Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելը հարմարվել է ԱՄՆ-ի «իրանական» ռազմավարությանը

Բենետը չի քննադատում միջուկային բանակցությունները

Օգոստոսի 31, 2021
Միջազգային
Իսրայելը հարմարվել է ԱՄՆ-ի «իրանական» ռազմավարությանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
62
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը փորձում է փոխել իր երկրի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ համագործակցության հաստատման հարցում: Ջոզեֆ Բայդենի հետ բանակցություններում կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ իր նախորդի՝ Բենյամին Նաթանյահուի քաղաքականությունը, որը դատապարտում էր Սպիտակ տան՝ իրանական միջուկային գործարքի վերականգնման ցանկացած փորձ, այժմ անցյալում է: Իսրայելն առաջվա պես հոռետեսորեն է վերաբերվում Իրանի հետ բանակցային գործընթացին, սակայն չի փորձի ավելորդ անգամ մեծացնել լարվածությունն իր գլխավոր դաշնակցի հետ հարաբերություններում: Իսրայելցիները խոստանում են, որ տարաձայնությունները կքննարկվեն ուղղակիորեն:

Վաշինգտոն Բենետի այցի դետալների մասին պատմել են «Axios» պորտալի աղբյուրները: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի պայթյուններից հետո: Բայդենն ստիպված էր վերափոխել իր օրակարգը՝ ահաբեկչական ակտերից հետո հրաժարվելով այլ հանդիպումներից ու զանգերից: Այն, որ իսրայելական կառավարության ղեկավարը միանգամից չընդունվեց, առաջացրեց նրա քննադատների չարախնդությունը:

«Axios»-ի աղբյուրների խոսքերով՝ Բայդենի հետ անձնական հանդիպման ընթացքում Բենետը տեղեկացրել է, որ առաջվա պես հանդես է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերականգնման գաղափարի դեմ, սակայն վստահեցրել է, որ, ի տարբերություն իր նախորդի, մտադիր չէ հրապարակավ քննադատել դա:

«Վարչապետ Բենետը նախագահին ասել է, որ, չնայած քաղաքական տարաձայնություններին, ինքը ցանկանում է համագործակցել ազնվության ու պարկեշտության սկզբունքների համաձայն»,- «Axios»-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ներկա է եղել հանդիպմանը: Բենետը բացատրել է, որ ցանկանում է իսրայելա-ամերիկյան հարաբերությունների վրա աշխատել նույնքան զգույշ, որքան աշխատում է իր տարասեր կառավարության ներսում ուժերի հավասարակշռության վրա:

Բենետը նշել է, որ կոալիցիոն կառավարության հետ իր աշխատանքի փիլիսոփայությունը հետեւյալն է. երբ ինչ-որ մեկը զայրացնում է նրան, վարչապետը նրա դեմ ԶԼՄ-ներում տեղեկատվական արշավ չի սկսում, այլ ուղղակիորեն խոսում է այդ մարդու հետ: «Ուզում եմ, որ հենց այդպես աշխատենք: Եթե ինչ-ինչ խնդիրներ կան, մենք կզանգահարենք միմյանց եւ չենք դիմի մամուլին»,- վարչապետի խոսքերը մեջբերել են աղբյուրները:

Սպիտակ տունը գոհ է Բենետի դիրքորոշումից: Պետքարտուղարի՝ մերձավորարեւելյան գործերով օգնական Բարբարա Լիֆն ասել է, որ իսրայելական կառավարության ղեկավարի հետ տարբեր հանդիպումներում անցկացրել է մոտ հինգ ժամ եւ լավ տպավորություններ ունի:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենը «կրկին հայտարարել է Միացյալ Նահանգների ու Իսրայելի պատմական գործակցության մասին»: Նաեւ շեշտվում է, որ նախագահն ամուր աջակցություն է հայտնել Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանության նրա իրավունքին, ինչպես նաեւ տեղեկացրել է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի վերականգնմանն աջակցելու պատրաստակամության մասին: Համապատասխան աջակցության անհրաժեշտությունն առաջացել է այս տարվա մայիսին Գազայի հատվածի ու հրեական պետության միջեւ ինտենսիվ մարտական գործողությունների արդյունքում:

Հստակեցվում է, որ իսրայելցիները, իրենց հերթին, պարտավորվել են նվազեցնել լարվածությունը Պաղեստինի հարցում եւ հրաժարվել երուսաղեմյան Շեյխ-Ջարրահի շրջանում արաբ ընտանիքների վտարումից: Հենց այդ դոսյեն է վերջին անգամ հանգեցրել Պաղեստինի հետ լայնածավալ առճակատման:

Հետաքրքիր է, որ Բենետի հետ բանակցություններում ողջույնի խոսքի ժամանակ Բայդենը հայտարարել է այլընտրանքային տարբերակների անցնելու պատրաստակամության դեպքում, եթե իր մոտեցումը, այն է՝ փորձել երկխոսության միջոցով լուծել Իրանի հետ տարաձայնությունները, արդյունք չտա: Նա նշել է, որ այժմ իրանական հարցում ամերիկյան վարչակազմը նախապատվությունը տալիս է դիվանագիտությանն ուղղված կողմնորոշմանը: «Սակայն եթե դիվանագիտությունը տապալվի, մենք պատրաստ ենք դիմել այլ տարբերակների»,- սպառնացել է Սպիտակ տան ղեկավարը: Բենետը տեղեկացրել է, որ իրեն ԱՄՆ նախագահի հետ միասին հաջողվել է ընդհանուր ռազմավարություն ձեւավորել իրանական հարցում: Առայժմ մանրամասներ չկան, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ռազմավարական տեսլականը:

Ինչպես տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետան», իրանական կողմը լրջորեն է ընդունել Սպիտակ տանը կայացած բանակցություններում հնչած բոլոր հայտարարությունները: «Իրանի դեմ այլ տարբերակների կիրառման վերաբերյալ Բայդենի ու Բենետի հայտարարությունները մի պետության կողմից մյուսի նկատմամբ ապօրինի սպառնալիք են,- ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:- Իրանն իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում»: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ում իրանական առաքելությունը հայտարարել է, որ Իսրայելի դեմ պաշտոնական բողոք կներկայացնի Անվտանգության խորհրդին՝ կապված իրանական միջուկային ծրագրի նկատմամբ սպառնալիքների հետ: Փաստաթղթում նշվում է, որ Թեհրանն «զգուշացնում է Իսրայելի կողմից հնարավոր ցանկացած արկածախնդրության մասին»:

Վերլուծաբաններն ասում են, որ մտավախություններն անհիմն չեն: Բայդենի վարչակազմը վերջին ամիսներին խստացրել է տոնն Իրանի նկատմամբ՝ կապված միջուկային գործարքի վերականգնմանը միտված Վիեննայի բանակցությունների սառեցման եւ Արաբական թերակղզու մոտ տանկերային պատերազմի հետ: Իսրայելական մամուլը սա դիտարկում է որպես ապացույց, որ վաղ թե ուշ Վաշինգտոնը դիվանագիտությունից կանցնի կոշտ սցենարի:

Թեգեր: ԱՄՆԻսրայել
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կաղարծի գյուղը վերակենդանանում, երիտասարդանում է

Կաղարծի գյուղը վերակենդանանում, երիտասարդանում է

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist