Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է

Եվրոպան ստիպված կլինի լրջորեն զբաղվել սեփական բանակի ստեղծմամբ

Սեպտեմբերի 15, 2021
Միջազգային
ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
284
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեռ երկար ժամանակ պետք է անցնի, մինչեւ պաշտոնապես հայտարարվի ՆԱՏՕ-ի անհետացման մասին, սակայն դաշինքի ֆունկցիոնալ գոյությունը մոտենում է ավարտին: Եվրոպան առայժմ խորհրդանշական կապեր կպահպանի ԱՄՆ-ի հետ բավական երկար ժամանակ կամ գոնե այնքան, որքան կպահանջվի Ամերիկայից՝ իր արմատներին վերադառնալու համար (Թրամփի նոր մանդատը կամ ասպարեզում ավելի արմատական քաղաքական գործչի հայտնվելը կարող է խզել այդ խորհրդանշական կապերը): Օրը, երբ Եվրոպան լրջորեն կզբաղվի սեփական բանակի ստեղծմամբ, կլինի այն օրը, երբ ատլանտիզմը կդադարի գոյություն ունենալ որպես գլոբալ իշխանության առանցք: Այս մասին գրում է խորվաթական «Advance»-ը:

Հոդվածագիրը՝ Դ. Մարյանովիչը, հիշեցնում է, որ հինգ տարի առաջ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսպիսի հայտարարություն է արել՝ հանդես գալով Եվրոպական խորհրդարանի առջեւ. «Մենք շատ բանով ենք պարտական ամերիկացիներին… բայց նրանք ոչ միշտ կպահպանեն եվրոպական անվտանգությունը: Դրա մասին ինքներս պետք է հոգանք, ուստի մեզ, հանուն անվտանգության, Եվրոպական միության շինարարության նոր մոտեցում է անհրաժեշտ, որի վերջնական նպատակը կլինի եվրոպական բանակի ստեղծումը»:

Դա 2016 թվականն էր, ժամանակ, երբ Բարաք Օբաման հեռանում էր պաշտոնից, իսկ ԱՄՆ-ը եւ ողջ աշխարհը պատրաստվում էին Հիլարի Քլինթոնի նախագահությանը: Ճիշտ է՝ վերջինս այդպես էլ նախագահ չդարձավ. Հիլարիին շրջանցեց Դոնալդ Թրամփը: Բայց, չնայած Միացյալ Նահանգների հսկայական անակնկալին, շատերը եվրոպական բանակի հայեցակարգը դեռ դիտում էին որպես արմատական եւ բոլորովին ավելորդ գաղափար: Այդ կարծիքը, սակայն, փոխվեց այն բանից հետո, երբ Թրամփն անցավ մեկուսացման հռետորաբանության, որը 4 տարի անց էլ մնաց հռետորաբանություն: Սակայն ՆԱՏՕ-ի հասցեին նրա քննադատությունն «անցավ» Եվրամիության «միջանցքներով» եւ ստիպեց լրջորեն մտածել առանց ամերիկյան աջակցության ապագայի մասին:

Իհարկե, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերություններում երկու կողմերն էլ գիտեն, թե ով է ղեկավարում, ով է ենթական: Եվրոպայի մի զգալի հատված չդիմադրեց, քանի որ նրանք այդ հարաբերությունների մեջ երաշխիք էին տեսնում, որ իրենք չեն հայտնվի սոցիալիստական բլոկում, ինչպես Արեւելյան Եվրոպան: Բայց ԽՍՀՄ-ի եւ սոցիալիստական բլոկի փլուզումից հետո հարաբերությունները, այսպես կոչված՝ ատլանտիզմը, պարզապես պահպանվեցին եւ էականորեն չփոխվեցին մինչեւ մեր օրերը: Բացի այդ, որոշ առումներով Ամերիկայի ազդեցությունը Եվրոպայի վրա այսօր նույնիսկ ավելի մեծ է, քան նախկինում:

Միեւնույն ժամանակ Եվրոպան շատ հստակ է արձագանքում ամերիկյան հզորության թուլացմանը, բայց այդ փաստին արձագանքում է փոքր-ինչ անհամաձայնեցված: Մի կողմից՝ խուճապ է տիրում, վախ՝ անորոշությունից: Ավելի քան կեսդարյա հարաբերություններից հետո, ինչպիսին էին դրանք ԱՄՆ-ի ու Եվրպայի միջեւ (եւ դեռ մնում են), ցանկացած փոփոխություն կարող է անհանգստություն առաջացնել: Մյուս կողմից՝ կա եվրոպական էլիտայի մի թեւ, որը որոշ ժամանակ, իսկ իրականում՝ տարիներով, սպասում էր իրադարձությունների նման զարգացման եւ պատրաստվում է եվրոպական ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը:

Հենց այն փաստը, որ Եվրոպայի որոշումները դեռեւս մեծապես կախված են Վաշինգտոնից, հստակ ցուցադրում է, թե Եվրոպայում որ խմբակցությունն է առաջվա պես ավելի բազմամարդ: Ուստի զարմանալի չէ այն մեծ եւ նույնիսկ մի քիչ չափազանցված ոգեւորությունը, որով եվրոպական ավանդական ուժային կառույցներն ընկալեցին անցած տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: Բայդենը ներկայացնում է որոշակի խորհրդանիշ՝ «վերադարձ հնին», շեղում նոր ուղղություններից եւ հույս տալիս, որ ատլանտիզմը կարող է վերադառնալ այնտեղ, որտեղ եղել է տասնամյակներով:

Պարզ է, որ այդ գաղափարը բախվեց դաժան իրականությանը ընդամենը օրեր առաջ: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որպես միջազգային ասպարեզում ամերիկյան հզորության թուլացման լրացուցիչ հաստատում: Շատերը դժկամությամբ էին ընդունում այդ փաստը, բայց, ի վերջո, ընդունեցին: Ժան-Կլոդ Յունկերը եւ մյուսները դա ընդունեցին հինգ տարի առաջ, բայց այժմ, հաշվի առնելով նոր իրողությունները, նրանց ծայրահեղական գաղափարներն աստիճանաբար վերածվում են ռացիոնալ նկատառումների:

Իհարկե, հարցը, թե «ո՞վ է պաշտպանելու Եվրոպան, եթե ոչ Միացյալ Նահանգները», վաղուց է հնչում: Ինչ-որ մեկի համար 2014 թ. իրադարձությունները, երբ Ռուսաստանի Դաշնությունն իրեն միացրեց Ղրիմը, որոշակի միտում ունեն, եւ մինչեւ հիմա պահպանվում է վտանգը «ռուսական ագրեսիայից», որի հետ Եվրոպան, իբր, կբախվի արդեն ամենամոտ ժամանակներում: Այդ վախով, հավանաբար, ամենից շատ համակված են նրանք, ովքեր գաղտնի կարծում են, որ գոյություն ունեցող աշխարհակարգը ծայրահեղ անկայուն է, քանզի միայն այդ դեպքում կարելի է լրջորեն մտածել Եվրոպայում կամ Եվրասիայում նոր կոնֆլիկտների մասին: Եթե իրավիճակը շարունակվի այնպես, ինչպես որ է, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կցանկանա հարձակվել Եվրոպայի վրա՝ լինի Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան…

Իրավիճակն ավելի վտանգավոր է, եթե Եվրոպան «պաշտպանություն» բառն օգտագործի որպես «հարձակման հավանականություն»: Հնարավո՞ր է պատկերացնել, որ մոտ ապագայում Եվրոպան (այսինքն՝ ԵՄ-ն), տարանջատվելով ԱՄՆ-ից, ինչ-որ հարձակում նախաձեռնի արտասահմանում: Ցավոք, այո: Եվրոպայում միլիտարիզմը շատ է, որը սնվել է եվրոպա-ամերիկյան ռազմական համագործակցության տարիներին, եւ նրա հավակնություններն այսօր այնքան մեծ են, որ միլիտարիստները երազում են  Եվրոպան «շարունակել այնտեղից, որտեղ կանգնել է Ամերիկան…»:

Պետք չէ առանձին շեշտել, որ սա ճանապարհ է դեպի Հին մայրցամաքի հերթական փլուզում: Ջո Բայդենը, հնարավոր է, շատ քաոսային կերպով է հեռացել Աֆղանստանից՝ միեւնույն ժամանակ վտանգի տակ դնելով իր վերընտրությունը: Բայց Բայդենն ասաց այն, ինչը հիշողության մեջ կմնա որպես նրա պատմական հայտարարություն. «Ազգի կառուցումը չի գործում: Խնդիրը նրանում է, որ մենք չլսեցինք եվրոպացիներին, ովքեր ի պատասխան համերաշխորեն եւ խստորեն կդատապարտեին ազգաշինության սպառնալից հայեցակարգը»:

Եթե ամերիկացիները հեռանան «ասպարեզից», ԵՄ-ն կունենա՞ իր բանակը: Հավանաբար, այո: Բայց ավելի լավ կլիներ, որ պատասխանը «ոչ լիներ: Չնայած անհնար է հերքել, որ աշխարհի բոլոր երկրները զինված են (ինչպես երեւում է, մինչեւ ատամները), եւ այդպիսի աշխարհում միամտություն կլիներ խոսել ապառազմականացված մայրցամաքների մասին: Եթե անհրաժեշտ է, թող լինի, բայց այդ բանակը պետք է իմանա, թե որտեղ է իր տեղը՝ զորանոցներում եւ զորավարժությունների համար նախատեսված տարածքներում (եվրոպական), այլ ոչ թե Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում կամ, որ ամենավատն է, Եվրամիության արեւելյան սահմաններում առկա հակամարտություններում:

Թեգեր: ԱՄՆԽՍՀՄՆԱՏՕՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Երբ արմատանում են վատ սովորությունները

Երբ արմատանում են վատ սովորությունները

Համագործակցությո՞ւն, թե՞ սեղմվող օղակ

Համագործակցությո՞ւն, թե՞ սեղմվող օղակ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist