Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Գերմանիան կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը

Իսկ ինչպե՞ս կպահի իրեն «եվրոպական գազի բացարձակ տերը»

Սեպտեմբերի 1, 2021
Միջազգային
Գերմանիան կդառնա Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օգոստոսի 20-ին Մոսկվա կատարած հրաժեշտի այցից հետո, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հաջորդի դերում առաջարկել է Արմին Լաշետին, ով արդեն կես տարի է՝ գլխավորում է Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը եւ Ռուսաստանի հակառակորդը չէ:

Արեւմտյան որոշ ուժեր, իհարկե, սվիններով ընդունեցին Մերկելի այցը Կրեմլ, որտեղ նա ՌԴ առաջնորդի հետ փակ դռների հետեւում անցկացրեց ոչ թե երկու, ինչպես պլանավորված էր, այլ երեք ժամ՝ իր զրուցակցին անվանելով «սիրելի Վլադիմիր»: Այս մասին գրում է սերբական «Պեչատը»: Օգտվելով առիթից՝ նա ռուսերենով ողջունել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ձեւական քննադատությամբ մեկնաբանել է Ռուսաստանի համար կարեւոր երեք թեմա՝ Նավալնի, Ղրիմ եւ Բելառուս: Բայց գլխավորն այն է, որ Պուտինն ու Մերկելը համաձայնության են հանգել «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում: Փորձագետների կարծիքով՝ տնտեսական եւ, առաջին հերթին, էներգետիկ համագործակցությունը եղել է օրակարգի գլխավոր կետը: Անկասկած, կանցլեր Մերկելը բաց չի թողել հնարավորությունը՝ այս անգամ ծաղկեպսակ խոնարհելու Անհայտ զինվորի գերեզմանին Ալեքսանդրյան այգում՝ դրանով լրացուցիչ զայրացնելով պատմության վերանայման կողմնակիցներին:

Օգոստոսի 22-ին կանցլերը եղել է Կիեւում եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն փորձել է բացատրել, որ «գազամուղի դեմ նրա խաչակրաց արշավանքը» վնասում է ոչ միայն Մոսկվային, այլեւ Բեռլինին, որի համար այդ նախագիծն առավելագույնս շահավետ է: Նույն օրը տեղեկատվություն տարածվեց, որ ռուսական «Ֆորտունա» նավը, որը անցկացնում է «Հյուսիսային հոսք-2» գազատարը, դուրս է եկել դանիական ջրերից եւ այժմ գերմանական ջրերում է: Այսպիսով՝ գազամուղի շինարարության ավարտն այժմ չափվում է ոչ թե տարիներով կամ ամիսներով, այլ օրերով: Ռուս-գերմանական մերձեցման հակառակորդներին մնում է հույսեր կապել սեպտեմբերի 26-ին Բունդեսթագի ընտրություններում Լաշետի գլխավոր մրցակցի հնարավոր հաղթանակի հետ: Խոսքը «կանաչների» կուսակցության ղեկավար Աննալենա Բերբոկի մասին է, ով ժամանակին ասել է, թե «Հյուսիսային հոսք-2»-ը միայն տնտեսական նախագիծ չէ, նույնիսկ Գերմանիային կոչ է արել հրաժարվել դրանից:

Այդուհանդերձ, եթե նույնիսկ Բերբոկը նոր կանցլեր դառնա, ինչի համար անհրաժեշտ է, որ մի շարք հանգամանքներ հատվեն նույն կետում, գազամուղի շինարարությունն արդեն ավարտված կլինի: Բացառված չէ, որ այն արդեն շահագործվի: Դատելով ամեն ինչից՝ միակ թեման, որը դեռ հնարավոր կլինի քննարկել, գազի ծավալն է, որը ռուսներին կթույլատրվի արտահանել այդ գազամուղով դեպի Եվրոպական միություն:

«Հյուսիսային հոսք-2»-ը երկու հազար կիլոմետրով կարճ է ուկրաինական տրանզիտից: Արդեն այդ պատճառով նա նվազագույնը երկու անգամ ավելի շահավետ է, քան «կիեւյան մրցակիցը»՝ հաշվի առնելով, որ էներգակիրների տարանցումը գնահատվում է կիլոմետրերով: Պակաս կարեւոր չէ եւ այն, որ նոր գազամուղը կառուցված է Եվրոպական միության բնապահպանական ժամանակակից ամենախիստ չափանիշների համաձայն, ինչը չես ասի ուկրաինական գազամուղի մասին, որը բացվել է 1967 թ., սառը պատերազմի ժամանակ, երբ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին հազիվ էին ինչ-որ նշանակություն տալիս: Ուկրաինական գազամուղը հակաբնապահպանական նախագիծ է, եւ նույնիսկ Կիեւում ճշգրիտ չգիտեն, թե քանի միլիարդ խորանարդ մետր գազ է հոսում նրա ճաքերից: Այդ կորուստները երկար տարիների ընթացքում վեճի թեմա են եղել Մոսկվայի հետ հարաբերություններում, քանզի ուկրաինացիները պնդում էին, որ գազ չեն գողանում, պարզապես հին ենթակառուցվածքների պատճառով այն կորչում է:

Կիեւի իշխանությունները, դատելով ամեն ինչից, փոխել են հռետորաբանությունը՝ նկատի առնելով, որ «գերմանական ընկերն» իրենց ձեռքից խլել է տարանցումից տարեկան մոտ 5 մլրդ տարեկան եկամուտը, ինչպես նաեւ Մոսկվայի «գլխավոր շանտաժիստի» կարգավիճակը: Եվ հիմա ո՞ւմ են պետք նրանք: Ղրիմը, Դոնբասը պաշտպանելու, կոռուպցիայի ու հանցագործությունների դեմ պայքարելու, գազի տարանցման դադարեցման պայմաններում քանդված տնտեսությունը վերականգնելու անկարողությունն Արեւմուտքի համար կդառնան ավելորդ բեռ, որից այլեւս հնարավոր չի լինի օգուտ քաղել: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, ովքեր բեռ են դառնում Արեւմուտքի համար, մենք տեսել ենք Աֆղանստանում, որտեղ նրանք, ովքեր տարիներով կատարել են Արեւմուտքի առաջադրանքները, այժմ հերթի են կանգնել օդանավակայանում՝ իրենց երկրից հեռանալու համար: Ուկրաինայում չեն թաքցնում հիասթափությունը Բայդենի ու Մերկելի՝ հուլիսին կայացած վաշինգտոնյան հանդիպումից: Այդ ժամանակ Սպիտակ տան ղեկավարը գործնականում համակերպվեց «Հյուսիսային հոսք»-ի կառուցման հետ, չնայած կանցլերը խոստացավ, որ Գերմանիան կպնդի երկարաձգել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազի տարանցման համաձայնագիրը մինչեւ 2034 թ.: Գործող համաձայնագրի ժամկետը, ի դեպ, կլրանա 2024 թ.:

Հաշվի առնելով այն, որ «Հյուսիսային հոսք-2»-ի թեման շատ նուրբ է գերմանական հանրության համար, ոչ միայն  Մերկելը, այլեւ զուսպ Լաշետը ստիպված են Ռուսաստանին սպառնալ ոչ միայն պատժամիջոցներով ու նույնիսկ գազային այդ նախագծի փակմամբ, եթե Մոսկվան օգտվի դրանից՝ Կիեւի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելու համար: Պուտինը Մերկելին հավաստիացրել է, որ ՌԴ-ն նման պլաններ չունի, չի հրաժարվել ու չի հրաժարվելու ուկրաինական տարանցումից: Բայց դետալների մասին, ըստ նրա, անհրաժեշտ է խոսել միայն եվրոպական կոնկրետ գնորդների հետ բանակցություններից հետո: «Մենք պատրաստ ենք 2024 թ. հետո շարունակել տարանցումն Ուկրաինայի տարածքով, սակայն պետք է հասկանանք, թե որքան ժամանակով եւ ինչ ծավալով: Ուստի մեզ պատասխան է պետք, այդ թվում՝ մեր եվրոպացի գործընկերներից. թե որքան գազ են նրանք մտադիր գնել: Դա ակնհայտ է»,- ասել է ՌԴ նախագահը:

Հարկ է նշել նաեւ, որ «Հյուսիսային հոսք-2»-ը գերմանական գազամուղ է, որում այդ երկիրն առավելագույնս շահագրգռված է, չնայած այն բանին, որ Մերկելը վստահեցնում է, թե դա «համաեվրոպական նախագիծ» է: Իհարկե, ինչ-որ առումով դա այդպես է, քանզի շինարարությանը մասնակցում են եվրոպական ընկերություններ, իսկ «Հյուսիսային հոսք-2»-ից գազ կստանա Եվրոպայի մեծ մասը: Այսպիսով՝ Գերմանիան ոչ միայն Ուկրաինայից կվերցնի տարանցման բոլոր եկամուտները, ինչը նրա համար պակաս կարեւոր, բայց, այդուհանդերձ, էական պահ է, այլեւ գազային պահեստ կդառնա ողջ մայրցամաքի համար: Դա Գերմանիային հնարավորություն կտա ամբողջովին գազաֆիկացնել երկիրը, ապահովել բոլոր տեսակի սպառողներին, ինչը հսկայական տնտեսական արդյունք կտա: Բացի այդ, Գերմանիան էներգետիկ անվտանգության երաշխավոր կլինի Եվրոպայում, ինչը նրան հսկայական քաղաքական իշխանություն կտա եւ կթույլատրի իրականացնել շատ ավելի ինքնուրույն քաղաքականություն, որն ավելի քիչ կախված կլինի նրա արեւմտյան գլխավոր դաշնակիցներից: Եվ Արեւմուտքում անհանգստանում են, թե Բեռլինն ինչպես կպահի իրեն՝ դառնալով «եվրոպական գազի բացարձակ տերը»…

Թեգեր: Անգլա ՄերկելԳերմանիաՀյուսիսային հոսքՌուսաստանՎլադիմիր Պուտին
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ժողովուրդը պաշտում է Անդրանիկին

Ժողովուրդը պաշտում է Անդրանիկին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է զորամասեր

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է զորամասեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist