Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»

Ապրիլի 22, 2022
Միջազգային
«Ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամը շարունակում է նոր զարգացումներ բացահայտել Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններում: Տարբեր միջոցառումների օգնությամբ չկարողանալով կոտրել Մոսկվային՝ Արեւմուտքը, ինչպես գրում է ամերիկյան «Military Watch Magazine»-ը, պատրաստվում է տանկերների ու նավթի բռնազավթման: Սակայն Ռուսաստանն էլ չի քնում. տանկերները նավարկում են ռադիոլռության մեջ: Եվ այս ռեժիմը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Խաղաղօվկիանոսյան նավատորմը չի պատրաստվել պատասխան հարվածի:

Ապրիլի 19-ին Ռուսաստանի Ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմը ծովային զորավարժություններ է սկսել, որոնք ցուցադրում են ծովում Արեւմուտքի հնարավոր փորձերից նավթատարների պաշտպանության ունակությունը: Դա տեղի է ունենում Արեւմուտքում աճող կոչերի ֆոնին` քայլեր ձեռնարկելու ռուսական քաղաքացիական նավերը կալանելու համար, ինչպես Լա Մանշում մի նավի հետ կատարվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ժամ անց: Դրան հաջորդել են արեւմտյան երկրներում ռուսական ակտիվների սառեցումը եւ Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքի կալանումը, որոնք, ինչպես սպասվում է, վերջնարդյունքում կյուրացվեն արեւմտյան երկրների կողմից եւ երբեք չեն վերադարձվի իրենց տերերին։ Արեւմտյան, հատկապես՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում իրենց ծովային հզորության հնարավորությունները՝ հակառակորդ երկրներից քաղաքացիական բեռները գրավելու համար: Նման գործողություններն արեւմտյան երկրների կողմից հիմա դիտվում են որպես հակառակորդների տնտեսությունների վրա ճնշում գործադրելու միջոց, չնայած, ըստ էության, դրանք անօրինական են եւ նախկինում ծովահենություն էին անվանվում։

Հատկանշական օրինակ են իրանական նավթային տանկերների վրա հարձակումները Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: Այդ ժամանակ նավթը գրավված տանկերներից հանվեց Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի կողմից եւ վաճառվեց առանց Իրանին փոխհատուցում վճարելու: Մեկ այլ օրինակ է հյուսիսկորեական «Eise Honest» բեռնատար նավի գրավումը ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի կողմից: Վերջնարդյունքում նավը վաճառվեց, իսկ միջոցները յուրացվեցին Միացյալ Նահանգների կողմից: ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտը 2020 թ. առաջարկել է վարձել մասնավոր անձանց՝ նաեւ չինական քաղաքացիական նավերի վրա հարձակվելու համար, եթե ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները վատանան: Արեւմուտքի նման գործողությունների այլ օրինակներ, որոնք մշտապես իրականացվում էին անօրինական ճանապարհով, ամենից հաճախ ուղղված են եղել հյուսիսկորեական եւ իրանական նավագնացության ընկերությունների դեմ։ Այսպիսով՝ միջազգային ջրերում ռուսական քաղաքացիական նավերի վրա Արեւմուտքի հարձակումների լուրջ վտանգ է ծագում։ Եվ Խաղաղ օվկիանոսում զորավարժությունները, հավանաբար, ռուսները կազմակերպել են հենց այն պատճառով, որ ստացել են նման գործողությունների հնարավորության մասին վկայող հետախուզական տվյալներ:

«The Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ ռուսական նավթային տանկերները լողում են ռադիոլռության մեջ՝ իրենց դեմ Արեւմուտքի հնարավոր գործողություններից խուսափելու համար: Դա նախազգուշական ոչ ավելորդ քայլ է, որովհետեւ հաճախ ռուսներին պաշտպանող չկա: Ռուսաստանի ռազմածովային նավատորմն առաջին հերթին նախատեսված է իր ափերը պաշտպանելու համար: Ռուսական նավատորմն ունի ոչ մեծ թվով նավեր, որոնք ունեն երկար նավարկության հնարավորություն, հետեւաբար, չի ապահովվում գլոբալ ներկայություն, որն անհրաժեշտ է քաղաքացիական նավարկությունը երկրի սահմաններից հեռու պաշտպանելու համար: Այն ժամանակ, երբ, համաձայն միջազգային իրավունքի, ծովային նավարկությունը պետք է ազատ լինի բոլորի համար, իրանական եւ հյուսիսկորեական նավերի առեւանգման նախադեպերը ցույց են տալիս, որ միայն ռազմական ներկայությունը կարող է երաշխավորել ինքնիշխան պետության նավերի անվտանգությունը թշնամական գործողություններից: «Ադմիրալ Պանտելեեւ» էսկադրոնային ականակիրը (ռազմական նավ՝ ուժեղ տորպեդային սպառազինությամբ- հեղ.) գլխավորել է ռուսական զորավարժություններն Արեւելյան Ասիայում։ Դա «Ուդալոյ» դասի նավ է, որը ջուր է իջեցվել 1988 թ. եւ ունի 7.5 հազար տոննա ջրատարողություն։ Սպասվում է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ականակիրներն առաջնահերթության կարգով կստանան «Ցիրկոն» նոր հիպերձայնային հրթիռներ։ Հնարավոր է՝ հենց այդ ականակիրները պատասխանատու կլինեն տանկերների պաշտպանության համար։ Խաղաղօվկիանոսյան նավերի պաշտպանության այս օբյեկտը շատ կարեւոր է առեւտրային տեսանկյունից, ոչ պակաս, քան Ռուսաստանի տարածքի այն հատվածները, որոնք պաշտպանում են ռուսական այլ նավատորմերը։

Հունվարին Ռուսաստանը վերաբաշխեց իր առանցքային ռազմաօդային ուժերը արեւելյան շրջաններից՝ ՆԱՏՕ-ին սահմանակից իր արեւմտյան շրջաններն ամրապնդելու համար: Հատկապես կարեւոր էր զորավարժությունների ընթացքում Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակաօդային պաշտպանության ուժերի ներուժի ցուցադրումը։ Հաղորդվում է, որ դրանք ուղղված են եղել ՀՕՊ միջոցների հուսալիության ցուցադրմանը: Զորավարժությունների երկրորդ նպատակն է ի տես բոլորի արձանագրել, թե Խաղաղօվկիանոսյան նավատորմն ինչպես կարող է դիմակայել թշնամական ռազմանավերին: Այս զորավարժություններից առաջ տեղի ունեցած մանեւրներն անցկացվել են Ճապոնիայի մոտ գտնվող ռուսական կղզիներում եւ ուղղված են եղել ինչպես Տոկիոյի, այնպես էլ Միացյալ Նահանգների դեմ: Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի նախկին գնդապետ Յուե Գանն ընդգծել է, որ ռուսական տանկերներին ուղեկցողների զորավարժությունները նպատակ ունեն «ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ցույց տալ, որ ռուսական հում նավթի առեւտուրն անձեռնմխելի է»: Չինացին գոհունակությամբ նշել է այն փաստը, որ «անցյալում ամերիկացիների կողմից իրանական տանկերների գրավումը չի կարող կրկնվել Ռուսաստանի դեմ»։

Այդուհանդերձ, խաղը դեռ հեռու է ավարտվելուց: Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո նավթի գներն զգալիորեն աճել են։ Այժմ նավթն էլ ավելի արժեքավոր է դառնում Լիբիայից մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։ Դա նշանակում է, որ արեւմտյան տերությունների պայքարը ռուսական նավթի արտահանման դեմ թեեւ անօրինական է, բայց շարունակում է մնալ ՌԴ-ի տնտեսությունը խարխլելու հիմնական միջոց։ Եվ այդ միջոցի հնարավորություններն այնպիսին են, որ Արեւմուտքը կարող է հեշտությամբ կրկնապատկել իր ջանքերը ռուսական տնտեսությանը խոցելու «տանկերային պատերազմի» ոլորտում։

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ջորջ ՕՐՈւԵԼ. «Ինչու եմ ես գրում»

Ջորջ ՕՐՈւԵԼ. «Ինչու եմ ես գրում»

«Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում…»

«Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist