Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր ժամանակակիցը. վիրաբույժն ու «դժոխքի» վկան

Հայրենասիրությունն սկսվում է հայրենիքը ճանաչելուց…

Սեպտեմբերի 29, 2021
Սոցիում
Մեր ժամանակակիցը. վիրաբույժն ու «դժոխքի» վկան
54
ԿԻՍՎԵԼ ԵՆ
5.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բանտում ստացած վնասվածքները, մշտական կտտանքները, քաղցը, հոգեմաշ ու դաժան հարցաքննությունները, խոշտանգումները ծանր էին անդրադարձել ոչ միայն բժիշկներիս, այլեւ բանտախցերում հայտնված մյուս գետաշենցիների վրա»…

                                                                                         Գեւորգ Գրիգորյան, վիրաբույժ

Նախադասությունը «Հիպոկրատի համեստ հմայքը» գրքից է, իսկ մինչեւ դժոխք  ժամանակ կար, եւ որեւէ մեկը դեռ չէր կարող կռահել, որ իսկական դժոխքը մեզ համար ոչ թե հանդերձյալ կյանքում է, ինչպես պատկերացնում ենք, այլ հենց այստեղ` երկրի վրա, առավել եւս չէր կարող կռահել երազանքի ետեւից` հոգեսլաց, հեռավոր Սիբիր շտապող երիտասարդ ուսանողը, որ Երեւանից Սիբիր էր շտապում վիրաբույժ դառնալու աներեր վճռականությամբ` անկախ շատերի համար խելացնոր թվացող մտքից` սկսած եղանակային +40-ից մինչեւ -50 փոփոխությունից, կեցավայրի` գրեթե մշտական խնդիրներից, տեղից տեղ փոխադրվելուց, իսկ ուսանելուց հետո` հանուն հիմնավորապես վիրաբույժ աշխատելու, Զաօզյորնի լուսավոր քաղաքի նոր ստացած բարեկեցիկ չորսենյականոցը Իրբեյի գյուղական խղճուկ հանրակացարանով փոխարինելուց, եւ ոչ մի տրտունջ ցրտաշունչ երկրամասում` իր հետ հաստատված մանկաբույժ կնոջ` Ռոգնեդայից ու մանկահասակ երեխաներից…

Իսկ ամեն բան սկսվեց մի պարզ շնորհակալությունից ու բժիշկների հանդեպ երախտագիտության զգացումից, երբ հայրը տասը-տասնմեկ տարեկան Գեւորգին որովայնային ցավերով տեղափոխեց «Սիլաչի» հիվանդանոց, ու այնտեղ հեռացրին բորբոքված որդանման ելունը. վիրահատում էին տեղային անզգայացմամբ, եւ վիրաբույժ Նիկոլայ Վանեցյանը ընթացքում խրախուսում էր վիրադանակի տակ պառկած երեխային, թե նա տղամարդու նման է իրեն պահում, եւ դա բավական էր, որ պատանին սիրահարվեր վիրաբույժի մասնագիտությանը, ու այն դառնար երազանքի Կապույտ թռչունը, որի ետեւից պատրաստ էր գնալ յոթ սարուձոր այն կողմ եւ տանել ցանկացած զրկանք ու դժվարություն` մինչեւ նպատակին հասնելը…

Սիբիրը Գեւորգի համար դարձավ երկրորդ հայրենիք, բայց երբեք չփոխարինեց հայրենիքին, անգամ այն դեպքում, երբ օրդինատուրա ընդունվելու դիմումը մերժեց Երեւանը, մինչդեռ ռուսական 4 քաղաքից` Կրասնոյարսկից, Նովոկուզնեցկից, Մոսկվայից ու Տոմսկից դրական արձագանք էր ստացվել. ընտրեց Տոմսկը… Խռովել չկար. հայրենի հողուջրի բերքն ու բարիքը, անգամ մածնի մերանը հասնում էին այդ ցուրտ երկրամասն ու սիբիրցիներին վարակում մեր հայրենիքի հանդեպ հետաքրքրությամբ ու սիրով. հինավուրց երկրի քարտեզները, պատմությունն ու աշխարհագրությունը, լեզուն, երգն ու պարը այլեւս խորթ չէին այդտեղ. ի դեմս վիրաբույժի ու նրա ընտանիքի` այդ ամենը շատ հասցեական, կոնկրետ, իրական էին արեւոտ Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար…

1986 թ.` Սիբիր տեղափոխվելուց տասը տարի անց, երբ արդեն ոչ միայն տեղանքին, մարդկանց, աշխատանքին, աշխատանքային ու կենցաղային պայմաններին էին ընտելացել ու գրեթե դարձել սիբիրցի, Գեւորգը թողեց գիտական թեզ պաշտպանելու գայթակղությունը եւ ընտանիքով` հոգեսլաց, ինչպես Սիբիր մեկնելիս, շտապեց հայրենիք. նա արդեն հասել էր նպատակին ու ասես զգում էր, որ ժամանակ չկա գիտությամբ զբաղվելու. անհրաժեշտ էր օր առաջ պատրաստ լինել դեռեւս անկռահելի արհավիրքներին, որ կարկուտի պես միանգամից թափվելու էին մեր գլխին… Շատ չանցած` 1988-ին, դժոխքը դուրս ժայթքեց ընդերքից, եւ ոչ միայն ավերվեցին, այլեւ երկրի մակերեւույթից անհետացան բազմաթիվ բնակավայրեր. մարդկային ցավն անափ էր ու անփարատելի. Գեւորգ Գրիգորյանը` որպես կամավոր, շտապեց աղետի գոտի, իսկ այնուհետեւ զինվորագրվեց «Սպիտակ» փրկարարական ջոկատին… Բացվել էր ամենակուլ վիշապի երախը, որ չէր հանգստանում ցավ ու արյուն կլլելուց. սկսվեցին Բաքվում, Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի ջարդերը, մարդկանց տեղահանությունը, գաղթը. ազգային-ազատագրական շարժումն անխուսափելի էր. պատերազմը մտավ կենցաղ. վիրաբույժը չէր կարող հանգիստ նստել մայրաքաղաքում ու անվրդով շարունակել հերթական հերթապահությունն ու վիրահատությունների առօրյա շղթան. մարտադաշտում վիրավոր զինվորներն էին, ովքեր սպասում էին անհապաղ ու անհետաձգելի օգնության…

Կռվի թեժ պահին Գեւորգի հայրը համոզում էր վերադառնալ, բայց վիրաբույժն անկոտրում էր, իսկ երբ նա ու երկու գործընկերը գետաշենցիների հետ գերի ընկան թուրքերին ու նետվեցին Գանձակի բանտ, հայրը լրատվամիջոցներին` առանց որեւէ պաթոսի, ասել էր` եթե որդին անսար իրեն ու վերադառնար, չէր ընդունի նրան, քանզի ինքն էլ Մեծ հայրենականի մարտիկ էր եղել ու հրաշքով փրկվել մահից. եւ սա իրարամերժ զգացում չէր, այլ ծնողին ու քաղաքացուն բնորոշ երկատվածության ծանր ապրում, ինչը խորթ չէ նաեւ վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանին, ով բնական ու անհրաժեշտ է համարում իր որդու մասնակցությունը հայրենիքի փրկության կռվին` որպես պահեստազորի սպաի… Գանձակի բանտում համազգային տառապանքի սահմանները բանտախցի պատերի մեջ նեղանալով դարձան նաեւ սեփական անձի` ֆիզիկական տառապանք ճաշակելու դառն իրողություն. ազերիների համար կարեւոր չէր ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքացիական անձանց, ո՛չ էլ անգամ մարդասիրական առաքելություն իրականացնող բժիշկների տարանջատումը. ոչ միայն հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ վիրաբույժը, փրկելով թուրք սերժանտի կյանքը, նրան սնունդ է հասցրել ու թաքցրել ծննդատան մահճակալի տակ` ազատելով, ինչպես ինքն է ասում, Լինչի դատաստանից, այլեւ դա եւս մի առիթ էին համարում կտտանքներն առավել դաժանացնելու` իբր, լավ չես բուժել, երբ չէին էլ փորձում հետաքրքրվել ասվածի իրողությամբ, մինչդեռ վիրաբույժը յուրայիններից բազմաթիվ նախատինքների էր արժանացել թշնամու զինվորին բուժելու համար, իսկ բժիշկը դա իր մասնագիտական պարտքն էր համարում. ինքը դատավոր չէ` թող այնուհետեւ նրանով զբաղվեն համապատասխան ատյանները…

Հաղթել թշնամուն ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես, լինել բարձր նրանից` հաշվի չառնելով նույնիսկ նրա տեսակը, նենգության աստիճանը, իսկ նենգությամբ թշնամին անգերազանցելի է… Բավական չէ, որ ազերիները գերի էին վերցրել, բանտարկել ու ամեն տեսակ կտտանքների էին ենթարկում բժիշկների, մի բան էլ, երբ Կարմիր խաչի ու այլ միջազգային կառույցների միջամտությամբ ստիպված էին նրանց ազատել, կանխավ սցենար էին մշակել, որ բժիշկները հրապարակավ իրենց գոհունակությունը հայտնեին բանտային «հրաշալի» պայմաններից ու իրենց վերաբերմունքից, այլապես վատ կլինի` սպառնացել էին, մոռանալով, որ բժիշկներին բանտում պահելն իսկ դուրս է ամեն տեսակ բարոյական ու միջազգային կանոնադրության սահմաններից, էլ չասած, որ բանտում հյուրանոցային պայմաններ չեն լինում, այն էլ` ազերիների… Եվ ընդհանրապես, ինչ բարոյականության մասին կարող է խոսք լինել, երբ մի թուրք բժիշկ, իբր, հայ գերուն բուժելով, կարում է բեկորային վերքը` չմոռանալով վերքի մեջ թելերի խծուծ թողնել, ինչը հղի է փտախտով ու հնարավոր մահվան ելքով. այդ մասին կռահում է փորձառու վիրաբույժը, երբ նկատում է զինվորի կրծքավանդակի` իր դրած վիրակապի փոխված լինելը…

Վերջին` 44-օրյա պատերազմում վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը` ավագ որդու հետ, կրկին առաջնագծում էր. ընդ որում, մի անգամ նույնիսկ լինելով պատկից, անտեղյակ էին միմյանցից. միայն Կաղարծի գյուղում հոսպիտալի փլուզումից, Գեւորգի վիրավորվելուց ու հրաշքով փրկվելուց հետո, երբ հոսպիտալը տարհանվում է Ստեփանակերտ, Գոռն իմանում է հոր ծառայության վայրն ու կարողանում մի կարճ պահի հանդիպել նրան։ Թե ինչ արհավիրք էր վերջին պատերազմը, ինչ հերոսական մղումով էին կռվում ու զոհվում դեռ կյանք ու սեր չվայելած մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները, ամեն տարիքի կանայք ու տղամարդիկ,  զանազան մասնագիտության քաղաքացիներ, որոնց թվում եւ բժիշկներ, հարկ չկա մանրամասնելու, քանզի տեղեկացված ենք այս կամ այն կերպ, սակայն արժե անհատապես անդրադառնալ յուրաքանչյուրին, ում քիչ թե շատ ճանաչում ենք, եւ մեր երախտիքը հայտնենք նրանց. չէ որ բոլորս ենք կարոտ մարդկային վերաբերմունքի, ինչը լավագույնս անում է հենց ինքը` վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը՝ շարադրելով իր կյանքի պատմությունը` առիթը բաց չթողնելով անդրադառնալու այն մարդկանց երախտիքի արժանի արարքներին, ովքեր դերակատարություն են ունեցել իր կյանքում, միաժամանակ անձնական պատմության հենքում դնելով ժամանակի շունչն ու հայրենիքին բաժին ընկած ճակատագրական վայրիվերումները…

Առաջին գիրքը եղավ մեզ ծանոթ` «Կիլիկիան» պարզում է առագաստը», այն «Կիլիկիան», որ, Հայաստանի դրոշը պարզած` երեք ուղեւորություն կատարեց Եվրոպայի շուրջը, որոնցից երկուսի բժիշկն ու նավաստին եղավ Գեւորգը, դրան հաջորդեց «Դժոխքից վերադարձ կա» հուսադրող վերնագրով գիրքը, որ վկայությունն է ազգային զարթոնքի ու Արցախի ազատագրության համար մղված պայքարում դժվարին հաղթանակի, ժողովրդի ու անհատի տառապանքների հաղթահարման, գերության մղձավանջից հրաշքով դուրս գալուն… Շուտով ընթերցողի սեղանին կհայտնվի երրորդը` «Հիպոկրատի համեստ հմայքը», որում բժշկի ուղին ու աշխատանքը այնքան առօրեական ու բնական են ներկայացված, որ միայն վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանին անձամբ ճանաչողները գիտեն, թե մազից կախված մարդու կյանքը փրկելիս ի՛նչ ահռելի պատասխանատվություն է վերցնում իր վրա բժիշկը եւ ի՛նչ զգացումներ ունենում, քանի դեռ հիվանդը վիրադանակի տակ է, իսկ հիվանդի փրկության` հարազատների միակ հույսը ինքն է` առանց չափազանցության, ում վստահում ու հավատում են անվերապահ, ով ունակ է ցանկացած պահի թողնել լուսավոր ու հարմարավետ վիրասենյակը ու նետվել հիվանդին ընդառաջ` անկանխատեսելի իրադրություններում հաճախ վտանգելով սեփական կյանքը…

Այսպիսին է հինգ զավակների հայր, վիրաբույժ ու քաղաքացի Գեւորգ Գրիգորյանը` հպանցիկ անդրադարձում…

Թեգեր: Գեւորգ Գրիգորյանվիրաբույժ
Կիսվել22Tweet14Կիսվել3
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Քանդել են ասֆալտն ու տեղը շպրտել սալահատակը

Քանդել են ասֆալտն ու տեղը շպրտել սալահատակը

Հայոց աշխարհի Քաշաթաղում

Հայոց աշխարհի Քաշաթաղում

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist