Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Նաթանյահուի դարաշրջանը պաշտոնապես ավարտվեց

Նոյեմբերի 9, 2021
Միջազգային
Իսրայելը խուսափեց արտահերթ նոր ընտրություններից

Israel Museum

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հաջողությունը պետբյուջեի հաստատման գործում սենսացիա էր։ Չնայած նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ ընդդիմության դիմադրությանը, իշխող կոալիցիային հաջողվեց կայունություն դրսեւորել եւ խուսափել արտահերթ ընտրությունների հեռանկարից։ Այժմ, ինչպես նշում են բարձրաստիճան ներկայացուցիչները, Նաթանյահուի դարաշրջանը պաշտոնապես ավարտվել է: Նախկին վարչապետը խոստանում է շարունակել պայքարը կառավարության դեմ, սակայն ակնհայտ է, որ շուտով նա խռովության կբախվի իր իսկ ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունում։

Իսրայելում հաստատվել է 2022 թ. պետական բյուջեն: Հաջող քվեարկությունն այս տարի իշխանության եկած «փոփոխությունների կոալիցիային»՝ վարչապետ Նաֆտալի Բենեթի գլխավորությամբ, հնարավորություն տվեց շարունակել աշխատանքը։ Ըստ կանոնների՝ եթե հիմնական ֆինանսական փաստաթուղթն օրենսդիր մարմնով չանցներ մինչեւ նոյեմբերի 14-ը, ապա երկիրը պաշտոնապես կմտներ նոր արտահերթ ընտրությունների փուլ։ Նման սցենարը կանխելու համար կառավարության անդամները պայմանավորվել են բյուջետային հոդվածների քվեարկությունը Քնեսեթում սկսել վերջնաժամկետից 10 օր առաջ, որպեսզի պատգամավորները ժամանակ ունենան քննարկել եւ չեզոքացնել տարաձայնությունները։

Իսրայելի առանձնահատկություններից մեկն այն է, որ օրենսդիր մարմինը պետք է առանձին քվեարկի յուրաքանչյուր կետի եւ յուրաքանչյուր փոփոխության համար: Ընդհանուր առմամբ՝ բյուջեն հավանության է արժանացել ձայների 59 կողմ եւ 59 դեմ հարաբերակցությամբ՝ հօգուտ «փոփոխությունների կոալիցիայի»։ Մինչ այդ գրեթե երեք տարի Իսրայելը փաստացի գոյություն է ունեցել առանց հիմնական ֆինանսական փաստաթղթի։

Հատկանշական է, որ որոշ կետերում խորհրդարանական ընդդիմության անդամները սխալմամբ «կողմ» են քվեարկել: Ըստ մի շարք վկայությունների՝ կոճակները նույնիսկ Նաթանյահուն է շփոթել, թեեւ բյուջեի հաստատումը չէր բխում նրա շահերից։ Նախկին վարչապետն ստիպված է եղել ընդունել իր սխալները: «Երբեմն պատահում է, որ քվեարկության ժամանակ շփոթվում ես։ Հարցրեք նրանց, ովքեր քվեարկել են Բենեթի օգտին»,- թվիթերում փորձել է հեգնել ընդդիմության առաջնորդը:

Կարծիք կա, որ հենց Նաթանյահուն է կանգնած եղել խորհրդարանի նախկին կազմի՝ պետական բյուջեն հաստատելու անկարողության հետեւում։ Խնդիրը, համաձայն այդ ենթադրության, այն էր, որ նախկին վարչապետը չէր ցանկանում իշխանությունը կիսել նախորդ կոալիցիայում իր գործընկեր Բենի Գանցի հետ, ինչպես նախատեսված էր նրանց պայմանավորվածություններով։ Առճակատումը հանգեցրեց կառավարության փլուզմանը եւ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը, որոնց արդյունքներով այս տարի Նաթանյահուն կորցրեց վարչապետի պաշտոնը։ Այժմյան կոալիցիան կարծես թե ցույց է տվել, որ կարող է գործել մինչեւ իր լիազորությունների պաշտոնական ավարտը, այսինքն՝ մինչեւ 2023 թվականը։

«Փոփոխությունների բլոկում» վստահություն են հայտնել, որ բյուջեի հաստատումը հաստ գիծ է քաշել նախորդ կառավարության քաղաքականության տակ։ «Նաթանյահուի դարաշրջանն ավարտվեց»,- հայտարարել է Իսրայելի շինարարության նախարար Զեեւ Էլկինը։ Իր հերթին՝ ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմության առաջնորդը կորցրել է քաղաքական հմայքը։ «Իմ կարծիքով՝ նրա կախարդանքն ավարտված է»,- այսպես է արտահայտվել Լիբերմանը Նաթանյահուի մասին:

Լիբերմանը կանխատեսել է, որ Նաթանյահուն կհեռանա «Լիկուդ» կուսակցության ղեկավարությունից։ Վկայակոչելով հայտնի գործիչների հետ իր անձնական զրույցները՝ նախարարն ասել է, որ նախկին վարչապետից հիասթափությունն աճում է։ Առավել եւս, որ մեկ ամիս առաջ «Լիկուդի» ազդեցիկ անդամներից Յուլի Էդելշտեյնը հաղորդել է, որ հաջորդ ընտրություններում առաջադրվելու է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ «Քանի դեռ Նաթանյահուն կուսակցության առաջնորդն է, «Լիկուդն» ընդդիմադիր կլինի»,- ասել է քաղաքական գործիչն իսրայելական 12-րդ ալիքին տված հարցազրույցում։

Սակայն Նաթանյահուն հրապարակավ խոստանում է չհրաժարվել իշխող կոալիցիայի հետ առճակատումից։ «Մենք կշարունակենք պայքարել այս սարսափելի կառավարության դեմ,- շեշտել է նա՝ օրերս ելույթ ունենալով Քնեսեթում:- Կփնտրենք ցանկացած միջոց՝ նրան տապալելու համար, որպեսզի Իսրայելը վերադարձնենք ճիշտ ճանապարհի վրա»:

Նաթանյահուին մոտ կանգնած աղբյուրը վաշինգտոնյան «Al-Monitor»-ին ասել է. «Կոալիցիան լուրեր է տարածում, որ Նաթանյահուն բյուջեի հաստատումից հետո կհեռանա քաղաքականությունից, սակայն բյուջեն ընդունվել է, եւ Նաթանյահուն դեռ այստեղ է»: Նրա խոսքերով՝ չկան նախանշաններ, որ քաղաքական գործիչը, ով 12 տարի շարունակ անփոփոխ աշխատել է վարչապետի պաշտոնում, պատրաստվում է թոշակի անցնել։

Ըստ նույն աղբյուրի՝ Նաթանյահուն ծրագրում է հարաբերություններ պահպանել իր ընտրողների հետ եւ ջանքերը կենտրոնացնել ավանդական դաշնակիցների՝ ուլտրաօրթոդոքսալ կուսակցությունների հետ կապերի պահպանման վրա, որոնք նույնպես այս տարի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայտնվել են հետնապահի դերում:

«Al-Monitor»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչեւ այն պահը, երբ իշխող կոալիցիան կարողացավ հաստատել պետական բյուջեն, Նաթանյահուն տպավորիչ դիրք էր զբաղեցնում հասարակական կարծիքի հարցումներում։ Առաջիկա մի քանի շաբաթները կարող են ցույց տալ, թե իրականում ինչպես է ազդել հիմնական ֆինանսական փաստաթղթի ընդունումը նրա քաղաքական կշռի վրա, եւ որքանով են ճիշտ քաղաքական ասպարեզից նրա հեռանալու մասին կանխատեսումները։

Թեգեր: Բենյամին ՆաթանյահուԻսրայել
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հաղթող դպրոցի օրինակով

Հաղթող դպրոցի օրինակով

Գիտնականի գրիչով ու բրիչով հրամանատարը

Գիտնականի գրիչով ու բրիչով հրամանատարը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist