Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում

Համենայնդեպս, թալիբները պայքարելու են նրա միջամտության դեմ

Հուլիսի 22, 2021
Միջազգային
Ինչ շահեր է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
295
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աֆղանստանում ներքին բախումները շարունակվում են, իրավիճակը մնում է խիստ լարված։ Նախօրեին Քաբուլում նախագահի նստավայրը եւս դարձել է ինչ-որ հրթիռների թիրախ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն կան ոչ մեծ չափի նյութական վնասներ։ Հրթիռակոծության պատասխանատվությունը որեւէ խումբ կամ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել։ Այդ պահին երկրի նախագահ Մոհամեդ Աշրա‎ֆ Ղանին եւ բարձրաստիճան պաշտոնյաներ նամազ անելիս են եղել։

Նամազից հետո Ղանին խիստ դատապարտել է տեղի ունեցածը եւ մեղադրելով թալիբներին՝ շեշտել, թե նրանք չեն դադարեցնում պատերազմն ու մարդասպանությունը։ Ապա աֆղանցիներին կոչ է արել ձեռք ձեռքի տված պայքարել իրավիճակի ապակայունացման դեմ։ Նշենք, որ հուլիսի 17-18-ը Դոհայում կայացան միջաֆղանական բանակցություններ, որոնց կազմակերպման հարցում, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, նշանակալից դեր ունեցան բրիտանացի գեներալ Նիք Կարտերը եւ Պակիստանը, որն ազդեցություն ունի թալիբների վրա։ Ի դեպ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Աֆղանստանում վերջին բախումների ընթացքում շուրջ 270 հազար մարդ դարձել է փախստական, բայց թալիբները, հերքելով դա, շեշտում են, որ գրավված տարածքների բնակչությունն ինքնակամ, առանց դիմադրության միանում է իրենց։ Այդուհանդերձ, վերջիններիս ու իշխանության ուժերի միջեւ բախումները խիստ վտանգավոր են դարձրել Աֆղանստանում ապրելը։ Ահավասիկ, Ֆրանսիան հատուկ չարտերային չվերթով հուլիսի 17-ին իր դիվանագիտական ոլորտի աշխատակիցների մեծ մասին տեղափոխել է Ֆրանսիա։

Ստեղծված իրավիճակում լարվածություն է առաջացել նաեւ Աֆղանստան-Պակիստան փոխհարաբերություններում։ Իսլամաբադում Աֆղանստանի դեսպանի դստեր առեւանգման ու կտտանքի ենթարկելու փաստերի առնչությամբ դեսպանն ու բոլոր դիվանագետները հետ են կանչվել, Քաբուլը հայտարարել է, թե մինչեւ մեղավորները չպատժվեն, դեսպանը չի վերադառնա։ Թեեւ երկու երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այդ հարցը, սակայն, հաշվի առնելով Իսլամաբադի որոշ պաշտոնյաների հայտարարությունները, հազիվ թե հարցը շուտափույթ լուծում ստանա։ Բացի այդ, Պակիստանում հրապարակվել է Աֆղանստանի նոր քարտեզը, որում այդ երկրի Բադախշան նահանգի Պամիր-Վախան շրջանը կցված է Պակիստանին։ Ըստ երեւույթին, նշյալ դեպքերը պատահական չեն, Իսլամաբադը, լարվածություն առաջացնելով Քաբուլի հետ փոխհարաբերություններում, թերեւս, նպատակամղված է ավելի մերձենալ թալիբներին։ Հատկանշական է նաեւ, որ «Թալիբան» շարժման քաղաքական կենտրոնի խոսնակ Մոհամեդ Նաիմ Վարդաքը, անդրադառնալով տեսակետներին, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում բռնկվելու է քաղաքացիական պատերազմ, նշել է, որ նման բան տեղի չի ունենա։ Այսուհանդերձ, ըստ ամենայնի, սկսված ներաֆղանական բախումները ոչ միայն չեն դադարելու, այլեւ սաստկանալու են։

Վարդաքը «Արաբական 21» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը Թուրքիային հանձնելու հարցին եւ շեշտել, որ թալիբները դեմ են, ԱՄՆ-ի հետ համաձայնության գալով, օդանավակայանի ու դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու պատրվակով թուրքական ուժերի՝ Աֆղանստանում մնալուն։ Նա հավելել է, որ Անկարան խոստացել է թալիբների համար անընդունելի քայլ չկատարել, սակայն ԶԼՄ-ներից տեղեկացել են, որ Թուրքիան մնալու է։ Վարդաքն ընդգծել է, որ ըստ ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ բացառապես բոլոր օտարերկրյա ուժերը դուրս են գալու, եւ որ այդ հարցը փակված է, իսկ թալիբներն Անկարայի հետ քննարկելու որեւէ բան չունեն, եթե չհեռանան թուրքական ուժերը, իրենք, ուրեմն՝ կռվելու են նրանց դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս նախօրեին Կիպրոսի թուրքաբնակ հատվածում ունեցած իր ելույթում խոսել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու մասին։ Նա, թերեւս, ի պատասխան թալիբների, առ այն, որ կռվելու են թուրքերի դեմ որպես օտարերկրյա ուժի, հայտարարել է, թե իրենք եթե կարողացել են ԱՄՆ-ի հետ բանակցել ու համաձայնության գալ, ապա շատ դյուրին կլինի նրանց հետ որոշ հարցերում առկա տարաձայնությունների շուրջ բանակցելը։ Նա շեշտել է, որ հավատքի հարցում որեւէ տարաձայնություն չունեն թալիբների հետ, ինչը նշանակում է, թե ծայրահեղ սալաֆիականությունը եւս ընդունելի է իր համար՝ հանուն թուրքական ծավալապաշտության։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Թուրքիան, ընդդեմ բոլոր ուժերի, կանգնած է Աֆղանստանի կողքին, մինչդեռ որեւէ երկիր կամ ուժ, բացառությամբ Թուրքիայի եղբայր Պակիստանի, ներկա դրությամբ որեւէ տարաձայնություն չունի Աֆղանստանի հետ, հարցը ներքին հակամարտություններն են։

Մյուս կողմից, եթե թալիբները դեմ են Թուրքիայի ներկայությանը, ապա պաշտոնական Քաբուլը ողջունում է դա։ Իսկ Անկարան, անշուշտ, կանգնելու է նժարի ծանր կողմում։ Էրդողանը շեշտել է նաեւ ԱՄՆ-ի դիվանագիտական, ֆինանսական, լոգիստիկ լուրջ աջակցության անհրաժեշտության, ինչպեսեւ Հունգարիայի ու Պակիստանի հետ համագործակցության մասին։ Ըստ երեւույթին, Անկարան լուրջ հույսեր ունի Պակիստանի միջոցով լուծելու թալիբների հետ տարաձայնությունների հարցը։

Թեգեր: ԱՄՆԱֆղանստանԹուրքիաՆԱՏՕՊակիստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist