Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան, որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգայ, եւ նորա ամօթանքը չտեսնեն»

Ապրիլի 26, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
457
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եփրատ գետը նախկինում հոսում էր սիրիական բերքառատ զեյթունի այգիներով պարուրված… Այժմ գետի զգալի մասը ցամաքած է, եւ նախկին ծաղկուն այգիների տեղում հողը պապակ է ու անապատացած։ Եփրատը հին աշխարհի օրրաններից էր, որ սնում էր մի քանի երկիր, եզերում դրախտը, այսօր այն դառնում է աշխարհի վերջի մոտեցման խորհրդանիշներից. «Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց, որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի»։ Հայտնություն 16։12

Ինչո՞ւ են գերտերություններն անընդհատ թեժ պահում իրավիճակը Իրաքում, Սիրիայում, Թուրքիայի շուրջ, անվերապահ աջակցություն ցուցաբերում Իսրայելին։ Նրանք պատմության ընթացքին փորձում են նայել աստվածաշնչյան աչքերով, սակայն մի բայցով՝ փորձում են հայտնության գրքի մարգարեություններն իրականացնել մարդու ձեռամբ…

Եփրատը միակ գետն է, որ հիշատակված է Հայտնության գրքում, եւ հաճախ հարկավոր է ժամանակակից նորություններն ընկալել, դրանց նայել հայտնության աչքերով, եւ մեզ համար շատ բան կպարզաբանվի։ Նախկինում Եփրատ գետը համարվում էր այն սահմանը, որը բյուզանդական կայսրությունը պաշտպանում էր արեւելքի նվաճողներից։ Այժմ, երբ Եփրատը ցամաքում է, նշանակում է՝ վերանում են այդ սահմանները, եւ պատերազմներն այլեւս լինելու են համամոլորակային ծավալներով։ Եվ բացարձակապես ոչ ոք չի կարող իրեն անվտանգ զգալ։ Ցանկացած պատերազմ վեր է ածվելու տարերային աղետների, մարդկային կորուստների՝ սոցիալական, բնապահպանական…

«Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։ Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ, որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար»։ Հայտնություն 16։13-14

Գորտերն այստեղ ժամանակակից հակաքրիստոնեական խավար ուժերն են։ Դրանք, կարելի է մեկնաբանել նաեւ, որ այսօրվա համացանցային հնարավորություններն են, որտեղ սովորեցնում են ցանկացած պղծությունների, հեռուստաալիքներն են, որոնք, անկախ երկրից ու հեռարձակման լեզվից, նույն աղբն են սփռում եթեր։ Ամենուր նույն դժոխային խոհանոցն է գործում, ամենուր նույն գորտերն են։ Ելից գրքում նկարագրված է, թե ինչպես է Աստծո ցուցումով Եգիպտոսը ծածկվում գորտերով. «Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այսպես ասիր Ահարօնին. Ձեռքդ մեկնիր քո գաւազանովը առուների վերայ, գետերի եւ լճերի վերայ, եւ Եգիպտոսի երկրի վերայ գորտեր հանիր։ Եւ Ահարօնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վերայ. եւ գորտերը ելան եւ Եգիպտոսի երկիրը ծածկեցին»։ Ելից 8։5-6

Գորտերի մեջ կան նաեւ թունավոր տեսակներ, որոնք աստվածաշնչյան վերլուծաբանները մեկնաբանում են որպես ստի թույն, գազանի թունավոր ստահոդություն, թունավոր ստահոդություն։ Դեռ Հայտնության գրքի երրորդ գլխում է Տերը Սարդեսի եկեղեցուն զգուշացնում, թե եթե չարթնանա, կգա գողի պես. «Արդ յիշիր, թէ ինչպէս ընդունեցիր եւ լսեցիր. եւ պահիր եւ ապաշխարիր. ապա թէ չարթնանաս՝ ես կգամ քեզ վերայ գողի պէս. եւ չես իմանալ, թէ որ ժամում քեզ մօտ կգամ»։ Հայտնություն 3։3

Եվ այժմ էլ, համաշխարհային պատմության ավարտին Նա եւս մեկ անգամ զգուշացնում է, բայց արդեն այլ կերպ՝ ոչ թե որ կգա, այլ՝ որ գալիս է. «Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան, որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգայ, եւ նորա ամօթանքը չտեսնեն»։ Հայտնություն 16։15

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Չորս տասնամյակ հանդիսատեսի հետ

Չորս տասնամյակ հանդիսատեսի հետ

Հայ պատմագրության երախտավորը՝ Քարինտակից…

Հայ պատմագրության երախտավորը՝ Քարինտակից…

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist