Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Անկարան եւ Բաքուն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել Մոսկվայի հետ

Ռուսաստանը կցանկանա հստակ հիմնավորված պատասխան ստանալ

Սեպտեմբերի 24, 2021
Միջազգային
Անկարան եւ Բաքուն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել Մոսկվայի հետ
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կժամանի Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործիչները բավական լավ են հասկանում միմյանց, սակայն սխալ կլինի կարծել, որ երկու երկրները բոլոր հարցերում նույն դիրքորոշումներն ունեն: Բավական է նշել, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից եւ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին Էրդողանն օրերս հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հրաժարվել է ճանաչել Ղրիմում կայացած Պետդումայի ընտրությունները՝ շեշտելով, որ դրանց արդյունքներն իրավաբանական ուժ չունեն Անկարայի համար, որը ՌԴ-ին թերակղզու միացումն անօրինական է համարում:

Եվ այս ամենը՝ Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցի նախօրեին…

«Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքերով՝ այդ հանդիպումից չարժե իրական պայմանավորվածություններ ակնկալել: «Նրանք երբեք չեն հանդիպում, որպեսզի պարզապես միմյանց ձեռք սեղմեն: Ռուսաստանը տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունի, այդ թվում՝ ֆորմալ: Բայց Թուրքիայի հետ դրանք ձեւական չեն, հագեցած են իրական հարցերի հսկայական քանակով, որոնց ուղղությամբ մշտական ռեժիմով անհրաժեշտ է վարել շատ բարդ առեւտուր, ինչը եւ արվում է: Այն, որպես կանոն, ինչ-որ պահի մտնում է փակուղի, եւ այդ ժամանակ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման կարիք է զգացվում»,- բացատրել է Լուկյանովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաների մասին, ասել է, որ «օրակարգը բավական լայն կլինի»: Նա միեւնույն ժամանակ առանձնացրել է Սիրիայի թեման:

Փորձագետները կարծում են, որ հատուկ ուշադրություն կդարձվի սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակին, որտեղ ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին:

Ինչպես գրում է «Գազետան», Լուկյանովը վստահ է, որ իդլիբյան ճգնաժամի հարցում փոխզիջում գոյություն չունի, քանզի Ռուսաստանն ու Թուրքիան այդ տարածաշրջանում «տրամագծորեն հակառակ հետաքրքրություններ ունեն»: «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք մեկ անգամ չեն ձեռք բերվել՝ այնտեղից գրոհայինների դուրսբերման մասին, որ Թուրքիան ինչ-որ տեղ կտանի նրանց, որովհետեւ այնտեղ մեծ զորակազմ ունի, չեն աշխատում»,- նշել է Լուկյանովը:

Բանակցություններից հետո «Թուրքիան մեծ գործընթաց է սկսում», այնուհետեւ «Ռուսաստանի կողմից ռազմական ճնշման փուլ է նկատվում», ներառյալ՝ ռմբակոծությունները, հետո «նրանք նստում են խոսելու»: «Որովհետեւ Թուրքիային ավելորդություններ պետք չեն: Իսկ ավելորդությունն առաջին հերթին այն է, եթե մարդկանց բազմությունը շտապում է նրանց տարածք»,- պարզաբանել է փորձագետը:

«Այստեղ լուծում չկա, կա անվերջ գործընթաց: Եվ սա վկայում է ոչ թե այն մասին, որ ամեն ինչ վատ է, այլ ընդհակառակը, որ ամեն ինչ լավ է: Արդեն վեց տարի է՝ ինչ-որ հրաշքով հաջողվում է խուսափել ուղղակի բախումից: Սա շատ մեծ ձեռքբերում է»,- ընդգծել է Լուկյանովը:

Իր հերթին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ամուր Հաջիեւը կարծում է, որ Սիրիայում իրավիճակը «հեռու է ավարտից» մի շարք օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառներով, թե ինչու Թուրքիան չի շտապում կատարել իր պարտավորությունները:

«Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ չնայած Սոչիի պայմանավորվածություններին եւ պարտավորություններին, որոնք ստանձնել է Թուրքիան, այդ պայմանները դեռ չեն կատարվել»,- հիշեցրել է Հաջիեւը:

Նա կանխատեսել է, որ առաջիկա հանդիպման ընթացքում Պուտինն ու Էրդողանը նոր փաստաթուղթ կստորագրեն Իդլիբի վերաբերյալ: «Նախագահներն իզուր չեն հանդիպի, նրանք կստորագրեն ինչ-որ բան եւ բավական նշանակալից բան, որը լույս կսփռի կարգավորման հետագա գործընթացի վրա: Ինձ թվում է, որ Իդլիբի վերաբերյալ որոշ համաձայնագրեր կստորագրվեն, կլինի որոշակի պայմանավորվածություն, քանի որ դիվանագիտական մակարդակով աշխատանքները շատ ինտենսիվ էին ընթանում»,- ամփոփել է փորձագետը:

Հաջիեւի կարծիքով՝ Պուտինի ու Էրդողանի բանակցություններում կարեւոր թեմա է իրավիճակն Աֆղանստանում, որը օգոստոսի 15-ից վերահսկվում է «Թալիբան» խմբավորման կողմից:

«Այնտեղ նույնպես թուրք-կատարա-պակիստանյան որոշակի ջանքեր կան: Հետաքրքիր է խոսել, թե ինչի դրանք կհանգեցնեն, ինչ բովանդակություն, նպատակներ, խնդիրներ ունեն: Որովհետեւ հայտնի է, որ գոյություն ունեն Շանհայի համագործակցության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություններ, պլանավորվում է ՇՀԿ-Աֆղանստան համաժողով: Ի՞նչ դեր կարող է խաղալ նշված կազմակերպության գործընկեր Թուրքիան այդ ձեւաչափում: Այստեղ քննարկման դաշտ կա»,- կարծում է Հաջիեւը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ գլխավոր հարցը, ըստ նրա, կապված է թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սեպտեմբերի սկզբին: «Այնտեղ Ռուսաստանի հետ չհամաձայնեցված գործողություններ են կատարվել, քանզի Լաչինի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն այնքան էլ չեն ընդգրկվում ռուս-թուրքական պայմանավորվածությունների կոնցեպցիայում, որի համաձայն՝ ռուսական զորակազմը ներկա է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Հաջիեւը: Դա մի հարց է, «որի վերաբերյալ Ռուսաստանը կցանկանար հստակ հիմնավորված պատասխան ստանալ»:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել Արեւելյան Միջերկրածովյանում ու Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ C-400 ՀՕՊ համակարգի երկրորդ խմբաքանակի մատակարարման, ատոմակայանի շինարարության եւ «երկկողմ ընդարձակ քաղաքականության այլ հարցեր»:

Սակայն, ինչպես նշեցինք սկզբում, բանակցությունների համար բացասական ֆոն է ստեղծում Ղրիմի վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունը: Կրեմլի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: «Մենք, իհարկե, ափսոսում ենք, որ նման հայտարարությունները հնչում են հիմա, երբ աշխատանքային այց է պատրաստվում Ռուսաստան: Ինչ վերաբերում է այդ դիրքորոշմանը, այն մեզ լավ հայտնի է: Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ կաշխատենք թուրքական կողմի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Այդուհանդերձ, Ամուր Հաջիեւը կարծում է, որ Ղրիմի թեման եւ այդ հայտարարությունը Սոչիի բանակցություններում չեն քննարկվի: «Ղրիմը փակ հարց է, եւ Թուրքիան հիանալի հասկանում է, որ այն ռուսական տարածք է: Հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում եւ առաջիկա զրույցի մթնոլորտի վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա»,- վստահ է փորձագետը:

Ռուս հայտնի քաղաքագետ, արեւելագետ Եվգենի Սատանովսկին, գնահատելով Անկարայի՝ Ղրիմի թերակղզու ընտրությունները չճանաչելու որոշումը, հանգել է եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ բոլոր միջոցներն ունի, որոնք կթույլատրեն արժանի պատասխան տալ Թուրքիային:

Եվգենի Սատանովսկին իր հեղինակային տելեգրամյան ալիքում առաջին հերթին ուշադրություն է դարձրել, որ Մոսկվան պետք է ամենակոշտ ձեւով պատասխանի Թուրքիայի հարձակումներին՝ չսահմանափակվելով դիվանագիտական միջոցներով, քանի որ նման մոտեցումը մեծ դեր չի խաղում միջազգային ասպարեզում: Ռուսաստանի ղեկավարությունը պետք է իրականացնի նոր ռազմավարություն, որի համաձայն՝ ձեռք կառնվեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են լուրջ հարված հասցնել Անկարային ու թուրքական իշխանություններին: Ըստ քաղաքագետի՝ Մոսկվան, օրինակ, կարող է ռազմական օպերացիա սկսել Սիրիան թուրքամետ խմբավորումներից մաքրելու ուղղությամբ, ինչպես նաեւ աջակցել քրդերի շարժմանը: Սատանովսկին վստահ է նաեւ, որ Մոսկվան Թուրքիայի վրա ճնշման այլ լծակներ էլ ունի, որոնք արժանի արդյունքներ կապահովեն: Այսպես՝ ռուսական ղեկավարությունը կարող է խզել Անկարայի հետ տնտեսական համագործակցությունը, ինչը ցավագին հարված կհասցնի թուրքական ֆինանսական համակարգին: Բացի այդ, Ռուսաստանը կարող է հրաժարվել ավելի վաղ կնքված համաձայնագրերի պայմանների կատարումից, լիովին խզել համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստանՎլադիմիր Պուտին
Կիսվել6Tweet4Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել

Հայաստանը կարող է լուրջ դերակատար լինել

«Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

«Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist