Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները

Սեպտեմբերի 4, 2021
Միջազգային
Ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1996 թ., երբ թալիբներն Աֆղանստանում իշխանության եկան, ԱՄՆ-ն ոչ միայն մտահոգություն չուներ, այլեւ պատրաստվում էր ճանաչել նրանց՝ որպես այդ երկրի օրինական իշխանության ներկայացուցիչներ։ Սակայն Օսամա բեն Լադենի գլխավորած  ծայրահեղ վահաբական, ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության հետ թալիբների սերտ համագործակցությունը պատճառ դարձավ, որ Վաշինգտոնը վերանայի քաղաքականությունը նրանց նկատմամբ։

«Ալ Քաիդան» ձեւավորվել է 1988 թ. Պակիստանում եւ ընդգրկում էր հիմնականում արաբական տարբեր երկրների կամավորների, որոնք Աֆղանստանում պայքարում էին ԽՍՀՄ-ի զորքերի դեմ։ Հետագայում նրանք կոչվեցին արաբ աֆղաններ։ Խորհրդային զորքերի՝ Աֆղանստանից հեռանալուց հետո «Ալ Քաիդան» թշնամի հայտարարեց ԱՄՆ-ին, նրա դաշնակից արաբական երկրներին ու Իսրայելին՝ իր գերնպատակը համարելով հեղափոխության միջոցով «Երկրի վրա Աստծո իշխանության հաստատումը»։ Իրականում թալիբներն ու «Ալ Քաիդան» կրոնական նույն համոզմունքներն ունեն, սակայն եթե վերջինս համաշխարհային, համաիսլամական բնույթ ունի, ապա փուշտուն թալիբներն ի սկզբանե հիմնված են եղել նաեւ ցեղային կառուցվածքի վրա։ Դա է պատճառը, որ նրանց ազդեցության գոտիները հենց Աֆղանստանի գավառական, գյուղական շրջաններն են, որտեղ իշխում են ցեղային փոխհարաբերությունները։ Բացի այդ, թալիբների նպատակն Աֆղանստանում Իսլամական էմիրություն հաստատելն է։

Ինչ վերաբերում է «Իրաքի եւ Շամի իսլամական էմիրությանը» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ), ապա այն «Ալ Քաիդայից» ծնված նրա հարազատ զավակն է, բայց առավել դաժան ու առավել ծայրահեղական։ ԴԱԻՇ-ի հիմնադիրն է «Ալ Քաիդայի» իրաքյան մասնաճյուղից առանձնացած Աբու Բաքր Ալ Բաղդադին։ Խմբավորման նախնական  անունն էր՝ «Միակ Աստծո եւ ջիհադի ժողովուրդ», սակայն 2013 թ. ապրիլին, երբ արդեն Իրաքում ու Սիրիայում որոշ տարածքներ էին վերահսկում, ահաբեկչական այդ կազմակերպությունն իրեն ԴԱԻՇ անվանեց, իսկ 2014 թ. հունիսին, գրավյալ տարածքները զգալիորեն ընդարձակելով, հայտարարեց «Իսլամական խալիֆայության» հիմնադրման մասին՝ խալիֆ հռչակելով Ալ Բաղդադիին, ով զոհվեց 2019 թ.։ Նշենք, որ ԴԱԻՇ-ը «Ալ Քաիդային» քննադատում է այն բանի  համար, որ հանդուրժում է թալիբների նախնադարյան ցեղային հարաբերություններն ու հասարակական կառուցվածքը։ Մինչդեռ դաիշականների մոտ պատասխանատուները կարող են լինել  արաբներ, քրդեր, տաջիկներ, ուզբեկներ, թուրքեր եւ այլք։

Անդրադառնալով դաիշականների ու թալիբների միջեւ տարբերություններին՝ հարկ է նշել, որ ըստ մասնագետների, եթե դաիշականներն անգամ իրենց ամենադաժան գործողությունները՝ գերիներին հրկիզելը, հիմնավորում եւ պատճառաբանում են Ղուրանի ու շարիաթի իրենց ընդունած մեկնությամբ, ապա թալիբների ահաբեկչությունները տեսականորեն չեն հիմնավորվում։ ԴԱԻՇ-ի եւ թալիբների դավանական սկզբունքներում տարբերություն գրեթե չկա, սակայն, ինչպես նշում է աֆղան փորձագետ Մոհամեդ Մոհիղը, դաիշականները կրոնական, քաղաքական,  հասարակական, տնտեսական եւ այլ ոլորտներում ներկայացնում են հստակ մշակված հիմունքներ եւ, որպես հրավեր, տարածում ողջ աշխարհում։ Մինչդեռ թալիբների մոտ այս հարցն անորոշ է, եւ նրանց տեսակետներն ընկալելու համար պարզապես պետք է հետամուտ լինել գործելակերպին ու գործողություններին։

Բացի այդ, առնվազն առերեւույթ դաիշականներին որեւէ տարածաշրջանային երկիր չի հովանավորում, թեեւ որոշ երկրներ ոչ բացահայտ նրանց հետ համագործակցում են՝ հանուն իրենց նպատակների, ինչպես Թուրքիան է վարվել Սիրիայում նրանց ու նման այլ կազմակերպությունների հետ։ Այդ շրջանակներում Անկարան նրանց «արտահանել» է Լիբիա եւ Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմի  առաջնագիծ։ Մինչդեռ թալիբներին ի սկզբանե եւ առայսօր հովանավորում է Պակիստանը, ինչի մասին տարբեր առիթներով շեշտել են այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ, ի վերջո, դաիշականները չեն համագործակցում այլ սալաֆավահաբական եւ ջիհադական կազմակերպությունների հետ, մինչդեռ թալիբները համագործակցում են բոլորի հետ՝ սկսած «Ալ Քաիդայից» մինչեւ «Բուքո Հարամ»։ Իգական սեռի նկատմամբ վերաբերմունքում եւս որոշակի տարբերություն նկատվում է. եթե թալիբները լիովին «ջնջում» են կանանց  հասարակական կյանքից, նրանց միայն ամուսնուն ու զավակներին ծառայելու  իրավունք են վերագրում, ինչը նաեւ պայմանավորված է ցեղային հարաբերություններով, ապա ԴԱԻՇ-ը հիջաբի կատարյալ պահպանմամբ նրանց նույնիսկ ներգրավում է ահաբեկչական գործողություններում։

Այլ կերպ ասած ԴԱԻՇ-ի, «Ալ Քաիդայի» եւ թալիբների ռազմավարությունները գրեթե նույնն են, նրանց միջեւ տարբերությունները տեխնիկական, տակտիկական են։ Այս առնչությամբ խիստ պատկերավոր է Աֆղանստանի նախկին փոխնախագահ եւ այժմ իրեն երկրի նախագահ հայտարարած Ամրոլահ Սալեհի տեսակետը։ Նա հիշյալ 3 կազմակերպությունների տարբերությունը նմանեցնելով «Կոկա կոլայի» եւ «Պեպսի կոլայի» համերի տարբերությանը՝ նշել է, որ եթե պիտակները չլինեն, շատ դժվար է դրանց տարբերել։

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանՈւսամա բեն Լադեն
Կիսվել5Tweet3Կիսվել1
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից

Իսրայելը վախենում է աֆղանական շղթայական ռեակցիայից

Պատարայի ջրամբարի կառուցմամբ խնդիրը կլուծվի

Պատարայի ջրամբարի կառուցմամբ խնդիրը կլուծվի

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist