Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սիրենք միմյանց

Մեր հերոս տղաները «վճարել» են դրա համար

Հուլիսի 17, 2021
Սոցիում
Սիրենք միմյանց
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
469
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արծիվ 30»-Արարատ մահապարտների գնդից արցախյան վերջին պատերազմում նահատակվել են 8 ազատամարտիկներ: Նրանց հիշատակի ոգեկոչում կայացավ Երեւանում: Երեկոյի ընթացքում նաեւ պարգեւներ հանձնվեցին արցախյան վերջին պատերազմում աչքի ընկած զինվորականներին, «Արծիվ 30»-Արարատ մահապարտների գնդի անդամներին, նահատակ զինվորների մայրերին:

Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի զորակոչով եւ նախաձեռնությամբ, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից։ Ռազմական այս կառույցը մասնակցել է Մարտակերտի շրջանի (Չլդրան, Վաղուհաս, Հարությունագոմեր, Վանք) ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ» ջոկատներ, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են ռազմական գործողությունների։ «Արծիվ 30»-ը կազմավորվել է 1993 թ. ապրիլի 16-ին՝ Գագիկ Աշոտի Մարգարյանի հրամանատարությամբ։

Ազատամարտիկ-հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1993) Գագիկ Մարգարյանը ծնվել է 1953 թ. Վեդի քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը (1974)։ 1969-82 թթ. ծառայել է Հունգարիայում եւ Բելառուում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում։ 1982-89-ին աշխատել է Վեդիի եւ Այգեվանի հանրակրթական դպրոցներում։ 1989-94-ին հրետանային մարտկոցի հրամանատար էր, այնուհետեւ՝ «Արծիվ 30» մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Դրմբոն, Մեծշեն, Մաղավուզ, Մատաղիս, Տոնաշեն, Հակոբ Կամարի), Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Մարտիրոսվել է 9.1.1994 թ. Հակոբ Կամարի գյուղում։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Գ. Մարգարյանի անունով է կոչվում Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Հետագա տարիներին ջոկատը շարունակել է իր կենսունակությունը եւ արդեն 3 տարի է Վարազդատ Մկրտչյանի նախագահությամբ գործում է որպես հասարակական կազմակերպություն՝ ««Արծիվ 30»-Արարատ մահապարտներ» անունով։ 

Վ. Մկրտչյանը տեղեկացրեց՝ այսօր իրենց կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Երեւանում, ՀՀ բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում։ Հուլիսի 10-ին կայացած երեկոյին ներկա էին նույն մասնաճյուղերի ներկայացուցիչները։ Բեմում նահատակ տղաների լուսանկարներն էին։ Ներկա էին նրանց մայրերն ու այրիները, հարազատներ, բարեկամներ, մարտական ընկերներ, տարբեր նման կառույցների ներկայացուցիչներ։ Եղավ լռության րոպե՝ ի հիշատակ բոլոր նահատակ քաջորդիների։ Ընթացքում ընթերցվեցին արցախյան վերջին պատերազմում «Արծիվ 30» ջոկատից  նահատակված տղաների անունները՝ Շավարշ Մարտունի Մուրադյան, Մինաս Արամի Հովհաննիսյան, Էդգար Մաթեւոսյան, Նվեր Ժորայի Մանուկյան, Վահան Սարիկի Օհանյան, Ստեփան Սուրենի Համբարձումյան, Գառնիկ Միսակի Զաքարյան եւ Հայկ Մկրտչյան։ Տղաները հետմահու պարգեւատրվել էին «Մարտական ծառայություն» մեդալով, որոնք ստացան նահատակների սեւազգեստ ու հպարտ մայրերը, որոնց մասին եւ հնչեցին խոնարհումի ու երախտիքի խոսքեր։ Մայրեր, ովքեր ամենաթանկն են նվիրել հայրենիքին եւ միասին՝ մեկը մյուսին նեցուկ, մեկը մյուսին սփոփող, իրենց զավակներին նվիրված երեկոյին էին ներկա։

Առաջինը ելույթ ունեցավ «Արծիվ 30»-ի թիկունքի պետ Սամսոն Գրիգորյանը։ Խոսելով իրենց կառույցի մասին՝ նա հպարտությամբ նշեց, որ այն միշտ է եղել հայկական 2 հանրապետությունների, Հայոց պետականության եւ ժողովրդի պաշտպան-երաշխավոր բանակի կողքին։ Հավաստիացրեց՝ «Արծիվ մահապարտները» մշտապես լինելու է Հայոց երկրի պաշտպանության շարքերում եւ այն զենքը, որն առաջինն է իջնելու թշնամու գլխին։ «Այսօր առիթ ունենք եւս մեկ անգամ մեծարելու եւ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար կյանքը մատաղ արած մեր անմահ հերոսներին, որոնց համար հայրենիքը կյանքից թանկ էր»,-խոսքը շարունակեց Ս. Գրիգորյանը եւ տեղեկացրեց՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից իրենց կառույցի տղաները կենաց ու մահու կռիվ են մղել Մարտակերտի տարածքում. նրանք ընկան, Մարտակերտը մնաց կանգուն։ Իրենց արյամբ ու մասունքներով առավել թանկ ու սուրբ դարձրին հայրենի հողը եւ մարտական ընկերներին պատգամեցին լինել սրբացած հողի պաշտպանը։ Դիմելով նահատակների հարազատներին՝ Ս. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նման մարտական ընկերներ ունենալու համար, ասաց՝ սփոփանքի խոսքերն անիմաստ են, պարզապես ողջերս պարտք ենք Մարտիրոսների հիշատակի առջեւ եւ պարտական՝ տեր մնալ հայրենիքին։

Նահատակ տղաների մասին պատմեցին մարտական ընկերները։ Շավարշ Մարտունի Մուրադյանին ներկայացրեց ընկերը՝ Ավետիքը. «Շավարշը յուրահատուկ մարդ էր, տարբերվող ու նվիրված հայրենիքին։ Նա միշտ մեզ հետ է…»։ Գնդապետի ուսադիրներով ու հենափայտով բեմ բարձրացավ Եփրեմ Մարգարյանը եւ պատմեց զինակից ընկերոջ՝ Նվեր Մանուկյանի մարտական ուղու մասին. «Շատ կարելի է խոսել ընկերոջս մասին, բայց նա իսկական ֆիդայի-հայդուկ էր, ով երբեք չժխտեց իր կոչումը։ Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափարի համար էր մարտնչում։ Շատ չէր խոսում, բայց յուրաքանչյուր արտահայտած բառ իր մեջ մեծ իմաստություն ուներ»։   

«1988-ից Վահան Հովհաննիսյանը շարժման մեջ էր. զենքը ձեռքին կռվել է՝ իր երգով ու խանդավառությամբ ոգեւորելով մարտական ընկերներին։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, երբ ծանր վիրավորվել է, եւ նույն վերքը եղավ մահվան պատճառը, չի ընկճվել։ Երգելով, ընկերներին ոգեւորելով՝ ասել է. առաջ գնացեք, չնահանջեք», -մարտական ընկերոջը ներկայացրեց Սամվել Հայրապետյանը։

Ստեփան Համբարձումյան-զինվորին՝ նահատակ հայդուկին էր նվիրված մարտական ընկերոջ՝ Հովհաննես Մուրադյանի խոսքը. «Ինձ համար պատիվ է ներկայացնել մի անձնավորության, ում կարելի է վերագրել այնպիսի առավելություններ, ինչպիսիք են համեստությունը, առաքինությունը եւ հավատը՝ առ գործ, որին նվիրված էր։ Խոսքս «Արծիվ 30» մահապարտների շտաբի պետ Ստեփանի մասին է։ Ժպտերես էր ու կատակասեր, վայելում էր բոլորի հարգանքն ու սերը։ Առաջիններից էր, որ սեպտեմբերի 27-ին մեկնեց առաջնագիծ։ 29-ին ստանձնել է ջոկատի հրամանատարությունը, սակայն զինվորների հետ հերթապահում էր։ Նահատակվեց հերոսաբար…»։

Գառնիկ Միսակի Զաքարյանը ջոկատից վերջինն է նահատակվել, այս մասին տեղեկացրեց մարտական ընկերը՝ Վահե Խաչատրյանը, ումից մոտ 50 մ հեռավորության վրա է զոհվել հերոսը։ Նկարագրելով ընկերոջը՝ Վահեն ասաց՝ համեստության տիպար էր, նույն համեստությամբ էլ կռվում էր։

Հայկ Մկրտչյանը ««Արծիվ 30»-Արարատ մահապարտներ» ՀԿ նախագահ Վ. Մկրտչյանի եղբորորդին է, ով նույնպես բռնել է անմահության ճանապարհը։ Ընդամենը 19 տարեկան մարտական ընկերոջը ներկայացրեց Եփրեմ Մարգարյանը՝ ասելով՝ քաշվում էր հոպարից. «Ինձ էլ էր ասում հոպար, ցանկացած հարց մարտադաշտում միասին էինք լուծում։ Մի անգամ ասացի՝ հրամանատարությունը քո մասին շատ է խոսում, քիչ զուսպ եղիր։ Ասաց՝ իմ մասին դեռ շատ են խոսելու։ Երեւի գիտեր՝ բռնելու էր հավերժի ճամփան»։ Հայկի վերջին խոսքերն են եղել, երբ Եփրեմը հրամայել է նահանջել. «Չեմ նահանջի, չեմ կարող նայել իմ մահապարտ հորեղբոր աչքերին, ես մահապարտ եմ…»։

Դահլիճում ներկա էին նաեւ մոտ 30 սեւազգեստ մայրեր, ովքեր այս պատերազմում որդի են կորցրել։ «Արծիվ 30»-ի կողմից բոլոր մայրերն արժանացան խոնարհումի եւ շնորհակալության, արժանացան պատվոգրերի, ծաղկեփնջերի, մեծարումի։ Պարգեւները հանձնեց կառույցի շտաբի պետ Հովհաննես Քերոբյանը։ Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մեծարումի խոսքեր։ «Հավերժ» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր սեւազգեստ մայրը հայտնեց շնորհակալություն մեծարումի, գնահատանքի համար, բայց ասաց՝ միշտ հիշեք տղերքին։ Նրա որդին երկրորդ անգամ է դիրք բարձրացել, ծանր վիրավորվել եւ իր զինվորներին հրամայել է հեռանալ… Ընկերը չի կարողացել տանել վիրավորին։ Մայրը 25 դժոխային օր է քաշել, մինչեւ գտել են որդու դիակը։ «Կան մայրեր՝ մինչ օրս փնտրում են իրենց որդիներին։ Փորձեք ձեր ազգասիրությամբ վերջապես վերջ դնել պատերազմներին։ Թող որ մենք վերջին մայրերը լինենք, որ սգավոր ենք։ Սա է պատճառ դարձել, որ սեւազգեստ մայրերը միավորվել են»,- խոսքն այսպես ավարտեց նահատակ զինվորի մայրը։

Միջոցառմանը ներկա էին  «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության անդամները` գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանի նախագահությամբ։ Այս կառույցի կողմից եղան պարգեւներ նահատակ զինվորների մայրերին, «Արծիվ 30»-ի անդամներին։ Գինեսի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը նույնպես ներկա էր, ասաց՝ պատրաստվում է մոտ օրերս մեկնել Գերմանիա եւ ատամներով նավ քաշել. հաղթանակը նվիրելու է նահատակ տղաներին։ Ընթացքում պարգեւներ հանձնվեցին «Արծիվ 30» ՀԿ նախագահին եւ 44-օրյա պատերազմի մասնակից տղաներին։ Վ. Մկրտչյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Արիություն» մեդալի, որը հանձնեց Մարտակերտի կառույցի ներկայացուցիչ Ալեքսանդր Հայրապետյանը։ Նույն մեդալով պարգեւատրվեցին նաեւ Հովհաննես Քերոբյանը, Ռազմիկ Էլոյանը, Արմեն Վարդանյանը, Կարապետ Իսախանյանը։ «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մորուք- Կարո Կարապետյանի կողմից Վ. Մկրտչյանը պարգեւատրվեց «Վահագն զորության ռազմի Աստված ոսկե զորանշան»-ով։ «Հայոց կռունկներ» ՀԿ ներկայացուցիչ Սերգո Զալիբեկյանը նույնպես պարգեւներ էր բերել։

Հանդիսավոր մասից հետո ««Արծիվ 30» Արարատ մահապարտներ» ՀԿ պատվոգրերով պարգեւատրվեցին 44-օրյա պատերազմում աչքի ընկած քաջորդիներ, ովքեր մարտնչել են «Արծիվ 30»-ի դրոշի ներքո։ Պարգեւատրվողների շարքում էին  ջոկի հրամանատար Գեւորգ Նահապետյանը, մարտիկներ Տարոն Գինոսյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Վլադիմիր Բաբլոյանը, Գարեգին Վիրաբյանը, սպիտակահեր, սակայն միշտ շարքում Սամվել Փափազյանը։ «Մարդ, որի գնդացիրը չի լռել, ու չի էլ լռելու»,- այս խոսքը նվիրված էր Արման Ղազարյան-գնդացրորդին, ով նույնպես արժանացավ պարգեւի։ Նրանց թվում՝ դիպուկահարներ Էմմա Բեգիմյանն ու Նորիկ Ավետիսյանը, բժիշկ Լեւոն Եղիկյանը, Ռուբեն Դանիելյանը եւ էլի հերոսներ, ովքեր պատրաստ են միշտ կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Թեգեր: ազատամարտիկԱրծիվ 30հերոսպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը

Բանաստեղծի նամականին. անցյալից մեզ ուղղված խոսքը

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Յոթերորդը՝ Եղեգնաձորում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist