Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Իսկ ով հակադրվում է, անմիջապես առնվազն հեռացվում է ցանկացած զբաղեցրած դիրքից…

«Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր (աջ) ձեռքի վերայ, այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ»

Ապրիլի 6, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկաւ, ընկաւ Բաբիլոն մեծ քաղաքը, որովհետեւ իր պոռնկութեան բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին»: Հայտնություն 14։8

Հայտնության գրքում առաջին անգամ նշվում է գազանի թագավորության մայրաքաղաքի անունը։ Երբ խառնակված է ամեն բան, խոշոր քաղաքում ապրում են խառնակված ազգեր՝ խառնակված լեզուներով, խառնակված կենցաղով… դա արդեն Բաբելոն է։ Աշխարհն աստիճանաբար հայտնվում է խառնակված վիճակում։ Աշխարհի շատ քաղաքներում առկա են չինական թաղամասեր, իտալական պիցցայանոցներ, հնդկական տոնավաճառներ, թուրքական բենզակայաններ, ճապոնական սուշի ռեստորաններ, գերմանական գարեջրատներ… սեւամորթներ, թխամորթներ, սպիտակամորթներ…

Աշխարհի գրեթե բոլոր ծագերում երիտասարդության մեծ մասը պարում է նույն կամ նույնաբովանդակ երաժշտության ներքո, որն իրականում դժվար է երաժշտություն անվանել. նույն նոտաների հավաքածուն, նույն տոնայնությամբ, նույն ռիթմի կրկնաբանությամբ… ու այն հնչում է բոլոր մայրցամաքներում, ժամային բոլոր գոտիներում… սա է Բաբելոնը։

Ինչի՞ համար էր կառուցվում բաբելոնյան աշտարակը. որպեսզի գրավեին երկինքը, որպեսզի տիրակալ լինեին ո՛չ միայն երկրի վրա, այլեւ երկնքում։ Բաբելոնի աշտարակը խորհրդանշում է մարդկային գոռոզությունը։

«…Բարկութեան գինուցը խմեցրեց բոլոր ազգերին». ի՞նչ գինի է սա։ Սա ամենաթունդ գինին է, որը մարդուն անճանաչելի է դարձնում, անջատում գիտակցությունը, միացնում ամենաստորին զգայարանները… այնպես են գինովանում, որ անզգայական վիճակում սկսում են պայքարել իրենց սեռափոխության, աբորտ անելու եւ նմանատիպ այլ իրավունքների համար… Ամեն ինչ այնպես է խառնակվում, որ մարդիկ մոռանում են, թե որտեղ է երկիրը, որտեղ՝ երկինքը, որտեղ է Աստված, որտեղ՝ իրենք…

Սակայն կա նաեւ մեկ այլ գինի. «Եւ մի երրորդ հրեշտակ եկաւ նորանց ետեւից մեծ ձայնով ասելով. Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր (աջ) ձեռքի վերայ, Այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ, որ անխառն ածուած է նորա բարկութեան բաժակի մէջ. եւ պիտի տանջուի կրակի եւ ծծմբի մէջ սուրբ հրեշտակների եւ Գառի առաջին։ Եւ նորանց տանջանքի ծուխը վեր է ելնում յաւիտեանս յաւիտենից. եւ հանգիստ չունին ցերեկ եւ գիշեր նորանք որ երկրպագեցին գազանին եւ նորա պատկերին, եւ ով որ էլ ընդունում է նորա անունի դրոշմը»։ Հայտնություն 14։9-11

Սա այն եզակի դեպքերից է, երբ ցույց է տրվում Հիսուսի ոչ միայն բարի ու ներող, այլեւ պատժող կողմը։ Ինչպես մինչ խաչելությունը չորացրեց թզենին։ Աստվածաբաններից մեկն ասել է, թե մենք կցանկանայինք երկնքում ունենալ պապիկ, որը մեզ միայն կսիրեր ու կներեր, այլ ոչ թե հայր, որը ե՛ւ սիրում է, ե՛ւ պատժում։

Տեղի է ունենում պայքար Աստծո դեմ՝ մարդու միջոցով։ Ժամանակակից աշխարհում իշխանություն է բանեցվում ԶԼՄ-ների, քաղաքականության, վարվեցողության կանոնների… եւ գրեթե բոլոր ոլորտների նկատմամբ։ Իշխանություն է բանեցվում ուժի գործադրմամբ, այնպիսի ուժի, որին դժվար է չենթարկվել, հակադրվել։ Իսկ ով հակադրվում է, անմիջապես առնվազն հեռացվում է ցանկացած զբաղեցրած դիրքից…

Ստիպողաբար արմատավորվում է այլասերությունը։ Սա ի՞նչ է, եթե ոչ սատանայություն։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Մայր Աթոռի հանրակրթական դպրոցին

Մայր Աթոռի հանրակրթական դպրոցին

Կինոռեժիսորի չխունացող ձեռագիրը

Կինոռեժիսորի չխունացող ձեռագիրը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist