Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինայի ճգնաժամի «շահառուները»

Լեհաստանի հակառուսական տրամադրությունների պատճառները

Մայիսի 13, 2022
Միջազգային
Ուկրաինայի ճգնաժամի «շահառուները»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
67
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստան-Արեւմուտք առճակատման մեջ հակառուսական առավել ընդգծված վարքագիծ է դրսեւորում Լեհաստանը։ Քաղաքական հռետորաբանությունից մինչեւ պատժամիջոցների սահմանման եւ կիրառման հարցում առաջամարտիկի դերը հուշում է, որ այդ թնջուկում Լեհաստանն ունի իր հետաքրքրությունները։ Օրեր առաջ ուշագրավ հայտարարություն էր արել Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան՝ ասելով, որ մոտ ապագայում Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ այլեւս սահմաններ չեն լինի, եւ երկու երկրների ժողովուրդները կկարողանան «այս հողի վրա միասին ապրել տասնամյակներ, դարեր շարունակ»։ «Այլեւս սահմաններ չեն լինի մեր երկրների՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Այս սահմանը չի լինելու, որպեսզի մենք միասին ապրենք այս հողի վրա՝ միասին կառուցելով եւ վերակառուցելով մեր ընդհանուր երջանկությունն ու ընդհանուր ուժը, ինչը թույլ կտա մեզ հետ մղել ցանկացած վտանգ կամ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- ասել էր նախագահը մայիսի 5-ին Վարշավայի Բելվեդեր պալատում լեհական սփյուռքի օրվա կապակցությամբ ելույթի ժամանակ։

Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես եվրոպական ընտանիքի կազմում ընդգրկվելու հեռանկար, սակայն շատերը տեսան Վարշավայի կողմից միանգամայն անթաքույց ակնարկ Գալիցիայի (Լվով, Իվանո-Ֆրանկովսկ, Տերնոպոլ) եւ Վոլհինիայի տարածքները, այսինքն՝ Արեւմտյան Ուկրաինայի մի մասը միացնելու մասին: «Արեւելյան Կրեսները» ներկայիս Արեւմտյան Ուկրաինայի, Արեւմտյան Բելառուսի եւ Լիտվայի տարածքների լեհական անվանումն է, որոնք 1918-1939 թթ. Լեհաստանի մաս են կազմել։ Հիշյալ շրջանները Լեհաստանը մշտապես համարել է իր պատմական տարածքները։ Այս երկրորդ ենթադրության օգտին է վկայում այն, որ Դուդայի ելույթից մեկ օր առաջ Վարշավայում հայտնվեցին պաստառներ՝ լեհ գեներալ Յարոսլավ Միկայի մեջբերումով. «Ժամանակն է հիշել պատմությունը»։ Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան հրաման էր ստորագրել բանակի ստորաբաժանումները լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ նրանք պետք է «պաշտպանեն կարեւոր ենթակառուցվածքները Լվովում եւ Ուկրաինայի Վոլինի շրջանում»։

Երկրի ղեկավարի կողմից նման հայտարարությունը բավականին լուրջ հայտ է հետագա զարգացումներում սեփական մասնակցությունն ապահովելու առումով։ Արդյո՞ք Լեհաստանը կգնա նման քայլի, թե ոչ, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան ՌԴ հատուկ գործողությունները Ուկրաինայում։ Կարելի է ենթադրել, որ Լեհաստանը ներկա իրավիճակում հնարավորություն է տեսնում վերադարձնելու նախկինում իրեն պատկանող որոշ տարածքներ։ Սակայն նախագահ Դուդայի՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանները ջնջելու ցանկությունը կարելի է դիտարկել մեկ այլ ձեւաչափով եւս. քանի որ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ն ներկա դրությամբ եւ մոտ ապագայում հնարավոր չեն համարում Ուկրաինայի մուտքը այդ կառույցներ, ապա խոսքը կարող է վերաբերել երկու պետությունները՝ Լեհաստանն ու Ուկրաինան, համադաշնային միության մեջ միավորելուն։ Այս վերջին տարբերակով լեհական  զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, իսկ այդ դեպքում լեհական զորքեր ասելով՝ պետք է հասկանալ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերը։ Արդյունքում կստացվի, որ ՆԱՏՕ-ն չի ընդունել Ուկրաինային, ինչպես որ երաշխիքներ էր ցանկանում ստանալ Ռուսաստանը, բայց միաժամանակ ռազմական կառույցը միջնորդավորված հնարավորություն կարող է ստանալ գտնվելու այդ տարածքներում։

Լեհաստանի կողմից նման քայլը կարող է շղթայական ձեւով այլ զարգացումներ ենթադրել։ Եթե լեհերը այս կամ այն ձեւաչափով հայտ ներկայացնեն այսօրվա Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ապա դա ազդակ կարող է դառնալ նաեւ Ռումինիայի, Հունգարիայի եւ Բուլղարիայի համար։ Սրանք հավանական զարգացումներից մի քանիսն են։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո մշակված խաղի կանոններն արդեն խախտվել են, եւ դրանք նորից խախտելու կամ նորերը խախտելու առումով պատնեշներ այլեւս չկան։

Թեգեր: ԵՄԵվրոպաԼեհաստանՆԱՏՕՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Օտարներն, Ամարասը «պեղելով», «հետաքրքիր» ոչինչ չեն գտել…

Օտարներն, Ամարասը «պեղելով», «հետաքրքիր» ոչինչ չեն գտել…

«Ֆրիտյոֆ Նանսենի գիրքն Ավետարանի մարդկային թարգմանությունն է…»

«Ֆրիտյոֆ Նանսենի գիրքն Ավետարանի մարդկային թարգմանությունն է…»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist