Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Փետրվարի 6, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եթե միջազգային կառույցները Թուրքիային այսօր չկանգնեցնեն

Վաղն ամբողջ Եվրասիան քաոսի կմատնվի

Հուլիսի 7, 2021
Միջազգային
Եթե միջազգային կառույցները Թուրքիային այսօր չկանգնեցնեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի գործողություններն ավելի ու ավելի սանձարձակ են դառնում: Լիբիայում, Սիրիայում, Արցախում կատարած պատերազմական հանցագործությունների համար համարժեք վերաբերմունքի եւ պատժի չարժանանալով՝ Անկարան արդեն սկսել է ոտնահարել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող, ինչպես նաեւ միջազգային դիվանագիտական բոլոր կոնվենցիաներն ու նորմերը: Այս երկրի հատուկ ծառայություններն սկսել են գործողություններ իրականացնել այլ պետությունների տարածքներում՝ կոպտորեն խախտելով վերջիններիս սուվերենությունը:

Այսպես՝ 1990-ականների կեսերից Ղրղզստանում բնակվող Թուրքիայի նախկին քաղաքացի Օրհան Ինանդան հունիսի 1-ին անհետացել էր մայրաքաղաք Բիշքեկում: Նրա կինը  հայտարարել էր, որ Ինանդան Թուրքիայի դեսպանատան տարածքում է: Ղրղզստանի ՆԳ նախարարությունը նրա նկատմամբ հայտարարել էր միջազգային հետախուզում: Մի քանի օր անց՝ հուլիսի 5-ին Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Օրհան Ինանդան Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել է Թուրքիա եւ պատասխանատվության կենթարկվի Կենտրոնական Ասիայում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության օգտին աշխատելու համար: Անկարան Գյուլենի կազմակերպությունը համարում է ահաբեկչական:

Էրդողանն այս կազմակերպությանը մեղադրել էր 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Նկատենք, որ հեղաշրջման մեղադրանքով Թուրքիայում 80.000 մարդ էր ձերբակալվել, շուրջ 150.000 քաղաքացիական ծառայող եւ զինվորական հեռացվել էին աշխատանքից: Սակայն այդ ժամանակ Գյուլենը ԱՄՆ-ում էր եւ դատապարտել էր հեղաշրջման փորձը՝ հերքելով դրանում իր մասնակցության մասին խոսակցությունները: Իսկ Օրհան Ինանդան Ղրղզստանում հիմնել էր «Սապատ» կրթական հաստատությունների լայն ցանցը, որում ընդգրկված են բազմաթիվ ճեմարաններ, դպրոցներ եւ համալսարաններ:

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն նոտա է փոխանցել այդ երկրում Թուրքիայի դեսպանին՝ պահանջելով վերադարձնել իր քաղաքացուն եւ նրա հանդեպ պահպանել միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը:

Միանշանակ է, որ Թուրքիան չի վերադարձնի Օրհան Ինանդային եւ կանտեսի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բոլոր հնարավոր հորդորները եւ պայմանները: Նկատենք, որ Անկարան նման սանձարձակ վարքագիծ է ցուցաբերում իր հռչակած «Մեծ Թուրանի» տարածքում: Թուրքիայի նման վարքն ուղիղ հարված է միջազգային հարաբերությունները կարգավորող բազմաթիվ կոնվենցիաների եւ պայմանագրերի հիմնարար նորմերին, ինչը միայն Ղրղզստանի խնդիրը չէ, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի, քանի որ կարեւորագույն միջազգային իրավակարգավորումների նման արժեզրկումն աշխարհը քաոսի տանելու անդրանիկ քայլն է: Եթե միջազգային կառույցները Թուրքիային այսօր չկանգնեցնեն, վաղն ամբողջ Եվրասիան քաոսի կմատնվի…

Թեգեր: ԹուրքիաԼիբիաՂրղզստանՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Դիվանագիտական թերապիան

Դիվանագիտական թերապիան

Փետրվարի 4, 2023
Մոտեցնելով Հեռավոր Արեւելքը

Մոտեցնելով Հեռավոր Արեւելքը

Փետրվարի 3, 2023

Բաքուն փորձում է լեգիտիմացնել Թել Ավիվի ներկայությունը

Էներգետիկ ճգնաժամների հետեւանքները

Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

«Թուրքոմանների» խաղաքարտը

Իսրայելը ստիպված է պատասխանել

Հաղթահարել ընտրական ռուբիկոնը

Հաջորդ Հոդվածը
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին

Գիտության եւ ընթերցողական մշակույթի խաչուղիներում

Գիտության եւ ընթերցողական մշակույթի խաչուղիներում

Ամենաընթերցվածը

  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist