Քաբուլում մի քանի հրթիռ Է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:
Գործակալության տվյալներով՝ հրթիռները պալատի վրա արձակվել են Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց ներկա Էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ այլ բարձրաստիճան անձինք:
Զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու: Իր հերթին Աֆղանստանի 1TV հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել Է, որ պալատի մոտ երեք պայթյուններ են լսվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: