Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Հոգեւոր
Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
607
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց վաղնջական պատմության էջերում քիչ չեն ազգընտիր այն հոգեւորականները, ովքեր նվիրական գործունեությամբ փառավորել են իրենց անունը, երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին հանդես եկել որպես իմաստուն ու խորագետ առաջնորդ, հարկ եղած դեպքում՝ մի ձեռքին խաչ, մյուսին՝ սուր, զինվորագրվել ու մարտնչել ընդդեմ ոսոխի: Իսկ խաղաղության պայմաններում տաճարներ են հառնեցրել, հիմնել կրթարաններ, մագաղաթել պատմություն, քարոզել սեր ու միաբանություն, քրիստոնեավայել անաղարտ վարք ու բարք, եղբայրակցություն, միաբանություն ու նվիրում՝ առ սրբազան հայրենիք:

Այդ խնկելի դեմքերից է Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին՝ Հովհաննես Եղիկյան ավազանական անուն-ազգանունով: Նրա շքեղ հուշարձանը զարդարում է հայահոծ Ջավախքի կենտրոն Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը եւ ընկալվում որպես ուխտավայր: Թե ինչով է պայմանավորված մանավանդ ջավախքահայության նման ակնածալից վերաբերմունքը աստվածաշնորհ հոգեւորականի հանդեպ՝ դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ՝ գանք հեռվից. Արեւմտյան Հայաստանի՝ առավելապես ռազմական առանցքային կենտրոն համարվող Կարին-Էրզրումում է ծնվել Գրիգոր եւ Արեգնազ Եղիկյանների օրհնյալ զավակը: Սովորել է Ակնի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետեւ Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն եւ տարբեր լեզուներ: 1801-ին ուսյալ կարնեցին վարդապետ է ձեռնադրվել Ակնում, ապա նշանակվել Կարնո եւ Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու, իսկ յոթ տարի անց՝ Կարնո հոգեւոր թեմի առաջնորդ: 1811-ին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհում է արքության պատիվ ու տիտղոս: Դա նրան հնարավորություն է տալիս ընդարձակելու իր գործունեության շրջանակները՝ ծավալում է տնտեսական, հոգեւոր, մշակութային ակտիվ աշխատանք, հիմնում իր անունը կրող Կարապետյան վարժարանը: Ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ, մտահոգ իր ժողովրդի ճակատագրով, Բագրատունի սրբազանը հնարավորինս աջակցում է ռուսական զորքին ու արքունիքին՝ 1829 թ. Էրզրումի գրավման ժամանակ: Ցավոք, այդ հաղթանակի պտուղն ի չիք էր դառնալու, եւ փլուզվելու էին  հայության հույսերը. նույն թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանուպոլսի պայմանագրով Էրզրումի, Բայազետի  եւ Կարսի նահանգները վերադարձվում են թուրք ենիչերիներին: Թեմական առաջնորդը, քաջ ճանաչելով ոխակալ թշնամուն եւ երկյուղելով սելջուկ-բորենիների վրեժխնդրությունից, Էրզրումի եւ շրջանի հայության անունից, 29 ճանաչված ու պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի գլխավոր հրամանատար Պասկեւիչին է ներկայացնում խնդրագիր՝ հայցելով թույլտվություն տեղի հայերին գաղթելու Ռուսական կայսրության սահմանները: Բարեբախտաբար, խնդրագիրը չի մերժվում: Եվ հեռատես սրբազանի հորդորով ու առաջնորդությամբ 1830-ի մայիսին հարազատ բնօրրանից՝ Էրզրումից, շրջակա հարյուրավոր գյուղերից ու շեներից 7298 ընտանիք՝ շուրջ 50 հազար հայ գաղթում եւ բնակություն է հաստատում Ջավախքում՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Ծալկայում, նաեւ՝ Լոռի-Փամբակում, Գյումրիում, Շորագյալում: Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի եւ մերձակա գյուղերի վանքերից եւ եկեղեցիներից հավաքվում, Ախալցխա են տեղափոխվում հոգեւոր-մշակութային արժեքներ ու գանձեր՝ եկեղեցական սպասք, հոգեւոր գրքեր, հնօրյա եզակի ձեռագրեր, հանրահայտ «Ծուղրութի ավետարանը»: Դրանց համար ապահով հանգրվան է դառնում Ախալցխայի նորակառույց Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սրբազանի աջակցությամբ եւ ջանադիր մասնակցությամբ են ստեղծվում Ախալցխա քաղաքի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, հարյուրից ավելի գյուղեր Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ վաթսուն եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը, Ախալքալաքի Սուրբ Մեսրոպյան արական կրթօջախը, ազգապահ ու ազգաշահ այլ հաստատություններ:

Վիրքի այդ տարածաշրջանները վերաշնչավորած ազգընտիր հոգեւորականը 1837 թ. հունվարի 20-ին նշանակվում է Վրաստանի եւ Իմերեթի հայոց թեմի առաջնորդ: Նույն տարվա սեպտեմբերին մեծ հեղինակություն վայելող սրբազանը վրաց մայրաքաղաքում դիմավորում է Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարին, տեսակցություն ունենում ռուսաց գահակալի հետ եւ իր համայնքներում բոլորանվեր գործունեության համար արժանանում Նորին կայսերական մեծության բարձր գնահատանքին: Ավելին՝ ընդառաջելով հոգեւոր առաջնորդի խնդրանքին՝ ցարը արտոնություն է տալիս հայ գաղթականներին, որ ամբողջ մեկ տարի հարկ չվճարեն պետությանը: Այնուհետեւ այդ ժամկետը զգալիորեն երկարացվում է: Իր մատուցած բազմաթիվ ծառայությունների համար ռուսական կայսրության կազմի մեջ մտնող տարածաշրջանի լուսամիտ հոգեւոր առաջնորդը արժանանում է Սուրբ Աննա շքանշանի: Սա պետական բարձրագույն գնահատանք էր եռանդուն սրբազանին:

Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, որ մինչեւ իր երկրային կյանքի ավարտը մտահոգ էր հազարամյա բնօրրաններից գաղթած հավատավոր իր արյունակիցների հոգսերով ու խնդիրներով, առաջնորդության իր քսան տարիներին արել է հնարավորը, որ արմատահան եղած հայության զանգվածները նորից արմատավորվեն, հավատարիմ մնան ազգապահ իրենց լեզվին ու կրոնին, պապենական ավանդույթներին, ապավինեն հայոց զորավոր գենին: Ահա այս անմնացորդ նվիրումն է նախապայմանը, որ 1856-ին վախճանված մեծ հոգեւորականի գերեզմանն առ այսօր շարունակում է ուխտատեղի մնալ Ախալցխայի քաղաքային գերեզմանոցում: Նրա շիրմին մատուռ է կառուցվել՝ ի նշան խոնարհման ու երախտիքի: Իսկ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ ձեռամբ ջավախքցի շնորհառատ քանդակագործ Լեւոն Գրիգորյանի, հառնեցվել է սրբազանի աթոռանիստ  հուշարձանը՝ տիրական հայացքն հառած հայաշունչ Ջավախք աշխարհին…

Ամփոփենք. ո՞վ կարող է տարակուսել կամ ի՞նչ երաշխիք կարող էր լինել, որ նույն՝ թուրք-թալեաթական հայաջինջ եղեռնագործության զոհը չէր դառնա նաեւ Կարին-Էրզրումի եւ հարակից նահանգների հայությունը, եթե ողջամիտ հոգեւոր առաջնորդը չձեռնարկեր 1830-ի մայիսյան մեծ գաղթը եւ չնվիրվեր նրանց փրկության գործին…

Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

Մայիսի 27, 2023

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Հաջորդ Հոդվածը
Մեր երկիրը ճանաչելու նպատակով

Մեր երկիրը ճանաչելու նպատակով

Առաջն Աստված

Առաջն Աստված

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist