Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Այն ծովը, որից դուրս է գալիս գազանը, մարդկային ծովն է

Մարտի 10, 2023
Հոգեւոր
Այն ծովը, որից դուրս է գալիս գազանը, մարդկային ծովն է
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
478
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վիշապի կատաղելուց եւ հարս եկեղեցու նկատմամբ հետապնդումների տարերքից հետո Հայտնության գրքում հայտնվում է մի նոր կերպար՝ գազանը, որին մեկնաբանները կանվանեն հակաքրիստոս. «Եւ տեսայ ծովիցը մի գազան դուրս գալիս, որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր, եւ նորա եղջիւրների վերայ տասը թագ, եւ նորա գլուխների վերայ հայհոյութեան անուն։ Եւ այն գազանը, որ տեսայ, ինձու նման էր, եւ նորա ոտները արջի ոտների նման, եւ նորա բերանն առիւծի բերանի նման. եւ վիշապը տուաւ նորան իր զօրութիւնը եւ իր աթոռը եւ մեծ իշխանութիւն»։ Հայտնություն 13։1-2

«Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահապան». այս բառերն են փորագրված ՄԱԿ-ի շենքի մոտ տեղադրված բազմագույն առյուծաբերան, արջաոտ արձանի վրա, որը նկարագրված գազանի արտացոլումն է։ «Վասն զի երբոր կասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կհասնէ նորանց վերայ կորուստը, ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ»։ Ա Թեսաղոնիկեցիս 5։3

Ըստ բազմաթիվ աստվածաբանների` չարը երբեք չի գործել թաքուն։ Բացահայտ գործելով նա ցանկանում է ահ ու սարսափ սփռել շուրջը։ Մյուս կողմից, որքան որ սարսափազդու է ներկայացվում գազանի կերպարը, այնքան մեծ ու ակնհայտ է դառնում հակադրությունը, որովհետեւ նրան հաղթելու է Գառը։ Բայց մինչ այդ հաղթանակը երեքուկես տարի տիրելու է հրեշավոր գազանի իշխանությունը։ Ամենայն մանրամասնություններով են ներկայացված այս գլխում այդ տարիների սարսափները։

Այն ծովը, որից դուս է գալիս գազանը, մարդկային ծովն է։ Ծովի բնութագրիչներից մեկը անկայունությունն է. կարող է ալեկոծվել, փոթորկվել, հանդարտվել։ Մարդկությունն էլ ունի նման անկայունություն. այնտեղ, որտեղ երեկ կայուն, գեղեցիկ ու հարմարավետ էր, այսօր պատերազմ ու արհավիրք է… Ամենահանդարտ թվացող երկրների տակ կարող են լինել վառոդի տակառներ։ Այս գլխի հենց սկզբում ասվում է, որ վիշապը գազանին է տալիս իր զորությունը, աթոռը եւ մեծ իշխանություն։ Այսինքն գազանը դառնում է մի տեսակ տեղապահ, լիազոր ներկայացուցիչ։

Անդրեաս եպիսկոպոս Կեսարացին իր Հայտնության գրքի մեկնությունում ասում է, թե սատանան պիտի բնակվի հակաքրիստոսի մեջ՝ որպես իր ընտրած անոթի տաճար։ Հակաքրիստոսը սատանայի որդին չէ, որովհետեւ մարդկային բնույթը մնում է որպես մարդկային, իսկ հրեշտակի բնույթը՝ հրեշտակային։ Սատանան, հոգեւոր աշխարհից վտարվելուց հետո, զրկվել է ստեղծագործական ակունքից։ Խնդիրն այն է, որ վերջին օրերին աշխարհն իրենից վանելու է ամեն հոգեւորը։ Դա արվելու է մի նպատակով՝ թուլացնելու հարս եկեղեցին։ Հարսը պահում է հավատարմությունը փեսային։ Սակայն տեղի է ունենալու խաբկանք, փոփոխություն. ի հայտ է գալու բաբելոնյան անառակը, որն, անշուշտ, անհավատարիմ կինն է. «Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելիութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը, Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը»։ Հայտնություն 17։4-5

Դա լինելու է տարբեր կրոնների, տարբեր փիլիսոփայական հոսանքների, մոգությունների, հերետիկոսության, սատանիզմի միություն, խորհուրդ։ Դրա համար շատ կարեւոր է պահպանել հավատքի անաղարտությունը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հավատարիմ արմատներին ու ազգային ինքնությանը

Հավատարիմ արմատներին ու ազգային ինքնությանը

Երբ թշնամին էլ երգ ու պարի սիրահար էր…

Երբ թշնամին էլ երգ ու պարի սիրահար էր...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist