Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրաքի խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոստումնալից չեն

Հոկտեմբերի 19, 2021
Միջազգային
Իրաքի խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոստումնալից չեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
79
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 10-ին Իրաքում տեղի են ունեցել հետսադամյան 5-րդ՝ արտահերթ ընտրությունները, ինչը պայմանավորված է 2019 թ. հոկտեմբերից Իրաքում սկսված բողոքի ցույցերով, որոնք ներքին ճգնաժամի պատճառ դարձան: Իրաքցի տնտեսագետ պրոֆսոր Մուսա Խալաֆը ստեղծված իրավիճակի բուն պատճառը բնակչության ծայրաստիճան աղքատությունն էր համարել։

Ցույցերն սկսվեցին Բաղդադում եւ կայծակնային արագությամբ տարածվեցին երկրի հարավային շիաբնակ նահանգներում, որոնք ուղղված էին կառավարության սոցիալ- տնտեսական  քաղաքականության անարդյունավետության, գործազրկության աճի, ինչը ՀԲ-ի տվյալներով 25 տոկոս էր կազմում, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ։ Դրանք շարունակվեցին, եւ ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումների ընթացքում՝ դեկտեմբերին, արդեն շուրջ 500 զոհ կար։ Բնականաբար, ցուցարարներն անմիջապես առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը։ Նույն թվականի նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Իսկ դեկտեմբերի 24-ին խորհրդարանին հաջողվեց 50 կետից բաղկացած ընտրությունների նոր օրենսգիրք հաստատել։ Այս առնչությամբ գոհունակություն էր հայտնել շիա հոգեւորական Մոքթեդա Սադրը, որը նախորդ ընտրություններին կոմունիստական եւ ժողովրդավարական կուսակցությունների հետ  կազմելով «Սաերուն» (Դեպի բարեփոխություններ) դաշինքը, 54 ձայնով առաջատար էր դարձել, բայց ի սկզբանե հրաժարվել էր վարչապետի պաշտոնն ստանձնելուց։ Նա շեշտել էր, թե այն խաղից դուրս է թողնելու բոլոր կոռումպացված, անազնիվ կուսակցություններին՝ հավելելով, որ բոլորն սպասում են անկախ ու թափանցիկ գործող ընտրությունների հանձնաժողովի ձեւավորմանը։

Սակայն արտահերթ ընտրությունները կազմակերպող անկախ վարչապետի ընտրությունը բավական դժվար գործընթաց էր, շահագրգիռ ուժերին միայն 2020 թ. մայիսի սկզբին հաջողվեց համաձայնության գալ Մոստաֆա ալ Քադեմի թեկնածության շուրջ, որը չմասնակցեց ընտրություններին։ Հոկտեմբերի 10-ի ընտրությունները զգալիորեն տարբերվել են նախորդ 4-ից։ Նախ՝ ընտրությունների նոր օրենսգիրքը դարձել է համաիրաքյան, հաշվի չառնելով ցեղատոհմական փոխհարաբերություններն ու առկա ավանդույթները։ Բացի այդ, որպեսզի դրանք կրեն ավելի ժողովրդավարական բնույթ եւ պատնեշեն խոշոր ցեղերի ձայները մեկ տեղ կուտակվելուց, ընտրատարածքները 18-ից դարձվել են 83։ Եվ, ի վերջո, 329 անդամ ունեցող խորհրդարանի 25 տոկոսը հատկացվել է իգական սեռին, 9-ը՝ կրոնական փոքրամասնություններին։ Ընտրություններին մասնակցել է 67 կուսակցություն, որոնց մի մասն ընդգրկված է 21 դաշինքի մեջ, մասնակցել է նաեւ 790 անկախ թեկնածու։ Մասնակից ուժերը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ըստ վերլուծաբանների՝ կրոնական ու ցեղային հատկանիշները երկրորդ պլան էին մղել, ցայտուն էր դարձել համազգային ու ազգայնական գաղափարախոսությունը։

Եթե նախորդ ընտրություններում առաջադրվել էր ավելի քան 7 հազար թեկնածու՝ 78 ցուցակով, ապա այժմ՝ 3249։ Եթե 2018 թ. ընտրողների շուրջ 44,5 տոկոսն էր մասնակցել ընտրություններին, ինչը ռեկորդային ցածր մասնակցություն համարվեց եւ պատճառաբանվեց ընտրողների՝ երկրում տիրող իրավիճակից դժգոհությամբ, ապա այս ընտրություններում այդ տեսանկյունից նոր ռեկորդ է սահմանվել։ Իրաքի ավելի քան 35 մլն բնակչության ընտրելու իրավունք ունեցող 24 մլն-ից ընտրություններին մասնակցել է 43 տոկոսը, ինչը պայմանավորվում է ցույցերի ակտիվիստների դժգոհություններով, այլ կերպ՝ բացառված չէ, որ ցույցերը կկրկնվեն։ Հավելենք նաեւ, որ, ինչպես հայտնի է, Իրաքի ներքին զարգացումներում զգալի դեր ունեն արտաքին ուժերը։ Նախորդ ընտրություններում նրանք հովանավորում էին իրենց շահերը պաշտպանող դաշինքներին ու կուսակցություններին, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան՝ Մոքթադա Սադրի «Սաերուն» խմբակցությանը, որը կարեւորում էր արաբականությունը եւ 54 ձայնով ընտրություններին հաղթող համարվեց, իսկ այժմ առանց դաշինք կազմելու կրկին առաջին տեղում է 73 ձայնով։ Իրանը հովանավորում էր շիա դաշինքներին, առավելապես Հադի Ամերիի առաջնորդած «Ալ Ֆաթհ» (Հաղթանակ) դաշինքին, որը նախորդ ընտրություններում 53 ձայնով երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, մինչդեռ այժմ 17 ձայնով 5-րդ տեղում է։ Երկրորդ տեղում խորհրդարանի խոսնակ սունի Մոհամեդ ալ Հաբուսիի «Առաջնություն» դաշինքն է՝ 37 ձայնով, 3-րդ տեղում է 32 ձայնով նախկին վարչապետ շիա Նուրի ալ Մալեքիի «Օրենքի պետություն» դաշինքը՝ 34 ձայնով։ 4-րդ տեղում Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունն է՝ Մաասուդ Բարազանիի ղեկավարությամբ, իսկ Քրդստանի հայրենասիրական կուսակցությունը՝ 16 ձայնով 6-րդ տեղում։

Այնուհետեւ 10 կուսակցություններ ու դաշինքներ ընդհանուր առմամբ 57 ձայն ունեն, 40 ձայն էլ ունեն անկախ թեկնածուները։ 15 կուսկացություններ ու դաշինքներ, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորած թուրքմենները, ունեն ընդամենը 1-ական ձայն։ Խորհրդարանի ընտրությունների նման արդյունքը վկայում է, որ հազիվ թե շուտափույթ կերպով ձեւավորվի նոր կառավարություն, մանավանդ որ որոշ կուսակցություններ ու դաշինքներ չեն ընդունում ընտրությունների հայտարարված արդյունքները՝ դրանք կեղծված համարելով։ Ավելին՝ ոմանք նույնիսկ հարցականի տակ են դնում մասնակցության հայտարարված 43 տոկոսը՝ շեշտելով, որ այն դրանից զգալիորեն ցածր է եղել։ Սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 17-ին ընտրությունների անկախ գերագույն հանձնաժողովի նախագահ Ադնան Ջալիլը, հայտարարելով ընտրությունների արդյունքները, նշել է՝ սրանք նախնական են եւ չի բացառվում, որ փոփոխություն կկրեն։ Նա միաժամանակ շեշտել է, որ հանձնաժողովը գտնվել է մասնակից բոլոր քաղաքական ուժերից հավասար հեռավորության վրա եւ իր առաքելությունը համարել է քվեարկողների ձայների պաշտպանությունը։

Ըստ ամենայնի՝ հոկտեմբերի 10-ի ընտրությունները չեն արդարացրել իրաքցիների սպասումները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ընտրողների ավելի քան 57 տոկոսը բոյկոտել է այն, մասնավորապես՝ ակտիվ զանգվածը, որը կարծում է, թե այն ի զորու չէ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել։ Ուստի Իրաքին, թերեւս, նոր անկայունություն ու բարդություններ են սպասում, ինչին պետք է հավելել նաեւ այն, որ ԱՄՆ զորքերը 2 ամսից ամբողջությամբ դուրս են բերվելու այդ երկրից, հակառակ կառավարության դեմ լինելուն։

Թեգեր: ընտրություններԻրաք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Անասելի ծանր ու ցավոտ… վերադարձ

Անասելի ծանր ու ցավոտ... վերադարձ

Հայկական մամուլի օրվա առթիվ

Հայկական մամուլի օրվա առթիվ

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist