայի դաս էր, ուսուցչուհին՝ Նարինե Ավագյանը, ով ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժինը, ասաց, որ այս տարիքից պետք է մեր երեխաները ճանաչեն հայրենիքը եւ սիրեն: Վահե Գրիգորյանին հետաքրքրում է իրավաբանի մասնագիտությունը, փաստաբան պետք է դառնա: Տղաների մեծ մասը հաճախում է ֆուտբոլի մարզումների, եւ այդ մարզաձեւով մոտ 10 հոգի են ցանկանում զբաղվել նաեւ դպրոցն ավարտելուց հետո: Դպրոցի 9-րդ դասարանում սովորում է 19 աշակերտ: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նինա Հովհաննիսյանը գոհ է՝ կան լավ սովորողներ: Լիլիաննա Սարգսյանը ակնաբույժ է դառնալու, հատկապես լավ է սովորում կենսաբանություն եւ քիմիա առարկաները, դժվարանում է մաթեմատիկայից: Լուսիկ Ղազարյանը քանոնահարուհի է, հաճախում է Ապարանի երաժշտական դպրոց, բայց ապագայում իրեն տեսնում է որպես ծրագրավորող:  Նույն դասարանից Գոհար Գեւորգյանը նկարում է, իր գործերը կան դպրոցում: Արցախն է նկարել՝ «Մենք ենք, մեր սարերը» եւ այլն: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Իռա Վարդանյանը 6-րդ դասարանում հայոց լեզու է դասավանդում: Աշակերտների հետ նախապատրաստվում էին ցերեկույթի՝ նվիրված արեւմտահայ պոեզիային: Ռուդիկ Սահակյանը, որ ցանկանում է ծրագրավորող դառնալ, անգիր էր սովորում Դուրյանի «Իմ ցավը» հայրենասիրական բանաստեղծությունը: Սոնա Սահակյանը պատմություն առարկան է լավ սովորում, մասնակցել է դպրոցական առարկայական օլիմպիադայի: Նույն դասարանցի Էլենը հոգեբան է դառնալու, լավ է սովորում հատկապես անգլերեն եւ հայոց լեզու առարկաները:

Դպրոցն ունի նաեւ համակարգչային դասասենյակ, որտեղ օպերատոր է աշխատում դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Արմեն Աղաբեկյանը: Դպրոցի գրադարանն ապահովված է դասագրքերով ու գեղարվեստական գրականությամբ: 1-4-րդ դասարանցիների համար գործում է ճաշարան, որտեղ աշխատում են 2 խոհարար՝ Շուշաննա Վարդանյանը եւ Լիաննա Դիլանյանը: Աշխատում են սիրով ու այնպես, որ մեր երեխաները, նաեւ՝ նախադպրոցական խմբակի 16 սաները, առողջ սնունդ ստանան: Նախադպրոցական խմբակը ղեկավարում է Երանուհի Արշակյանը: Փոքրիկները հիմնականում զբաղվում են խաղերով եւ այստեղ են մնում մինչեւ ժամը 18-ը: Ե. Արշակյանը տեղեկացրեց, որ իր սաները նաեւ գրել ու կարդալ են սովորում, սակայն օգտագործում են միայն մատիտ: Դպրոցի տնօրենը ծանոթացրեց նաեւ իր առաջին ուսուցչուհու՝ դպրոցի երկար տարիների դասվար Գրետա Սահակյանի հետ, ով այժմ կերպարվեստ եւ տեխնոլոգիա առարկաներ է դասավանդում տարրական դասարաններում: Միջանցքի հատուկ պահարաններում մարզական եւ մշակութային բնագավառներում դպրոցի սաների նվաճումների մասին պատմող գավաթներ են, մեդալներ, գովասանագրեր, պատվոգրեր: Ցուցադրվող ձեռքի աշխատանքները Գ. Սահակյանի ուսուցմամբ են պատրաստված: Դպրոցի շենքն այժմ կիսաբարեկարգ վիճակում է, եւ ըստ տնօրենի՝ նախատեսված է մոտ ապագայում տեղում նոր շենք կառուցել: Չնայած այս պայմաններին՝ դպրոցի միջանցքի, դասասենյակների պատերին փակցված են աշակերտների աշխատանքները, գերազանցիկների լուսանկարները:

Առանձին անկյուն նվիրված է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, դպրոցի շրջանավարտ Արմեն Կարապետյանին, ով հերոսաբար զոհվել է Ջրականում: Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցի անցած տարվա 16 շրջանավարտներից 6-ը ընդունվել են տնտեսագիտական բնագավառի բուհեր, 3-ը՝ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Կան նաեւ քոլեջներ ընդունվածներ:

Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ

«Հայոց տիկին»՝ կենսատվության, գեղեցկության, ուժի, կամքի եւ իրավունքի խորհրդանիշ

Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած

Պե՞տք է, արդյոք, հաջողության պատուհանը թողած

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist