Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրաքում հայտնաբերվել է իսրայելական «հինգերորդ շարասյուն»

Բաղդադը ցնցված է Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորման կոչերից

Հոկտեմբերի 2, 2021
Միջազգային
Իրաքում հայտնաբերվել է իսրայելական «հինգերորդ շարասյուն»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
424
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ հնչեղ սկանդալ է գրանցվել Իրաքում: Տեղի քաղաքագետների, ցեղային առաջնորդների ու գործիչների միավորումը, որը ներկայացնում է տարբեր էթնո-դավանաբանական խմբեր, հանդես է եկել Արաբական Հանրապետության ու Իսրայելի միջեւ հարաբերությունների բացարձակ կարգավորման օգտին: Այդ կոչերը հնչել են «Խաղաղություն եւ վերականգնում» անվանումը կրող համաժողովում, որը կայացել է Իրաքյան Քուրդիստանի տարածքում: Դրա անցկացումը վրդովել է Բաղդադի կենտրոնական կառավարությանը եւ ուրախացրել հրեական պետության ղեկավարությանը: Իսրայելցիները, ի դեպ, մեկ անգամ չեն փորձել հետադարձ կապի ալիքներ ստեղծել մերձավորարեւելյան երկրի հետ, որն Իրանի հետաքրքրությունների գոտի է համարվում:

Համաժողովը հրավիրվել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաքում՝ Էրբիլում: Մասնակցել է 300 պատվիրակ: Միջոցառմանը, մասնավորապես, ներկա են եղել Բաղդադի, Մոսուլի, Անբարի, Բաբիլի ու Սալահ էդ Դինի շիա եւ սունի համայնքների էմիսարներ, այդ թվում՝ ցեղային խոշոր դեմքեր, հանրապետության մտավորականության ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երիտասարդ ակտիվիստներ, ովքեր դարձել են վերջին տարիների բողոքների շարժումների դեմքերը: Մասնակիցների գլխավոր նպատակը եղել է Իրաքի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ արաբա-հրեական գործարքների շարքի, այսպես կոչված՝ Ավրաամյան համաձայնագրի հիմքի վրա:

Իրաքի կենտրոնական կառավարությունը միանգամից հայտարարել է «այդ ոչ լեգիտիմ հանդիպումների վճռական մերժման» մասին՝ դրանք որակելով որպես «փորձ՝ ապակայունացնելու ընդհանուր իրավիճակը եւ վերածնելու էթնո-դավանաբանական թշնամության ատելի մթնոլորտը»: Գործադիր իշխանությունն առանձին մատնացույց է արել այն, որ հիմա երկիրը նախապատրաստվում է «վաղաժամկետ եւ արդար» խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք պետք է տեղի ունենան հոկտեմբերի 10-ին: Եվ այդպիսի նախաձեռնությունները, ինչպիսին «Խաղաղություն եւ վերականգնում» համաժողովն է, միայն խարխլում են իրավիճակը: Այդ մասին նշված է կառավարության կոմյունիկեում: Բացի այդ, Բաղդադում կարծում են, որ իսրայելական կողմի հետ հարաբերությունների կարգավորման կոնցեպցիան «սահմանադրորեն, իրավաբանորեն եւ քաղաքականապես» մերժվում է հանրապետությունում:

«Այդ հանդիպումները չեն ներկայացնում իրաքյան քաղաքների բնակչությանը,-հայտարարել է Իրաքի վարչապետ Մուսաֆա ալ-Քազիմին:- Կառավարությունը հստակ արտահայտել է Իրաքի պատմական ու հետեւողական դիրքորոշումն այն մասին, ինչ վերաբերում է պաղեստինցիների արդար գործի եւ պաղեստինյան ժողովրդի իրավունքների աջակցությանը: Գլխավորը պաղեստինցիների՝ անկախ պետություն ունենալու իրավունքն է՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ բնակեցման, ագրեսիայի ու օկուպացիայի հրեական բոլոր ձեւերից հրաժարումը, ձեւեր, որոնք Իսրայելի կողմից գործարկվում են պաղեստինյան եղբայրական ժողովրդի դեմ»: Այլ գործիչներ կարգավորման կոչերն անվանել են «թշնամական նախագիծ» եւ խոստացել, որ «նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն»:

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում նույնպես հիացած չեն, որ իրենց տարածքը, որը մեկ անգամ չեն կասկածել Իսրայելի հետ ռազմական գաղտնի կապերի մեջ, դարձել է հարթակ նման համաժողովի համար: Մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ միջոցառումն անցկացվել է առանց տարածաշրջանային իշխանությունների «գիտության եւ մասնակցության» եւ «ոչ մի կերպ չի արտացոլում նրանց դիրքորոշումը»: Գերատեսչությունը խոստացել է պարզել, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Իր դիրքորոշումն արտահայտել է նաեւ Իրաքում ազդեցություն ունեցող շիա քարոզիչ Մուկդատ աս Սադրը, որն էրբիլյան բանակցությունները բնութագրել է որպես «սիոնիստական ահաբեկչական հավաք»՝ Բաղդադին կոչ անելով ձերբակալել դրա բոլոր մասնակիցներին: Իրաքի դատական խորհուրդը սեպտեմբերի 26-ին արդեն թույլատրել է համաժողովի կազմակերպիչների ձերբակալումը:

Իսրայելը, որտեղ քրդական պետականության ճանաչման կոչեր մեկ անգամ չեն հնչել, հատկապես՝ 2017 թ. Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացման ֆոնին, հիացած է «Խաղաղություն եւ վերականգնում» կոնֆերանսի կազմակերպման փաստով: Մասնավորապես՝ հրեական պետության վարչապետ Նաֆթալի Բենետը պաշտպանել է Ավրաամյան համաձայնագրերի շարունակման հրապարակային կոչերը: «Իրաքի հարյուրավոր հասարակական գործիչներ, սունիներ եւ շիաներ հավաքվել էին Իսրայելի հետ խաղաղության կոչ անելու համար: Սա կոչ է, որը գալիս է ներքեւից, ոչ թե վերեւից, ժողովրդից, ոչ թե կառավարությունից: Ի պատասխան՝ Իսրայել պետությունը խաղաղության ձեռք է մեկնում»,- թվիթերում գրել է կառավարության ղեկավարը:

Մինչեւ Սադամ Հուսեյնի վարչակազմի անկումը Իրաքն Իսրայելի արաբական ամենաուժեղ հակառակորդներից էր: Արաբական Հանրապետությունը մինչեւ այժմ պաշտոնապես պատերազմի մեջ է ամերիկյան դաշնակցի հետ եւ վճռականորեն աջակցում է Արաբական պետությունների լիգայի կողմից նրա բոյկոտին: Վերջին տարիներին Իրաքի տարածքը, ըստ մի շարք ոչ պաշտոնական հաղորդումների, նույնիսկ հրեական պետական պաշտպանության բանակի անօդաչուների հարձակումների վայր է դարձել, որտեղ իրանամետ խմբավորումների դիրքերն էին: Ըստ տարածված կարծիքի՝ Արաբական Հանրապետությունը հարեւան Իրանի շահերի գոտի է. Իրանը, ինչպես ենթադրվում է, ցանկանում է տրանսպորտային միջանցք կառուցել դեպի Միջերկրական ծով:

2019 թ. Վաշինգտոնում Իրաքի դեսպան Ֆարիդ Յասինը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որ գոյություն ունեն օբյեկտիվ հանգամանքներ, «որոնք կարող են հարաբերությունների կարգավորում պահանջել Իրաքի ու Իսրայելի միջեւ», սակայն միեւնույն ժամանակ շեշտել է, որ դրանք առայժմ այնքան էլ շատ չեն, որ հնարավոր լինի լրջորեն խոսել կարգավորման գործընթացի նախադրյալների մասին: Նրա խոսքերով՝ կան «զգացմունքային եւ այլ պատճառներ», որոնք անհնար են դարձնում իսրայելական ու իրաքյան կողմերի միջեւ բաց հաղորդակցությունը: Եվ չնայած այն բանին, որ նրա հայտարարությունները բավական հեղափոխական էին ու նույնիսկ առաջացրին իրաքյան պաշտոնատար այլ անձանց բացասական արձագանքը, Յասինը հետ չկանչվեց ԱՄՆ-ից:

Ավելին՝ 2019 թ. Իսրայելն ու Իրաքն ուղիղ կապեր են ունեցել: Իրաքյան քաղաքագետների մի շարք պատվիրակություններ, ըստ որոշ հաղորդումների, այցելել են Իսրայել, որտեղ շփումներ են ունեցել տեղի իշխանությունների հետ: Վերջին ժամանակներս հաղորդվում է նաեւ իրաքյան ասպարեզի նկատմամբ հրեական պետության աճող հետաքրքրության մասին: Այս տարվա օգոստոսին Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ երկիրն այս կամ այն ձեւով կապեր պահպանում է Իրաքի հետ: Եվ բացառված չէ, որ դա արվում է Արաբական Հանրապետությունում իրանական ազդեցության չեզոքացման նպատակով:

Թեգեր: ԻսրայելԻրաք
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Աֆղանստանի սիրիական սինդրոմը եւ Հարավային Կովկասը

Աֆղանստանի սիրիական սինդրոմը եւ Հարավային Կովկասը

Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում

Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist