Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«G-7»-ի այլընտրանքը

Արեւմուտքը ձգտում է կասեցնել Չինաստանի արշավը զարգացող երկրներում

Հունիսի 16, 2021
Միջազգային
«G-7»-ի այլընտրանքը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեծ յոթնյակի» երկրները Բրիտանիայում կայացած գագաթնաժողովում համաձայնեցրել են Չինաստանի հետ մրցակցության պլանն Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամրիկայում: Մինչեւ 2035 թ. ենթակառուցվածքների համար նախատեսվում է տրամադրել մինչեւ 40 տրիլիոն դոլար, երկաթգծեր կառուցել Սեւ մայրցամաքում, օգնել ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող պետություններին, որպեսզի ստեղծեն իրենց էներգետիկան՝ առանց ածխաջրածինների: Նախորդ առերես հանդիպման ժամանակ «G-7»-ի լիդերները կոմյունիկեում նույնիսկ չեն հիշել Չինաստանի անունը: Այս անգամ ԱՄՆ-ի ճնշման տակ նրանք Պեկինին կոչ են արել դադարեցնել «բռնաճնշումները» Սինցզյանում ու Հոնկոնգում, հետեւել կորոնավիրուսի ծագմանը: Բայց պետք է նշել, որ չինական հարցում միասնական ճակատը սոսկ ձեւական բնույթ ունի, որի հետեւում թաքցվում են Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների միջեւ առկա տարաձայնությունները:

Ինչպես երեւում է Սպիտակ տան հայտարարությունից, Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը, որն անվանվել է «Նորովի կառուցել լավագույն աշխարհ», ապահովելու է թափանցիկ գործընկերություն՝ աղքատ երկրներում ենթակառուցվածքներ ստեղծելու համար: «Խոսքը միայն Չինաստանի հետ առճակատման մեջ մտնելը չէ: Բանն այն է, որ մենք նախկինում չենք առաջարկել դրական այլընտրանք, որն արտացոլում է մեր արժեքներն ու բիզնեսի վարման մեր չափանիշները»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի աշխատակազմի պաշտոնյան: «Reuters» գործակալությունը հանդիպման մասնակիցների նպատակը բացատրում է ավելի պարզ եղանակով. նրանք ուզում էին աշխարհին ցույց տալ, որ հարուստ ժողովրդավարությունները կարող են աշխարհին ավելի լավ բան տալ, քան Չինաստանը: Օգնության ծրագիրը մի մաս է կազմում Չինաստանի վրա ավելի լայն ճնշման արշավի՝ կապված մարդու իրավունքների, Թայվանի եւ կորոնավիրուսի հիմնախնդիրների հետ: Սակայն, ինչպես նշում է բրիտանական «Observer» շաբաթաթերթը, «G-7»-ի որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Բայդենին կոչ են արել Չինաստանի հետ մրցակցությունը չհասցնել «եռման աստիճանի»:

Դրագին Իտալիային հեռացրել է նախորդ կառավարության գրեթե չինամետ դիրքորոշումից: Բայց նա ապացուցում է, որ անհրաժեշտ է հավասարակշռված կուրս վարել Չինաստանին մարտահրավերի եւ նրա հետ համագործակցության միջեւ: Իսկ Գերմանիան, որը միշտ զգուշորեն է վերաբերվել Պեկինի հետ առճակատմանը, համաձայն չէ ենթակառուցվածքային հիմնադրամին որոշակի գումար հատկացնել: Ֆրանսիան, իր հերթին, հանդես է գալիս այն բանի օգտին, որ ամենաաղքատ երկրներին միջոցները փոխանցվեն Արժույթի միջազգային հիմնադրամի՝ փոխառության հատուկ իրավունքների եւ արտարժույթի պահուստների հաշվին: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, սակայն, պնդում է, որ Եվրամիությունը 2013-2018 թվականներին զարգացման նպատակներով տրամադրել է 414 մլրդ եվրո: Սա համեմատելի է այն բանի հետ, ինչը Չինաստանը հատկացրել է իր «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնության համար: «Մեծ յոթնյակի» առաջնորդները տարակարծիք էին առանցքային հարցերի շուրջ՝ սկսած նրանից, թե երբ է անհրաժեշտ դադարեցնել ածուխի այրումը մինչեւ Պեկինի «Գոտի եւ ճանապարհ» ծրագրին դիմակայության նպատակով միլիարդավոր դոլարների հատկացման պարտավորությունը: Այս մասին մեկնաբանություն է կատարել «Նյու Յորք Թայմսը»: Կոմյունիկեում չի նշվում, որ արեւմտյան ընկերություններին արգելվում է մասնակցել հարկադիր աշխատանքի օգտագործմամբ իրագործվող նախագծերին: Ինչպես պնդում են արեւմտյան լրատվամիջոցները, այն կիրառվում է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում:

«Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոմանովը նշել է. «Զարգացող երկրների ենթակառուցվածքային եւ արդյունաբերական ներդրումների կարիքները գերազանցում են «G-7»-ի եւ Չինաստանի ընդհանուր հնարավորությունները: Եթե աշխարհում իրավիճակը նորմալ էր, ապա կողմերը պետք է ընդհանուր լեզու գտնեին, թե ինչպես ավելի լավ օգնեն աղքատներին: Բայց հիմա զրոյական գումարով խաղ է ընթանում: Եթե Արեւմուտքը վարկեր ու ներդրումներ ստանալու համար աֆրիկյան երկրներից պահանջի հրաժարվել չինական նախագծից եւ խոստանալ զարգացնել ժողովրդավարությունը, ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե Արեւմուտքը որքան ուժեղ հակաչինական տարր կընդգրկի իր ծրագրում: Բացի այդ, դա զերծ է մանրամասներից. հայտնի չէ, թե որքան գումար է հատկացվում, ինչ ժամանակահատվածի համար, ով է տնօրինելու այդ գումարը: Կապալառուների հարցը նույնպես կարեւոր է: Արեւմուտքն ակնհայտորեն չի ցանկանում, որ իրենց կողմից ֆինանսավորված նախագծին մասնակցեն չինացի ձեռներեցները, ովքեր կարող են այն ավելի արդյունավետ իրականացնել»:

Գագաթնաժողովին հրավիրված էր նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով կորոնավիրուսի տարածման պատճառով քննարկումներին մասնակցել է օնլայն ձեւաչափով: «Այդուհանդերձ, «Յոթնյակի» պլանն արձագանք է գտել Հնդկաստանում: Հնդկաստանը հավանությամբ է ընդունել երրորդ աշխարհին օգնություն ցուցաբերելու զարգացած երկրների մտադրությունը: Խնդիրը միայն այն է, որ նրանց ծրագրում կոնկրետություն չկա»,- նշել է «India Strategic» ամսագրի խմբագիր-խորհրդական Վիննայ Շուկլան:

Թեգեր: G7ԱՄՆգագաթնաժողովԳերմանիաՄեծ ԲրիտանիաՉինաստանՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գյուղերին նպատակային աջակցություն է պետք

Գյուղերին նպատակային աջակցություն է պետք

Արցախում նշել են Ռուսաստանի օրը

Արցախում նշել են Ռուսաստանի օրը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist