Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

«Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»

Մարտի 29, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայտնության գրքի նախորդ գլուխներում նկարագրված արհավիրքներից, ահասարսուռ տեսարաններից, վիշապի ու գազանի վայրագություններից հետո տասնչորսերորդ գլխում Հովհաննես առաքյալը տեղափոխվում եւ իր հետ մեզ էլ տեղափոխում է երկինք, որտեղ բոլորովին այլ տրամադրություններ են. «Եւ տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը, որ նորա անունը եւ նորա Հօր անունը գրած ունէին իրանց ճակատների վերայ»: Հայտնություն 14։1

Գրեթե բոլոր աստվածաբանները, աստվածաշնչյան մեկնաբաններն այդ թիվը համարում են խորհրդանշական. ոմանք այն բաժանում են երեք մասի՝ տասներկուս, եւս տասներկուս եւ հազար։ Այս թվերը շատ ավելի խոր իմաստ ու պարունակություն ունեն, քան պարզապես մաթեմատիկական մոտեցումը։ Առաջին տասներկուսը  տասներկու երեցները կամ պատրիարքներն են իրենց սերունդներով, այսինքն՝ Իսրայելի տասներկու տոհմերը, հաջորդ տասներկուսը տասներկու առաքյալներն են։ Տասներկուսի քառակուսին հավասար է հարյուր քառասունչորսի։ Սա խորհրդանշում է Հին ուխտի միավորումը Նոր ուխտի հետ։ Չէ՞ որ ամբողջական Աստվածաշունչը բաղկացած է Հին եւ Նոր կտակարաններից։ Լուսինն ու արեւը միասին են կազմում մի ամբողջական օր։ Իսկ հազար թիվը խորհրդանշում է ամբողջականություն։ Այստեղ մենք գործ ունենք բացառապես խորհրդավորության հետ եւ ո՛չ պարզագույն հաշվարկի։ Տասներկու տոհմերի եւ տասներկու առաքյալների առաքելության ամբողջությունն է ներկայացված։

Նրանք գովերգելու են այն աշխարհը, որ նոր է գալու, լուսինը լուսավորելու է արեւի նման, արեւը յոթ անգամ ավելի պայծառ է լուսավորելու, լինելու են նոր երկինք ու երկիր, լինելու է նոր՝ երկնային Երուսաղեմ։ Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար։ Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված թղթում գրում է. «Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած, Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։ Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է»։ Եփեսացիս 6։14-17

Փաստացի մենք պետք է լինենք զրահավորված զինվորներ։ Եթե մկրտված ենք, տեղեկացված ենք աստվածային խորհուրդներին, եթե տառապում ենք մեր ներքին անկատարություններից, պայքարում ենք արտաքին հարձակումների դեմ, դա մեր պատերազմն է։ Սակայն պատերազմը միայն երկրի վրա է, որտեղ թվում է, թե չարը լիակատար հաղթանակի է հասնում, իսկ երկնքում այդժամ երգեցողություն էր. «Եւ ձայն լսեցի երկնքիցը՝ շատ ջրերի ձայնի պէս, եւ մեծ որոտմունքների ձայնի պէս. եւ քնար ածողների ձայնի պէս լսեցի, որ իրանց քնարներն ածում էին։ Եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ չորս կենդանիների առաջին եւ երէցների առաջին. եւ ոչով չէր կարող ուսանել այն երգը, բացի այն հարիւր քառասունեւչորս հազարներից, որ երկրից փրկուել էին»։ Հայտնություն 14։2-3

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

IPSE DIXIT․ Յոհան ՀԱՅԶԻՆԳԱ

IPSE DIXIT․ Յոհան ՀԱՅԶԻՆԳԱ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist