Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Վերջն է գործի պսակը

«Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է»

Ապրիլի 7, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ մարդիկ դադարում են աղոթել, կատարել Աստծո պատվիրանները, երբ Աստվածաշունչը մարդկանց համար դառնում է հեքիաթ, երբ ծառայությունը դառնում է բեռ, երբ պահք ու ծոմ չենք պահում, երբ պսակադրությունը անհրաժեշտություն չէ այլեւս…, երբ սկսվում են բարոյական վայրիվերումները, այդ ժամանակ աղը կորցնում է ուժը, այդ ժամանակ սատանան ստանում է իշխանություն։ Այսինքն նրա ուժը մեր թուլությունն է։ Նա չունի սեփական էներգիայի աղբյուր, երբ մենք թուլանում ենք, նա սկսում է սնվել մեր էներգիայով եւ ազատություն է ստանում մեր անզորությունից։ Մարդիկ դադարում են իրենց կյանքը կապել Աստծո հետ եւ դրանով սնում են չարին։

«Այստեղ է սուրբերի համբերութիւնը. այստեղ են Աստուծոյ պատուիրանքները եւ Յիսուսի հաւատքը պահողները»։ Հայտնություն 14։12

Իրականում գազանին շատ ժամանակ չի տրվելու, սակայն հարկավոր է լինելու համբերություն. դա լինելու է սրբերի համբերության ու հավատքի ժամանակաշրջանը։ «Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Գրիր, Երանելի են այն մեռելները, որ Տէրումն են ննջում այսուհետեւ. այո, Հոգին ասում է, որ իրանց աշխատանքիցը հանգիստ կառնեն, եւ նորանց գործերը գնում են նորանց ետեւից»։ Հայտնություն 14։13

Այսինքն խնդիրն այն չէ, թե ինչպես ես դու սկսել, խնդիրն այն է, թե ինչպես ես դու ավարտել։ Վերջն է գործի պսակը։ Հին հույներն ասում էին. մինչեւ մահն իր, ոչ ոքի մի գովաբանիր։ Չի կարելի ձգտել սուգ ու ողբի, սակայն դրանցից խուսանավելն ու փախչելն էլ անիմաստ են։ Նեղ են, շատ նեղ են դրախտի դռները, դրանցով անցնելու համար շատ պիտի նեղություն քաշենք, մեր կողերը սեղմվելու են, մեր մաշկը քերծվելու է այդ դռներով անցնելիս…

Եւ նորից հանդիպում ենք ամպի, Աստծո մշտական ուղեկցին. «Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ամպ, եւ ամպի վերայ մեկը նստած մարդի Որդու նման, որ իր գլխի վերայ ոսկի պսակ եւ իր ձեռքումը սուր գերանդի ունէր»: Հայտնություն 14։14

Գերանդիով հնձվում է հասկը, գերանդիով կատարվում է Աստծո հունձքը. «Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարիցը, որ մեծ ձայնով աղաղակում էր ամպի վերայ նստողին. Ուղարկիր քո գերանդին եւ հնձիր. որովհետեւ քո ժամանակն եկաւ հնձելու, որ երկրի հունձքը հասել է»։ Հայտնություն 14։15

Իսկ ինչի՞ց է հասկացվում, որ հունձքը հասել է, որ ժամանակը եկել է։ Հողագործը հրաշալի գիտի, որ երբ ցորենը հասունացել է հասկի մեջ, ապա այն պետք է անհապաղ հավաքել, որպեսզի արեւից չխանձվի կամ անձրեւից չփտի։ Ըստ ամենայնի մենք չենք կարող դատել մեր մասին, իսկ Աստված հրաշալի գիտի, թե մեզնից ով երբ է հասունացել։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Զինղեկ Հարութը

Զինղեկ Հարութը

Հայրենի լուսանկարչության վարպետը

Հայրենի լուսանկարչության վարպետը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist