Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Սերն առ Աստված եւ սերն առ մերձավորը մարդուն դարձնում է լույսի բնակիչ

«Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք Նորան. որովհետեւ Նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»

Ապրիլի 5, 2023
Հոգեւոր
Պատմության հետագծով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
60
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Սորանք են, որ Գառի ետեւից գնում են, ուր որ նա գնայ»: Հայտնություն 14։4

Կարծում ենք՝ սուրբ ապրելու համար շատ ավելի դիպուկ բնորոշում դժվար է գտնել։ Իսկ ինչպե՞ս հասկանանք, որ հետեւում ենք Քրիստոսին, գնում Նրա նախանշած ճանապարհով։ Հովհաննես ավետարանիչը տվել է այս հարցի պատասխանը, սակայն ո՛չ Հայտնության գրքում, այլ իր առաջին թղթում, որը Քրիստոսի հետ հաղորդության եւ մեր մեղքերի խոստովանության մասին է. «Չգրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չգիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ»։ Ա Հովհաննես 2։21

Մենք ունենք օծություն, մենք օծյալ քրիստոնյաներ ենք, որը Սուրբ հոգու ներգործությունն է մարդու վրա։ Այն մարդուն դարձնում է իմաստուն։ Մարդ ունենում է վկայություն իր ներսում։ Սերն առ Աստված եւ սերն առ մերձավորը մարդուն դարձնում է լույսի բնակիչ։ Հարկավոր է ձգտել այս պարզ ճշմարտությանը։

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»։ Հայտնություն 14։6

Ըստ քրիստոնեական հին մեկնաբաններից Անդրեաս Կեսարացու՝ սա այն հրեշտակն է, ով, ունենալով հավերժական Ավետարան, քարոզում էր քրիստոնյաներին, որ պետք չէ վախենալ նեռից, որովհետեւ նա կարող է վնասել մեզ լոկ մարմնապես, սակայն չի կարող դիպչել մեր հոգիներին։ Կա նաեւ մեկնաբանություն, որ այդ ավետարանակիր հրեշտակի դերում կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով քարոզում է ավետարանը, ով բարի լուր է տարածում. եբրայերենից թարգմանած հրեշտակ բառը նշանակում է լրաբեր։

Ավետարանը քարոզվելու է մինչեւ որ վերջին հեթանոսը չտեղեկացվի իսկական Աստծո, ճիշտ հավատքի մասին, այնուհետեւ. «Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք Նորան. որովհետեւ Նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին»։ Հայտնություն 14։7:

Հայտնության գրքում հրեշտակները պարբերաբար եւ տարբեր մեթոդներով զգուշացնում են մեզ, որ չտրվենք չարի իշխանությանը, չընդունենք նրա կնիքը, քանզի անհիմք են նրա սին ներկայացրած զորությունները, որովհետեւ նա երկնքում չունի աթոռ, եւ նրան տրված հնարավորությունները ժամանակավոր են։ Ով չունի վախ Աստծո բարկությունից, Աստծո պատիժներից եւ չի հետեւում Տիրոջ պատվիրաններին ու առաջադրած սկզբունքներին, նրանց համար պատիժը ահավոր է լինելու. «Քեզ քո չարութիւնն է խրատում, եւ քո անհավատարմութիւններն են քեզ յանդիմանում։ Արդ իմացիր եւ տես, որ չար եւ դառն բան է քո Տէր Աստուծուն թողելդ, եւ իմ երկիւղը քեզ վերայ չլինելը, ասում է Զօրաց Տէր Եհովան»։ Երեմիա 2։19

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Երկրի տերերն առաջնագծում են

Երկրի տերերն առաջնագծում են

Պատմաբան-արեւելագետը՝ Ախալցխայից

Պատմաբան-արեւելագետը՝ Ախալցխայից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist