Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

«Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է այս գազանի նման կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել»

Մարտի 16, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
24
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատվիրանների դեմ պատերազմի նպատակը հստակ է՝ սահմանել սեփական հակապատվիրանները. մարդը պետք է ապրի միայն կրքերով ու մեղքերով։ Եվ միայն այս միջոցով գազանը նախ կգրավի մարդկանց սրտերը, այնուհետեւ՝ նաեւ համաշխարհային գահը։ Կիրքը շատ ավելի զորեղ է ցանկացած ներարկումից ու պատվաստումից, ցանկացած չիպից։ Հնարավոր է մի ազգի մոտ ատելություն սերմանել մյուսի նկատմամբ մինչեւ ցեղասպանություն, կարելի է նախանձը բորբոքել եւ հեղափոխություններ կազմակերպել ազգերի մեջ՝ առաջացնելով ընդհուպ քաղաքացիական եղբայրասպան պատերազմներ։ Հնարավոր է մարդու մեջ նախանձ ու ատելություն սերմանել մարդկության նկատմամբ։ Նախանձից Կայենն սպանեց Աբելին։ Առաջին անգամ երկրագնդի հողն արյունով ներծծվեց հենց նախանձի պատճառով։ Չարի համար ամենաարդյունավետ աշխատանքը կրքերի վրա խաղալն է։ Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն։

Իրականում մարդկությանը կարելի է «դաստիարակել» եւ տանել ցանկացած ուղղությամբ, որովհետեւ մարդկության գիտակցությունը փոքր երեխայի գիտակցության նման է, ում կարելի է վախեցնել դիմակով եւ ուշադրությունը շեղել «քաղցր կոնֆետով»։ Իսկ այդ կոնֆետը, այսինքն՝ կրքերի եւ մեղքերի հրաբուխը մատուցել խանգարում են միայն Տերն ու Իր եկեղեցին։ Դրա համար է, որ վիշապը մի ձեռքով բորբոքում է այդ կրքերը, մյուսով կռվում Նրա դեմ, ով կարող է սաստել եւ մարել դրանք։ Հնարավո՞ր է մարդկանց սովորեցնել՝ ատել եկեղեցին։ Իհա՛րկե ։ Հարկավոր է միայն նպատակադրվել եւ երկու տարի հեռուստաալիքները «լարել» այդ ուղղությամբ։

«Եւ նորան տրուեցաւ մի բերան մեծ-մեծ բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նորան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։ Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին»։ Հայտնություն 13։5-6

Գոյություն ունի եկեղեցու նկատմամբ երկու տեսակի ատելություն. տեսանելի եւ իռացիոնալ, անհասկանալի։ Սատանայի ատելությունը տեսանելի եւ գիտակցված է։ Այլասերվածը մտածում է, թե բոլորն են իր նման, սակայն երբ իմանում է, որ բոլորը չե՛ն, վշտանում ու հերսոտում է, գողը մտածում է, թե բոլորն են ինչ-որ տեղ, ինչ-որ բան գողանում, սակայն երբ հասկանում է, որ ո՛չ բոլորն են գողանում, հայտնվում է դիսկոմֆորտի մեջ։ Եկեղեցին մաքուր է, եկեղեցին սուրբ է, ճիշտ այնպիսին է, ինչպիսին ցանկանում է տեսնել նրան Տերը. նա հարսն է։ Եվ նրանք, ովքեր չեն ընդունում Տիրոջը, փորձում են ցեխ շպրտել եկեղեցու ուղղությամբ, անպատվել հարսին։ Սատանան գիտակցում է, որ իր դեմ կանգնած է իր մահացու թշնամին, եւ նա եկեղեցուն բացահայտորեն վերաբերվում, ատում է թշնամու նման։ Եվ որպես Աստծո թշնամի՝ վիշապն ունի մեկ գլխավոր նպատակ՝ նստել Աստծո գահին։ Հայտնության գիրքը փաստում է, որ ինչ-որ ժամանակահատված, այնուամենայնիվ, վիշապն իշխելու է, եւ նրա առաջ համատարած խոնարհում է լինելու. «Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է այս գազանի նման կամ ո՞վ է կարող դորա հետ պատերազմել»։ Հայտնություն 13։4

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

Մարտի 22, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Մարտի 21, 2023

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

«Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը»

«Երկրի թագավորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»

Այն ծովը, որից դուրս է գալիս գազանը, մարդկային ծովն է

«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»

Հաջորդ Հոդվածը
Հայրավանք. երեկ եւ այսօր

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist