Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Մայիսի 19, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս աշխարհում, այսօրվա աշխարհում շատ հաճախ չարը ներկայանում է բարու տեսքով, բարին ներկայացվում է որպես չար։ Ինչպե՞ս լինենք տարբերակող։ Հավատացյալները պետք է վստահեն իրենց ներքին զգացողություններին եւ ցանկացած գործից, նախաձեռնությունից առաջ աղոթեն ու դիմեն Հիսուսին, որ առաջնորդի։ Այն բարությունը, որ չի արվել Հիսուսի համար, տեղ չի գտնելու երկնքի արքայությունում։ Պետք է բռնած գործերում առաջնորդ ընտրել Հիսուսին։

«Եւ երկրորդ անգամ ասեցին՝ Ալէլուիա, եւ նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից»։ Հայտնություն 19։3

Այս ծուխը խորհրդանշում է Սոդոմ եւ Գոմոր հրդեհված քաղաքների դժոխային ծուխը։ Բաբելոնն էլ նույնքան նողկալի է, որքան Սոդոմը։ Եվ նորից ի հայտ են գալիս քսանչորս երեցները, որոնց հանդիպել էինք Հայտնության գրքի սկզբում՝ Սուրբ Աթոռի շուրջ։ Երեցների այս խումբը այն ավագանին է, ում վստահում է Տերը, եւ ովքեր անընդհատ փառաբանում են Արարիչին։ Նրանք նաեւ ապահովում են Տիրոջ կապը եկեղեցու հետ։ Արդեն նշել ենք, որ մեկնիչներից ոմանք այս քսանչորս թիվը կապում են տասներկու առաքյալների եւ Իսրայելի տասներկու սերունդի հետ։

«Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն, որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին՝ Ամէն, Ալէլուիա»։ Հայտնություն 19։4

«Ամեն»-ը մի տեսակ հաստատումն է քարոզի, բարի օրհնության… կնիք է։ Եթե մեկը մեզ մաղթում է լավ զավակներ, բազում թոռնիկներ ունենալ, եւ այդ մաղթանքը մեզ դուր է գալիս, մենք ասում ենք «Ամեն»։ Այսինքն՝ հաստատում ենք, կնքում ենք այդ ցանկություն-մաղթանքը։ Այսինքն, ընդունում ենք, որ դա Աստծո կամոք է, Նրա օրհնությամբ։

Այս անգամ, սակայն, «Ամեն»-ը հնչում է նաեւ կարծես ի հաստատումն այն բանի, որ իրականանում են հին մարգարեությունները։ Չկա գաղտնի մի բան, որ հայտնի չդառնա։ Մենք պետք է վախենանք ո՛չ թե գաղտնի միություններից, այլ բացահայտ այլասերություններից, սեռափոխություններից, միասեռ ամուսնություններից… որոնք գրեթե ամենուր օրինականացվում են։ Գաղտնի գրեթե ոչինչ չի մնացել։ Ավելի շուտ դրանցից ոչ թե պետք է վախենալ, այլ պետք է ընկալել այնպես, ինչպես կան՝ որպես թշնամի։

Հովհաննես առաքյալին կարծես բառերը չեն բավարարում երկնային ցնծության մեղեդին փոխանցելու համար. «Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկավ ասելով՝ Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։ Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»։ Հայտնություն 19։5-6

Հովհաննեսը լսում է բազմության ձայն, այսինքն՝ փրկվածները լինելու են շատ ու շատ, բյուր անգամ բյուր…

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Խաղաղությունը չեն ստանում, նվաճում են

Խաղաղությունը չեն ստանում, նվաճում են

Հայրենի մշակույթի խոնարհ մշակը

Հայրենի մշակույթի խոնարհ մշակը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist