Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան ուզում է իր վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանը

Անկարան այդ կերպ ձգտում է ամրանալ եւս մեկ տարածաշրջանում

Հունիսի 17, 2021
Միջազգային
Թուրքիան ուզում է իր վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
295
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան կարող է պահպանել իր ռազմական զորակազմը Աֆղանստանում, եթե Միացյալ Նահանգները համաձայնի համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարություն է արել Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Դա խոստանում է մերձավորարեւելյան Թուրքիային դարձնել արտաքին հիմնական ուժերից մեկը աֆղանական ասպարեզում: Ճիշտ է՝ «Թալիբան» արմատական շարժման անդամներն առայժմ դեմ են նման սցենարին, քանի որ դրա մեջ ԱՄՆ-ի ու խմբավորման միջեւ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների խախտումներ են տեսնում: Եթե Վաշինգտոնի համար թուրք զինվորականների պահպանումը երկրում հնարավորություն է՝ կանխելու զինյալների կողմից իշխանության հնարավոր զավթումը, ապա Անկարայի համար այն աշխարհի եւս մեկ տարածաշրջանում ամրանալու հնարավորություն է:

Բրյուսելում Աֆղանստանը եղել է Բայդենի ու Էրդողանի բանակցությունների թեմաներից մեկը: «Եթե ԱՄՆ-ն չի ուզում, որ մենք հեռանանք Աֆղանստանից, եթե ցանկանում է ինչ-որ ձեւով աջակցել դրան, ապա շատ կարեւոր կլինի Ամերիկայի կողմից դիվանագիտական, ֆինանսական ու լոգիստիկ աջակցությունը: Այդ դիրքորոշումը մենք բաց տեքստով հայտնել ենք ԱՄՆ-ի նախագահին,- ասել է Էրդողանը:- Չի կարելի մերժել «Թալիբան» շարժման գոյությունը, որի հետ հնարավոր է շարունակել բանակցությունները եւ տարբեր միջոցառումներ ձեռնարկել»: Թուրքիայի նախագահն ավելացրել է, որ պլանավորում է Աֆղանստանում իր գործունեությունը շարունակել Հունգարիայի հետ համատեղ եւ Պակիստանի ներգրավմամբ: «Այդ առումով պայմանավորվածություններ կան»,- նշել է նա:

Դրան զուգահեռ արեւմտյան ԶԼՄ-ներում հաղորդումներ են հայտնվել, որ ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում Քաթարի ղեկավարության հետ էմիրության տարածքում բազաների տեղակայման համար՝ աֆղանական հատուկ նշանակության ուժերի զինվորականների պատրաստության նպատակով: Ինչպես հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հենվելով Վաշինգտոնում ու Քաբուլում ունեցած աղբյուրների վրա, այդ տարբերակը հնարավոր է միայն արեւմտյան զորակազմի վերջնական հեռացումից հետո:

«Մենք բանակցություններ ենք վարում, որպեսզի Քաթարում բազա առանձնացնենք՝ այնտեղ աֆղանական բարձրաստիճան զինվորականների համար նախապատրաստության հատուկ կենտրոն ստեղծելու համար»,- գործակալությանն ասել է արեւմտյան երկրներից մեկի ներկայացուցիչը, որն աշխատում է Քաբուլում: Չի կարելի չնկատել, որ Քաթարը Թուրքիայի մարտավարական ամենակարեւոր գործընկերներից մեկն է:

Հունիսի սկզբին հաղորդվեց, որ Անկարան ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների ղեկավարներին առաջարկել է իր զինված ուժերի միջոցով ապահովել քաբուլյան օդանավակայանի անվտանգությունը: Այդ ուժերը մինչեւ հիմա Իսլամական Հանրապետությունում առավելապես զբաղվում են աֆղանական անվտանգության ուժերի նախապատրաստությամբ: «ԱՄՆ-ի՝ իր ուժերն Աֆղանստանից դուրս բերելու որոշման ֆոնին Թուրքիան առաջարկել է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը,- «Reuters»-ին ասել է աղբյուրը:- Կապված դրա հետ՝ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ իր երկիրը լիովին ունակ է դառնալ Քաբուլի ռազմական հենարանը, բայց միայն պայմանով, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներն այդ նպատակների համար քաղաքական, ֆինանսական ու նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերեն: «Եթե օգնություն ցուցաբերվի, կարող ենք մնալ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում: Հիմա մենք պատասխանի ենք սպասում՝ կապված մեր կողմից առաջ քաշված պայմանների հետ: Ուզում ենք Աֆղանստանում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ աֆղանական ժողովուրդն օգնության կարիք ունի»,- ասել է նախարարը:

Ըստ ռուսական աղբյուրների՝ բացառված չէ, որ նման իրավիճակը բավարարի ռուսական կողմին, որը հետաքրքրված է Աֆղանստանին սահմանակից Կենտրոնական Ասիայի երկրներում կայունության պահպանմամբ՝ առանց ամերիկացիների մասնակցության: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», Մոսկվան Անկարայի հետ տարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Հարավային Կովկաս ռազմադիվանագիտական համագործակցության հարուստ փորձ ունի: ՌԴ-ն ու Թուրքիան միասին են գործել Սիրիայում ու Լիբիայում: Կարելի է ասել, որ համագործակցության հատուկ ուղղություն է եղել Արցախի խնդրի կարգավորումը: Իհարկե, հարց է առաջանում, թե թուրքական կողմն ինչպես կօգտագործի իր աճող ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում: Էրդողանը ՌԴ-ի հետ հարաբերություններում միշտ չէ, որ իրեն դրսեւորել է որպես հուսալի ու կանխատեսելի գործընկեր, բացի այդ, 44-օրյա պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ ադրբեջանաթուրքական ցեղասպան մեքենան շարունակում է հայ ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը: Իսկ դրա դեմ կենսունակ կարող է լինել միայն այդ մեքենայի գործունեության ոչնչացման քաղաքականությունը:

Ի դեպ, Աֆղանստանում թուրքական զորախմբի պահպանման հարցն ամենեւին էլ որոշված չէ: Շատերը հենվում են թալիբների դիրքորոշման վրա, որոնք հանդես են գալիս Էրդողանի նախաձեռնության դեմ: «Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան պարտավոր է հանել իր զորքերն Աֆղանստանից այն համաձայնագրի հիմքի վրա, որը մենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք 2020 թ. փետրվարի 29-ին,- հայտարարել է խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:- Թուրքիայի հետ Աֆղանստանը պատմական կապեր ունի: Հույս ունենք նրա հետ սերտ ու լավ հարաբերություններ ունենալ այն բանից հետո, երբ ապագայում մեր երկրում իսլամական նոր կառավարություն կստեղծվի»:

Ամերիկյան կողմը պլանավորում է այս տարվա սեպտեմբերին ավարտել իր զորքերի դուրսբերման գործընթացը: ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց դիտարկումներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներից եւ ոչ մեկը չի առարկում իրերի նման դրության դեմ: «Նրանք հասկացել են, որ ժամանակը եկել է»,- հեռախոսային բրիֆինգի ընթացքում հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: ՆԱՏՕ-ի անդամները համակարծիք են նաեւ աֆղանական ուժերին աջակցության անհրաժեշտության հարցում:

Թեգեր: ԱՄՆԱֆղանստանԹալիբանԹուրքիաՆԱՏՕՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հույս, սեր ու հավատ բոլորիս…

Հույս, սեր ու հավատ բոլորիս...

Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց

Ջրի խնդիրը՝ անվտանգության կարեւորագույն հարց

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist