Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը

Այլախոհները կարող են զգացնել տալ իրենց զսպված մղումները

Դեկտեմբերի 22, 2021
Միջազգային
Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
276
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս:

«Կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ամենամոտ ժամանակներս նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն Մալայզիայի արտաքին գործերի նախարար Սայֆուդդին Աբդուլլահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով՝ քննարկվում է նաեւ Ստամբուլի ու Երեւանի միջեւ ավիաթռիչքների վերականգնման հնարավորությունը: Նշենք, որ Անկարայի հատուկ ներկայացուցիչն է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երեւանինը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Չավուշօղլուի հայտարարությունից հասկանալի է դառնում, որ Թուրքիան հիմա ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման: Այդ երկիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա գործող իշխանությունները ընտրություններից առաջ ամեն օր ձայներ են կորցնում իրենց իսկ էքսպանսիոն քաղաքականության պատճառով: Այժմ նրանք լուրջ հաջողությունների արձանագրման կարիք ունեն, եւ, հավանաբար, հենց դրանով են պայմանավորված այն նախապայմանները, որոնք հրապարակել է Թուրքիան բանակցություններից առաջ: Այդ նախապայմանները հնարավոր բանակցություններից առաջ հնչեցվել են ոչ թե որպես «կարմիր գիծ»՝ Թուրքիայի համար, այլ որպես միջոց՝ պարզելու, թե Հայաստանը հիմա որ հարցերում եւ որքան է պատրաստ զիջումներ կատարելու: Հայաստանի դեպքում բանակցությունների ընթացքը կարող է վերահաստատել, որ հայկական շատ տարածքներ բռնազավթված են Թուրքիայի կողմից, որ Արեւմտյան Հայաստանում մինչ օրս շարունակվում է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը՝ հայկական հետքն իսպառ ջնջելու նպատակով:

Անկարայի գործող իշխանությունների համար իրենց իսկ էքսպանսիոն քաղաքականության պատճառով իսկական գլխացավանք կարող են լինել այն ժողովուրդների հետ բանակցությունները, որոնց նրանք թիրախավորել ու բնաջնջել են կամ որոնց ենթարկել են բռնի ձուլման: Ծպտյալները, ովքեր գիտեն իրենց արմատների մասին, բայց վախենում են բարձրաձայն խոսել այդ մասին, ընտրություններում քվեարկության միջոցով կարող են հարված հասցնել գործող իշխանություններին՝ ելնելով նրանց վարած քաղաքականությունից: Բնական է՝ նրանց ազգային անվտանգության պատկերացումների հիմքում կլինեն նաեւ հայ-թուրքական հնարավոր բանակցությունները, որոնք կամ կբավարարեն նրանց հետաքրքրությունները, կամ վերջիններիս ինքնադրսեւորման պատճառ կլինեն՝ միտված այլ միջոցներով նույն այդ հետաքրքրությունների բավարարմանը: Եվ եթե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ բանակցություններին նայեն որպես սոսկ սեփական ու ադրբեջանական հավակնությունների բավարարման հնարավորության՝ զերծ մնալով իրական հաշտեցման քայլերից, ծպտյալները Թուրքիայի ընտրություններում կարող են զգացնել տալ իրենց զսպված մղումները: Անկախ ազգային պատկանելությունից: Այս տեսանկյունից թուրքական իշխանությունների շահերից բխում են ոչ թե նախապայմանները, այլ անկեղծ երկխոսության ձգտումը եւ կատարված իրադարձությունների ընդունումը: Այլապես ծպտյալները, պարուրված գաղտնիության քողով, կարող են խարխլել թուրքական պետականության հիմքերը, երբ զգան, որ հարաբերությունների կարգավորման այլ տարբերակներ չեն մնացել: Սա հայտնի քաղաքականություն է, որը կիրառել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սպառնալով, որ նրան կզրկի ֆրանսիական մահմեդականների ձայներից նախագահական առաջիկա ընտրություններում:

Հիմա տեսնենք, թե Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության հետեւանք դարձած տնտեսական ճգնաժամը ու, որպես հետեւանք, թուրքական լիրայի փլուզումն ինչպիսի դրսեւորումներ ունեն այսօր: Օրեր առաջ «ՀՀ»-ն գրել է, որ այդ երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ, ինչը տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետեւանքն է: Դեկտեմբերի 18-ին նոր հակառեկորդ սահմանվեց. 1 դոլարն արժեր 18 լիրա: Արդեն երեկ առավոտյան 1 դոլարը կազմում էր 11 լիրա:  Մինչ այդ թուրքական տարադրամը անկում ունեցավ մինչեւ 10 տոկոս՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը որոշում կայացրեց հաշվարկային դրույքաչափը 15-ից իջեցնել 14-ի: Վերջին մեկ ամսում լիրան կորցրել է իր արժեքի 40 տոկոսը, իսկ հունվարից՝ 60 տոկոսը:

Լիրայի կտրուկ աճն սկսվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կուրսի անկայունությանը հակազդելու նպատակով ձեռնարկելիք նոր միջոցառումների մասին հայտարարությունից հետո: Դա կլինի նաեւ ֆորվարդային փոխարժեք արտահանողների համար: Էրդողանը վստահ է, որ ցածր առանցքային տոկոսադրույքը կօգնի զսպել գնաճը:

Լիրայի անկման պայմաններում առաջին հերթին տուժում են ներքին շուկայի համար աշխատողները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք կախված են ներմուծումից։ Միայն երկուշաբթի օրը ազգային արժույթն էժանացել է 9 տոկոսով, դոլարը թանկացել է՝ հասնելով մոտ 18 լիրայի։ Պատճառը Թուրքիայի կենտրոնական բանկի քաղաքականության համակարգված մեղմացումն է: Անցած շաբաթ այդ երկրում հերթական անգամ նվազեցրել են տոկոսադրույքը: Էրդողանը կարծում է, որ դա կհանգեցնի արժեզրկման կրճատման: Բայց առայժմ ամեն բան ընթանում է հակառակ ուղղությամբ. սննդի, շինանյութերի գներն աճում են, ինչի պատճառով կտրուկ աճում է նաեւ անշարժ գույքի արժեքը:

Հանգստյան օրերին թուրքական խոշոր գործարար ասոցիացիան, որում ազդեցիկ գործարարներ կան, դիմեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով հրաժարվել իր տնտեսական մոդելից: Թուրքիայի ղեկավարը ձեւականորեն տոկոսադրույքներ չի սահմանում, սակայն եթե տեղի ԿԲ-ն հրաժարվում է դա անել, պաշտոնանկություններ են սկսվում: Գործարարներն ասում են, որ այժմյան տնտեսական քաղաքականությունը հանգեցնում է անկայունության: Ինչպես միշտ, նման դեպքերում կան նաեւ շահողներ: Թուրք արտահանողները, ովքեր դոլար ու եվրո են վաստակում, իրենց շատ լավ են զգում: Եվ վարկերը երկրում ավելի էժան են դարձել: Գործարարությունը, որը միտված է դեպի դրսի շուկան, հայտնվել է շահեկան վիճակում:

Հարկ է նշել, որ Թուրքիայում երկու ազդեցիկ գործարար ասոցիացիա կա: Եվ այն, որը դիմել է Էրդողանին, «Bloomberg»-ի արտահայտությամբ՝ «քայլում է դանակի սուր եզրով»: Մի կողմից՝ ձգտում է իր հանդեպ ուշադրություն բեւեռել, իսկ մյուս կողմից՝ չդառնալ քաղաքական թիրախ: Մյուս ասոցիացիան, որն ավելի չեզոք է երկրի ղեկավարի նկատմամբ, ուշադրություն չի գրավում ու չի դժգոհում: Հաստատ չեն դժգոհի նաեւ արտասահմանցիները, ովքեր որոշել են անշարժ գույք գնել Թուրքիայում: Չնայած դրանց գները բարձրանում են, պետք է ասել, որ դոլարային կապիտալ ունեցողները, միեւնույն է, կարող են իրենց համար բնակարաններ գնել ծովափնյա շրջանում: Ինչ մնում է թուրքական տնտեսությանը, այստեղ ամեն ինչ ցույց կտա ապագան:

Այդուհանդերձ, Թուրքիան սրընթաց գնաճով ու բնակչության աճող դժգոհությամբ ցուցադրական օրինակ է դրամավարկային քաղաքականության մեղմացման կողմնակիցների համար: Թուրքերի 57 տոկոսը, ըստ «Turkiye Raporu» սոցիոլոգիական ընկերության հարցման, կարծում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական մոդելը սխալ է: Նշվում է, որ երկրի ղեկավարի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրողների 11 եւ նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության 19 տոկոսը դեմ են Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը: Լիրայի արժեքի բարձրացումը ոչինչ չի նշանակում գների համատարած աճի պայմաններում եւ, հավանաբար, կվերսկսի նվազել: Էրդողանը չի ցանկանում հրաժարվել այդ քաղաքականությունից, բայց երկրում կայանալիք հերթական ընտրությունների նախօրեին չի ուզում կորցնել իր ընտրողներին: Ուստի հնարել է երկրի տնտեսության վրա արտաքին ուժերի հարձակման հեքիաթը՝ հանրությանը կրկին որպես հերոս ներկայանալու համար:

Եթե թուրքական իշխանություններին չհաջողվի կանգնեցնել լիրայի հետագա անկումը, այն կարող է հանգեցնել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների գների բարձրացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տուրինդուստրիայի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը: Եթե ռուս զբոսաշրջիկների թիվը նվազի, դա եւս մեկ ծանր հարված կլինի թուրքական տնտեսությանը:

Վերադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բանակցությունների թեմային՝ հարկ է դիտարկել բոլոր հնարավորություններն ու խութերը՝ հասկանալու համար, թե արդյոք արժե՞ երկխոսություն սկսել թուրքական այն իշխանության հետ, որը կարող է չստանալ երկրի քաղաքացիների քվեներն առաջիկա ընտրություններում…

Թեգեր: Թուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին

Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին

Հայ-չեխական համագործակցությունն ընդլայնվում է

Հայ-չեխական համագործակցությունն ընդլայնվում է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist