Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աֆղանստանի սիրիական սինդրոմը եւ Հարավային Կովկասը

Եվրոպային գաղթականներով շանտաժի ենթարկելու մեթոդը Թուրքիան այսօր էլ կիրառում է թալիբների օգտին

Հոկտեմբերի 2, 2021
Միջազգային
Աֆղանստանի սիրիական սինդրոմը եւ Հարավային Կովկասը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
221
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թալիբները Թուրքիային առաջարկել են մասնակցել Աֆղանստանի վերականգնման գործընթացներին: Սրան զուգահեռ՝ թալիբները Փանջշերի շրջանում Ազգային դիմադրության ճակատի դեմ գործողություններն իրականացնում են Պակիստանի եւ Անկարայի բացահայտ աջակցությամբ: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան չլքեց Աֆղանստանը։ Այս փաստերը վկայում են, որ Անկարան առնվազն վերջին տասնամյակում ԱՄՆ-ի զորքերի քթի տակ համագործակցում էր թալիբների հետ՝ վերջիններիս եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մեջ ձեւավորելով իրեն լոյալ ռազմական խմբավորումներ: Չի բացառվում, որ հենց Թուրքիայի միջնորդությամբ էլ ԱՄՆ զինված ուժերը, 20 տարի պայքարելով եւ հազարավոր զոհեր տալով, հեռացան ասիական այս երկրից: 

Իրադարձությունների զարգացման ներկա փուլում դժվար է միանշանակ պնդելը, թե որն է թալիբներին իշխանության բերելու առաջնային նպատակը: Թալիբների պետությունը դեռ ունակ չէ հստակ ցույց տալ, թե ինչ աշխարհաքաղաքական վեկտորով կշարժվի: Սաղմնավորման այս շրջանում «Թալիբան» շարժմանը ձեռնտու էլ չէ ընտրություն կատարել աշխարհաքաղաքական ուղղությունների միջեւ, եւ պատահական չէ, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց Իրանին խնդրեց վերականգնել վառելիքի մատակարարումը Աֆղանստան: ԱՄՆ-ն թուրքերին եւ պակիստանցիներին է թողել հսկայական խնդիրներով մի կույտ, որն առաջիկայում կհամալրվի սոցիալ-տնտեսական լրջագույն հիմնահարցերով:

Սակայն Թուրքիան չի պատրաստվում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությամբ միայնակ իր ուսերին տանել Աֆղանստանի բեռը: Նա անցել է իր փորձված մեթոդին. գաղթականների հոսքով շանտաժի ենթարկելով՝ Եվրոպայի հարուստ երկրներից միջոցներ կորզել նորաթուխ գործընկերոջ՝ թալիբների Աֆղանստանի համար: Այն փորձված մեթոդ է, ավելին՝ կարելի է ասել, որ դարձել է Անկարայի շահավետ բիզնեսը: Մասնավորապես՝ սիրիացի փախստականների հոսքը Եվրոպա չթույլատրելու համար Թուրքիան 6 մլրդ եվրո «պոկեց» Հին աշխարհամասի երկրներից:

Այսօր էլ նույն գործողություններն սկսել է վարել Աֆղանստանի համար: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջերս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ընթացքում կարեւորել է «Թալիբան» շարժման հետ փոխգործակցության անհրաժեշտությունը, որպեսզի կանխվի միգրանտների հոսքի աճը: «Անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը «Թալիբան» շարժման հետ՝ Աֆղանստանին մարդասիրական օգնության առաքումն ապահովելու համար, հակառակ դեպքում մենք պետք է ակնկալենք միգրացիոն ճնշման աճ»,- ասել էր Թուրքիայի առաջնորդը:

Հավանականությունը մեծ է, որ Աֆղանստանին ոտքի կանգնեցնելուց հետո նրան կներառեն Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքում: Ձեւավորվող կոալիցիան հետագայում կարող է գործել երեք ուղղությամբ՝ Իրանի, որը գրեթե ամբողջովին կշրջափակվի այդ կոալիցիայի երկրներով, Հնդկաստանի եւ չի բացառվում նաեւ Ռուսաստանի թիրախը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեմ գործողությունների միջոցով:

Լիովին իրատեսական են նաեւ այն վերլուծությունները, ըստ որոնց Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դեմ ժամանակին գործողություններ արած ոչ թալիբան շարժման Թուրքիային լոյալ խմբավորումների ներկայացուցիչները կտեղափոխվեն կամ արդեն սկսել են վերաբնակեցվել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, առավել եւս, որ թալիբներն սկսել են գործողություններ իրականացնել նաեւ նրանց դեմ: Թերեւս, նաեւ զարգացումների նման հեռանկարն է Իրանին ստիպել արդեն այսօր խոշոր զորավարժություններ անցկացնել օկուպացված տարածքների սահմանամերձ հատվածներում:

«Թալիբանը» ձգտում է առանց ներքին բախումների արագ հաստատել իր իշխանությունը ողջ Աֆղանստանում, սակայն արդեն այսօր կարելի է պնդել, որ դա նրան չի հաջողվի: Աֆղանստանում վերջին 20 տարիներին ձեւավորվել է բնակչության մի հատված, որը պատրաստ չէ ապրել արմատական իսլամի օրենքներով, եւ նրա շահերը ներկայացնող դիմադրության ուժերի ղեկավար Ահմադ Մասուդը հայտարարել է, որ չի դադարեցնի պայքարը, քանի դեռ իրենց, որպես բնակչության այդ հատվածը ներկայացնող ուժի, չեն դիտարկել կառավարության ձեւավորման գործընթացում, եւ  Փանջշերը չի մնա իրենց հսկողության տակ: Այս ուժն աջակցություն է ստանում Հնդկաստանից եւ լոյալ վերաբերմունքի է արժանանում ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի իշխանությունների կողմից: Հետեւաբար՝ երկարաժամկետ սիրիական սցենարի կրկնությունն Աֆղանստանում չի բացառվում:

Թեգեր: ԱֆղանստանԹալիբանԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում

Արցախի գիտական համայնքը լուծումներ է փնտրում

Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին

Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist