Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Միջազգային առեւտրաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշը

Տնտեսական համաշխարհային վերականգնումը սպառնում է հետեւում թողնել զարգացող երկրներին

Հուլիսի 17, 2021
Միջազգային
Միջազգային առեւտրաշրջանառությունը գերազանցել է նախահամավարակային ցուցանիշը

Globe with world currencies in marble box and placed on world currency

3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
290
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կորոնավիրուսի համավարակը հսկայական ազդեցություն թողեց համաշխարհային տնտեսության վրա, ինչը, բնականաբար, հավասարապես չէր կարող արտացոլվել զարգացած եւ զարգացող երկրների տնտեսությունների վրա, առավել եւս՝ աղքատներինը:

Անցած մի քանի ամսվա ընթացքում համաշխարհային տնտեսությունը լավատեսական ազդակներ է ստանում, որոնցից կարելի է եզրակացնել, որ բուռն վերականգնում է սպասվում «Covid-19»-ի ճգնաժամից հետո։ Միջազգային առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է, որը երեւում է ՄԱԿ-ի սոցիալական եւ տնտեսական հարցերով զբաղվող վարչության հրապարակած վերջին զեկույցի գծապատկերում: Այն նույնիսկ գերազանցել է նախահամավարակային ցուցանիշը:

Այս ձեւով գլոբալ արդյունաբերությունն անցյալ տարվա կեսերից ունեցել է V-աձեւ աճ՝ 2021 թ. առաջին կեսում հանգեցնելով պղնձի, երկաթի հանքանյութի եւ փայտանյութի գների բարձրացման: 2 տարվա կտրվածքով նավթը նույնպես սահմանեց ամենաբարձր գինը՝ ավելի քան 70 դոլար բարելի դիմաց։

ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ այդ նույն ժամանակահատվածում կապիտալի հոսքերը դեպի զարգացող տնտեսություններ վերականգնվել են՝ պայմանավորված երկրների դրամավարկային քաղաքականությամբ, բարձր լիկվիդայնությամբ եւ դեպի բարձր ռիսկեր ներդրողների մեծ ախորժակով։ Այս ֆոնին  մակրոտնտեսական վերլուծաբանները կանխատեսել են բավականին մեծ աճ։ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչությունը կանխատեսել է, որ համաշխարհային համախառն արդյունքը 2021 թ. կաճի 5.1 տոկոսով, 2022 թ.՝ 4.1 տոկոսով, ինչը հունվարին հրապարակած կանխատեսումից ավելի է 0.7 տոկոսով։

«Սակայն այս փայլը դեռ ոսկի չէ, այս լավատեսական ազդակների հետեւում ավելի մտահոգիչ պատկեր է ստեղծվում։ Վերոնշյալ մեծ թվերը հիմնականում ստացվել են բազային տարվա տվյալների հետ համադրման արդյունքում։ 2020 թ. առաջին կիսամյակում, երբ Քովիդի սահմանափակումներն իրենց պիկի վրա էին, արդյունաբերությունը կտրուկ անկում ապրեց՝ ստեղծելով ցածր բազա հետագա կանխատեսումների համար եւ վիճակագրական աղմուկ։ Այս միտքն ավելի շատ վերաբերում է այնպիսի երկրներին, որոնք 2020 թ. վերջին մեծ անկում են ապրել, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը։ Այսպիսի երկրներին մնում է միայն չկորցնել բարձր աճի տեմպերը»,- ասված է զեկույցում։

Ըստ դիտարկումների՝ կանխատեսվող համաշխարհային տնտեսական աճը բավական անհավասարաչափ է բաշխվելու՝ կապված մի քանի հանգամանքների հետ։ Նախ եւ առաջ՝ քովիդի դեմ կատարված պատվաստումների թվերից ելնելով, որոշվում է, թե արդյոք տվյալ երկրի տնտեսությունը կարո՞ղ է վերաբացվել, թե՞ ոչ։ Մեծ դեր են խաղում նաեւ պետության կողմից իրականացված տնտեսական խթանիչ եւ հակաճգնաժամային քաղաքականության չափը եւ արդյունավետությունը։ Կարեւոր դեր է խաղում նաեւ երկրի տնտեսական կոնյուկտուրան, օրինակ՝ երկրին, որի տնտեսությունը մեծապես կախված է տուրիզմից, ավելի դժվար կլինի վերականգնվել համավարակի ազդեցությունից, քան այն երկրին, որտեղ զարգացած է արդյունաբերությունը, եւ աճում է արտահանումը միջազգային պահանջարկի աճի ֆոնին։

Զեկույցի հեղինակները զարմանալի չեն համարում, որ համաշխարհային արդյունաբերության 40 տոկոսը պատկանում է Չինաստանին եւ ԱՄՆ-ին. այս փաստով է պայմանավորված այսպիսի գլոբալ աճի կանխատեսումը, քանի որ նրանց տնտեսությունները շատ արագ են վերականգնվում: Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ն կգա նախաճգնաժամային վիճակին 2021-ի վերջին, այսպիսի արդյունքի հասնելու համար համաշխարհային ճգնաժամից հետո նրան սովորաբար 3 տարի էր պահանջվում: Չինաստանը, Թուրքիայից բացի, Մեծ քսանյակի միակ երկիրն է, որը 2020 թ. ունեցավ դրական ՀՆԱ ։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի խոշորագույն տնտեսությունների բարենպաստ կանխատեսումները համաշխարհային տնտեսության մնացած մասնակից երկրների վիճակի հակապատկերն են։ Կանխատեսումներն անբարենպաստ են քիչ զարգացած 46 պետությունների համար (4.1 տոկոս)։ Հիմնական պատճառներից է կորոնավիրուսի դեմ պատվաստման ցածր մակարդակը։ Պատվաստանյութերի բաշխման՝ COVAX համաշխարհային նախաձեռնությունը 2021 թ. առաջին կեսին դրանց խմբաքանակների խնդրի առջեւ էր կանգնել, ինչի հետեւանքով ցածր զարգացած երկրներում պատվաստանյութը հասանելի է 100 քաղաքացուց 3-ին, իսկ զարգացած երկրներում՝ 100-ից 73-ին։

Զեկույցում ասվում է, որ երկրորդ պատճառը ցածր եւ միջին զարգացած երկրների կողմից հարկաբյուջետային խթանիչ քաղաքականություն վարելու անկարողությունն է։ 2021 թ. դրությամբ ամբողջ աշխարհում իրականացված հակաճգնաժամային քաղաքականության ընդամենը 12 տոկոսն է բաժին ընկնում միջին զարգացածություն ունեցող երկրներին։ Ցածր զարգացած երկրները, որոնց բնակչությունը, ընդհանուր առմամբ, կազմում է աշխարհի բնակչության 14 տոկոսը, ստացել է չնչին՝ 0.15 տոկոսը։

«Հետեւաբար, տնտեսությունները վերականգնելու համար գլոբալ ջանքերը նախ եւ առաջ պետք է ուղղված լինեն բոլոր երկրներին դրանք հավասարապես հասցեագրելուն, որպեսզի կանխեն հսկայական անդունդի մեծացումը զարգացած եւ հետամնաց երկրների միջեւ»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում։

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱՄՆառեւտրաշրջանառությունԹուրքիաՄԱԿՉինաստանՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սիրենք միմյանց

Սիրենք միմյանց

Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը

Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist