Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 8, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուսամա բեն Լադենի նոր կենսագրությունը. նա ներկում էր մազերը եւ սեփական տունը վերածել էր բանտի

Օգոստոսի 6, 2021
Միջազգային
Ուսամա բեն Լադենի նոր կենսագրությունը. նա ներկում էր մազերը եւ սեփական տունը վերածել էր բանտի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
295
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոր կենսագրությունն Ուսամա բեն Լադենի կյանքի ուղին դիտարկում է ամաչկոտ կրոնապաշտ պատանուց սկսած մինչեւ զանգվածային սպանություններով զբաղվող գլոբալ ջիհադական խմբավորման առաջնորդ։

Լրագրող Փիթեր Բերգենը, որը հանդիպել է «Ալ Քաիդայի» առաջնորդի հետ 1997թ., ասում է, որ իրադարձությունների հերթագայությունը շարունակել է դրդել բեն Լադենին գնալ «ավելի ու ավելի հեռու արմատականացման ճանապարհին»։ «[Բեն Լադենը] կարող էր այլ ճանապարհ ընտրել իր կյանքի տարբեր պահերին»,- ասում է Բերգենը։ «Բայց ամերիկյան զորքերի մուտքը Սաուդյան Արաբիա [1992թ.] նրա ծածուկ հակաամերիկանիզմը վերածեց բուռն ատելության Միացյալ Նահանգների հանդեպ»։

Բերգենն ասում է, որ բեն Լադենը մտածում էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, որոնք վերագրում են իրեն, կհանգեցնեն ԱՄՆ զորքերի դուրսբերմանը Սաուդյան Արաբիայից եւ Մերձավոր Արեւելքի այլ վայրերից»։ «Դա, իհարկե, մոլորություն էր»,- ավելացնում է նա։ «Այդպես չեղավ»։

Բեն Լադենը սպանվեց 2011թ.։ Բերգենի նոր գիրքը՝ «Ուսամա բեն Լադենի վերելքը եւ անկումը», հիմնված է բեն Լադենի մերձավոր շրջապատի տասնյակից ավելի մարդկանց հետ հարցազրույցների վրա։

Նրա խոսքով՝ 2011թ. շուրջկալի ժամանակ հայտնաբերված որոշ առարկաներ հատկապես զարմանալի էին. «Երբ ես այցելեցի համալիր, տեսա այն, ինչ կար նրա ննջարանում, որտեղ սպանվել էր»,- ասում է Բերգենը։ «Ես տեսա նրա լողասենյակում Just for Men մազերի ներկ։ … Նա ցանկանում էր երիտասարդ երեւալ։ Երբ բեն Լադենը մահացավ, 54 տարեկան էր, բայց իրականում շատ ավելի մեծ էր երեւում։ Ուստի օգտագործում էր մազերի ներկ»։

Սպանության պահին բեն Լադենի հետ ապրում էր 27 մարդ, որոնցից 16-ը՝ նրա ընտանիքի անդամներ։ Բեն Լադենը, չնայած իր բազմաթիվ արատներին, ամբողջ չարիքին, մահվանն ու ավերածությանը, որոնք սփռել էր, որոշ իմաստով ընտանեկան մարդ էր եւ ցանկանում էր, որ ընտանիքը կողքին լինի։

Նրա տունը նրա սեփական բանտն էր։ Եվ ինչ-որ իմաստով նա գլխավոր վերակացուն էր։ Նա ինքը չափազանց զգույշ էր այն ամենում, ինչ անում էր։ Նա այգում քայլում էր կովբոյական գլխարկով, որպեսզի ոչ ոք չճանաչի։ Նրա ընտանիքի անդամները  տարածքից դուրս չէին գալիս։  Նա երբեք դուրս չէր գալիս տարածքից։ Փաստորեն, նա թաքնվում էր այն աստիճան, որ թիկնապահի կանանցից մեկը չգիտեր, որ իրենց մեջ ապրում է Ուսամա բեն Լադենը, չնայած կինն ապրում էր այդ նույն համալիրում։

Բեն Լադենի երկու ավագ կանայք կարեւոր դեր են խաղացել նրա կյանքում։ Նրանք դոկտորական աստիճան ունեն։ … Մեկը մանկական հոգեբանության դոկտոր է, մյուսը՝ Ղուրանի քերականության դոկտոր։ Նրանք երեխաներին տանն էին ուսուցանում եւ կարեւոր դեր են խաղացել՝ օգնելով բեն Լադենին հորինել բարդ ռազմավարական խնդիրներ՝ կապված «Ալ Քաիդայի» գործունեության ապագա ուղղության հետ»։

Թեգեր: Ալ ՔաիդաահաբեկչությունՈւսամա բեն Լադեն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են, իսկ Ղրիմը եղել է, կա և կլինի ռուսական. Շոյգուն անեկդոտով է հակադարձել Զելենսկիի՝ Ղրիմի մասին հայտարարությանը

Ուկրաինայի ղեկավարները գալիս և գնում են, իսկ Ղրիմը եղել է, կա և կլինի ռուսական. Շոյգուն անեկդոտով է հակադարձել Զելենսկիի՝ Ղրիմի մասին հայտարարությանը

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    99 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առաջն Աստված

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ֆիլմ՝ նվիրված Մարտուհի Սարգսյանին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հազարափրկչի տոնը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist