Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արտաքին քաղաքականության նոր օրակարգ

Պակիստանի նոր վարչապետն առաջնային է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը

Ապրիլի 13, 2022
Միջազգային
Արտաքին քաղաքականության նոր օրակարգ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
479
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պակիստանում ապրիլի 3-ին սկսված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց մեկ շաբաթ անց, երբ խորհրդարանի ստորին պալատի կողմից երկրի 23-րդ վարչապետ ընտրվեց Պակիստանի մահմեդական լիգա («Նավազ» խմբակցություն) առաջնորդ Շահբազ Շարիֆը։ Նոր վարչապետը կարող է իշխանության ղեկին մնալ մինչեւ 2023 թ. հոկտեմբերը, երբ երկրում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները։

Ճգնաժամը ծագել էր, երբ ընդդիմությունը փորձել էր անվստահություն հայտնել արդեն նախկին վարչապետ Իմրան Խանին, ով ներկայացնում էր կենտրոնամետ «Արդարության շարժում» կուսակցությունը, իշխանության էր եկել 2018-ին։ Վարչապետի խորհրդով Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին ապրիլի 3-ին ցրել էր Ազգային ժողովն այն բանից հետո, երբ փոխխոսնակ Քասիմ Սուրին հայտարարել էր, որ նման քվեարկություն անցկացնելը հակասում է երկրի սահմանադրությանը։ Սակայն ապրիլի 7-ին Պակիստանի գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ազգային ժողովը ցրելու եւ Խանի նկատմամբ անվստահություն հայտնելու որոշումը չեղարկելու դատական ակտը։ Դատարանը պահանջել էր վերականգնել խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը եւ հիշյալ քվեարկությունն անցկացնել ապրիլի 9-ին։ Արդյունքում Խանը կորցրեց իր պաշտոնը, եւ պալատը երկուշաբթի օրը նշանակեց կառավարության նոր ղեկավարի ընտրություն: Խանը Պակիստանի պատմության մեջ առաջին վարչապետն է, ով իշխանությունից հեռացվել է խորհրդարանի անվստահության քվեով:

Պակիստանն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող միջուկային պետություն է, որն ունի ազդեցիկ դիրք նաեւ տարածաշրջանում։ Հետեւաբար, այդտեղ տեղի ունեցող քաղաքական զարգացումները միայն տեղական նշանակության չեն։ Վերջին շրջանում, հատկապես Ջո Բայդենի վարչակարգի օրոք, բավական լարված էին Պակիստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել էր, որ Միացյալ Նահանգները գնահատում է Պակիստանի հետ երկարամյա գործընկերությունը, որը չափազանց կարեւոր է իր շահերի համար։ «Մենք գնահատում ենք Պակիստանի հետ մեր երկարամյա գործընկերությունը եւ միշտ համարել ենք, որ բարեկեցիկ եւ ժողովրդավարական Պակիստանը վճռորոշ դեր ունի ԱՄՆ շահերի համար»,- այդ մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Փսակին՝ հավելելով, որ Վաշինգտոնը եւ Իսլամաբադը «երկար եւ ամուր հարաբերություններ ունեն», որոնք «կշարունակվեն նոր առաջնորդների օրոք»։ Ի դեպ, Իմրան Խանը հաճախ էր մեղադրում ԱՄՆ-ին Պակիստանի ներքին գործերին միջամտելու եւ ճնշում գործադրելու մեջ: Նա նաեւ հայտարարում էր, թե ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են այլ պետությունների հետ՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար։ Ինչպես գրում է «BBC»-ն, Խանը, մասնավորապես, պնդում էր, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են ազատվել իրենից, քանի որ նրանց դուր չի եկել իր բարեկամությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունները նման մեղադրանքներն անվանել էին չհիմնավորված հերյուրանքներ։

Ներկա իրավիճակը հնարավորություններ է ստեղծում՝ բարելավելու Իսլամաբադի հետ Վաշինգտոնի հարաբերությունները։ Առավել եւս, որ նորընտիր վարչապետն իր կառավարության հիմնական խնդիրներն է համարում տնտեսության ամրապնդումն ու վերջին տարիներին Միացյալ Նահանգների հետ վատթարացած հարաբերությունների բարելավումը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը սառեցրել էր Պակիստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը տարեկան 1.3 միլիարդ դոլար էր։ Դա արվել էր Մոսկվայի եւ Պեկինի հետ Իսլամաբադի փոխգործակցության խորացման համատեքստում: Շարիֆը նաեւ խոստացել է զարգացնել հարաբերությունները Եվրամիության, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրանի հետ, ինչպես նաեւ շարունակել ամրապնդել Թուրքիայի հետ «եղբայրական կապերը»։ «Պակիստանը եւ Թուրքիան հավերժական կապեր ունեցող երկրներ են։ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան աննախադեպ հաջողությունների է հասել: Երբ խոսքը վերաբերում է Քաշմիրի խնդրին, Թուրքիան միշտ եղել է առաջնագծում: Մեր երկկողմ հարաբերությունները առաջ են գնալու»,- ասել է նա։

Հատկանշական է, որ այս ցանկում բացակայում է Ռուսաստանի մասին հիշատակումը։ Մինչդեռ Իմրան Խանը սերտ կապեր էր պահպանում Ռուսաստանի հետ։ Նա Մոսկվա էր մեկնել փետրվարի 23-ին, երբ արդեն իսկ բավական լարված էին Ռուսաստանի հարաբերություններն արեւմտյան երկրների հետ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Պակիստանը չեզոք դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտությունում՝ չմիանալով Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին։ Երկու երկրներն ունեն նաեւ համատեղ խոշոր նախագծեր, որոնց թվում առաջատար է համարվում 2015 թ. հաստատված «Պակիստանյան հոսք» գազատարը, թեեւ այն դեռ չի սկսել կառուցվել։

Թեգեր: ընտրություններՊակիստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ

Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ

Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist