Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպան նոր պատերազմների նախաշեմին է

«Կույր ենք դարձել, եւ պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել»

Հուլիսի 31, 2021
Միջազգային
Եվրոպան նոր պատերազմների նախաշեմին է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
202
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շվեդական «Dagens Industri»-ում տպագրված հոդվածի հեղինակ Գուստավ Ռեյնֆելդն զգուշացնում է, որ «կույր ենք դարձել, եւ պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել»: Եվրոպան նոր պատերազմների նախաշեմին է, եւ կրակը կընդգրկի ողջ մայրցամաքը՝ տարբեր կողմերից: Եվրոպան արեւելքից ավանդաբար վախենում է Ռուսաստանից, հարավից՝ Թուրքիայից եւ բալկանյան հակամարտություններից:

«Եթե սկսենք փոխել սահմանները, արյուն կհոսի»,- 2014 թ. «Ekot»-ին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը: Դրան ավելացրեք ագրեսիվ ազգայնականությունն ու մարդկային վախերի եւ էթնիկ ու կրոնական հակասությունների վրա հիմնված պոպուլիզմը, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր քաղաքական առաջնորդների: Եվ դժոխք կստանաք: Գործնականում սա իդեալական փոթորիկ է արյունոտ հակամարտությունների եւ պատերազմների համար:

Մեր մայրցամաքը պատերազմների հարուստ պատմություն ունի հանուն սահմանների փոփոխությունների եւ երկրների: Դրանք հաճախ կապվում են մեծ տերության կարգավիճակի մասին երազանքների հետ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հիշողությունը ծնեց մի կուրս, որի դեպքում սահմանների իմաստը ջնջվում է: 1950-ականների սկզբին այն այնքան էլ հաջող չէր: Խորհրդային Միությունը, երկաթե վարագույրը, որը Եվրոպան բաժանեց երկու մասի, պատերազմները Բալկաններում, Միջերկրական ծովի շուրջ ռազմական բռնապետությունները մեզ հիշեցնում են, որ 20-րդ դարի երկրորդ կեսը նույնպես հեշտ ժամանակահատված չէր:

Սակայն Եվրոպայի տառապանքների պատմության մեջ սահմանների նշանակության ընկալումը հանգեցրեց նրան, որ ի հայտ գա «Եվրոպան՝ որպես առանց սահմանների մայրցամաք» գաղափարը: Այդ ոգով ծնվեցին եվրոպական միութենական նախագծի նախորդները: Նպատակը խաղաղության ապահովումն էր: Այլ խնդիր էր համագործակցության հաստատումը՝ տնտեսական աճի, բարեկեցության հասնելու, տարբեր ազգերի մարդկանց իրավունքները երաշխավորելու համար: Այդ գործում, անկասկած, հաջողություններ գրանցել են այն երկրները, որոնք ընդգրկվել են միության կազմում:

Շատ պետություններում, որոնք այլ ճանապարհ են ընտրել, դեռ ապրում է հին Եվրոպան: Թող պետությունը կրկին գերտերություն ճանաչվի, թող նրա բնակիչները փոխհատուցում ստանան ամեն ինչի համար, երկիրը կրկին մեծ կլինի: Հին ժամանակների մասին երազանքներն այսօր ծաղկում են Ռուսաստանում, Թուրքիայում, Բալկաններում:

Լարվածությունն աճում է, հասունանում են հակամարտությունները, եւ պատերազմը Եվրոպայում դառնում է ավելի ու ավելի հնարավոր առիթ անհանգստության համար: Քաղաքական առաջնորդները շիկացնում են հակասությունները հանրության մեջ եւ ձգտում վերագծել քարտեզը: Այլ կերպ ասած՝ պատերազմն արդեն գալիս է…

«Ռուսաստանն ապօրինաբար զավթել է Վրաստանի ու Մոլդովայի շրջանները: Ուկրաինայում Կրեմլն ավելի ակտիվ է պատերազմում. այնտեղ նվաճված է Ղրիմի թերակղզին, իսկ պատերազմի պատճառով արդեն զոհվել է 13 հազար մարդ: Թուրքիան դեռ 1974 թ. նվաճեց Կիպրոսի մեկ երրորդ մասը եւ համառորեն փորձում է Հյուսիսային Կիպրոսի համար պարտադրել «երկու ազգ, երկու պետություն» սկզբունքը, չնայած Անկարան միակն է ողջ աշխարհում, որ ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը: Թուրքիան աջակցել է նաեւ Ադրբեջանի մարտական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Բալկաններում իրավիճակը պակաս լուրջ ու վտանգավոր չէ: Սերբիան չի ճանաչում Կոսովոն եւ պահանջում է նրա տարածքը մտցնել իր կազմի մեջ»,- գրել է Ռեյնֆելդը:

Ահա արդեն 20 տարի է, որ պատերազմներից տուժած բալկանյան թերակղզում լռել են զենքերը, բայց, ինչպես պարզվում է, պատմությունը քիչ բան է սովորեցրել մարդկանց ապագայում հակամարտություններից խուսափելու գործում:

«Եվրոպայի մյուս մասերում նույնպես էսկալացիայի զգալի ռիսկեր կան: Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի եւ Հունաստանի օդային ու ծովային սահմանները: Բելառուսը շարժվում է այն ուղղությամբ, որ միավորվի Ռուսաստանի հետ: Մոսկվան, ինչպես երեւում է, կշարունակի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ՝ երազելով «Մեծ Ռուսաստանի» ստեղծման մասին: Պուտինը 80 հազար զինվոր է ուղարկել ուկրաինական սահման, հերքում է այդ երկրի անկախությունը եւ վստահեցնում, որ ուկրաինացիներն ու ռուսները միշտ մեկ ամբողջություն են եղել:

Սեպտեմբերին Ռուսաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Պուտինի «Եդինայա Ռոսսիան» կհաղթի Պետդումայի ընտրություններում: Սակայն Պուտինին դուր չի գալիս, որ իր սեփական ռեյտինգն այնքան անկում է ապրել հասարակության աչքում, որքան նկատվում է հիմա: Պատմականորեն դա միշտ նշանակել է, որ եկել է պատերազմի ժամանակը. սովորաբար դա ամրապնդում է Պուտինի հեղինակությունը: Իսկ երբ ավարտվի «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը, իսկ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, Ուկրաինան կկորցնի իր աշխարհաքաղաքական առավելությունը. նրա տարածքն այլեւս պետք չի լինի դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման համար»,- շեշտել է հոդվածագիրը:

Աշխարհի նկատմամբ սերը եւ հավատը, որ այդ զգացումը բոլորին է հատուկ, մեզ կույր են դարձրել. արդեն չենք նկատում նրանց, ովքեր չեն խորշում ուժ կիրառել սեփական քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին:

Թեգեր: ԵվրոպաԹուրքիապատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ աճը կարող է համարվել լավ

Երբ աճը կարող է համարվել լավ

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist