Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքական չարչիության հերթական դրսեւորումը

Անկարան փոխհատուցում է ուզում ՆԱՏՕ-ի նոր անդամների համար

Մայիսի 19, 2022
Միջազգային
Թուրքական չարչիության հերթական դրսեւորումը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
430
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու հայտը: Համանման քայլին հավանություն է տվել նաեւ Ֆինլանդիայի խորհրդարանը: Երկու երկրների դեսպանները երեկ հայտերը ներկայացրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Նրանց հայտերն արագ կհաստատվեն, եթե չխանգարի Թուրքիան, որի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայից ու Ֆինլանդիայից պահանջում է չաջակցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը: Չնայած Արեւմուտքը վստահություն է ցուցադրում, որ Շվեդիան ու Ֆինլանդիան, այնուամենայնիվ, կմտնեն ՆԱՏՕ-ի կազմ, միեւնույն է, ստիպված կլինեն որոշ զիջումներ անել Անկարային:

Էրդողանը հատկապես մեծ առարկություններ ունի Շվեդիային, որտեղ մեծ քրդական սփյուռք կա, քուրդ պատգամավորներ կան խորհրդարանում, որոնք չեն թաքցնում իրենց համակրանքը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ։ Էրդողանն այս երկիրը նույնիսկ անվանել է «ահաբեկչության օջախ»։ Նա չի մոռացել նաեւ 2019 թ. իրադարձությունները: Այդ ժամանակ Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիային, որն ուղղված էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը մոտ գտնվող տեղական քրդական կազմավորումների դեմ, Ստոկհոլմը կոշտ պատասխանեց՝ էմբարգո սահմանելով Անկարային զենքի մատակարարման վրա։

Այդուհանդերձ, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերն ասել է, թե ԱՄՆ-ն վստահ է, որ փոխզիջման կհասնի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում: Լավատեսական տրամադրություններ ունի նաեւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն: Նրա խոսքով՝ Էրդողանը հեռախոսազրույցում չի ասել, որ մտադիր է արգելափակել սկանդինավյան երկրների մուտքը ՆԱՏՕ։

Թուրքիան ֆիններից ու շվեդներից պահանջել է արտահանձնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ու «Գյուլենի շարժման» ավելի քան 30 անդամների, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչական գործունեության մեջ: Թուրքական իշխանությունների պահանջը չի բավարարվել, նույնիսկ Էրդողանը նման բան չի կարող սպասել: Պահանջի փաստն ավելի շատ ուղղված է եղել ներքին լսարանին: Էրդողանն իր ընտրողներին ցույց է տվել, որ քրդական ազգայնականության խնդիրն անհանգստացնում է իրեն: Իսկ արտաքին աշխարհին եւս մեկ անգամ ազդանշան է ուղարկվել, որ թուրք առաջնորդը վճռական է տրամադրված:

«Արեւմուտքը, ըստ երեւույթին, ստիպված կլինի որոշակի զիջումներ անել Անկարային, այլ տարբերակ չկա։ Նախկինում նման բան եղել է. Թուրքիան դեմ էր Անդերս Ֆոգ Ռասմուսենին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակմանը, դեմ էր 2019 թ. բալթյան երկրներին աջակցելու ծրագրին։ Որոշումները հաստատվեցին, բայց Անկարան կարողացավ իր համար որոշակի օգուտներ կորզել»,-«Նեզավիսիմայա գազետային» ասել է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը:

Հարցը միայն այն է, թե ինչն է սակարկության առարկա լինելու։ Խոսքը ոչ միայն եւ գուցե ոչ այնքան Շվեդիայի կողմից զենքի էմբարգոյի, առավել եւս՝ Թուրքիայում ահաբեկիչներ համարվողների արտահանձնման, որքան տնտեսական հարցերում օգնության մասին է: Երկրում գնաճը հասել է աննախադեպ մասշտաբների, ինչը շատ ծանր հարված է հասցնում Էրդողանի հեղինակությանը:

«Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկվելու հարցը գործնականում վճռված է: Չէ՞ որ այդ համալրումը չափազանց գայթակղիչ է դաշինքի համար: Վետոյի համար առիթը, որի մասին խոսում է Էրդողանը, անբավարար է, որպեսզի ինչ-որ մեկը պաշտպանի այն: Կարծում եմ՝ վետո չի լինի: Անկարայի հետ խնդրի հնարավոր կարգավորման դեպքում Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ տարեվերջ դաշինքի մեջ կմտնեն։ Տեխնիկապես նրանք արդեն պատրաստ են դրան, եւ նրանց ընդգրկումը կիրականացվի պարզեցված սխեմայով։ Թուրքիան կարող է իր համար որոշակի տնտեսական նախապատվություններ կամ դրական լուծումներ ստանալ սիրիական հարցում»,- ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ինտեգրացիոն գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Թեւդոյ Բուրմուլին: «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում նա նշել է նաեւ, որ «Թուրքիան դեռ չի կարող միանշանակ աջակցել երկու երկրների՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելուն, քանի որ ցանկանում է պահպանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի կարգավիճակը»:

Սկզբունքորեն Էրդողանը կարող է շատ բան պահանջել Արեւմուտքից։ «Իհարկե, քննարկել ԵՄ-ին անդամակցելու հարցը, որը երկար տարիներ առանցքային է եղել Թուրքիայի համար, դեռեւս տեղին չէ։ Չարժե մոռանալ, որ այդ երկիրն Արեւմուտքում բավականաչափ ժողովրդավարական չի համարվում։ Նրա նկատմամբ նույնիսկ որոշակի սահմանափակումներ կան։ Բայց Թուրքիան ցանկանում է եւ ուժեղացնել ռազմական համագործակցությունը, որն ԱՄՆ-ն սահմանափակել է այն բանից հետո, երբ թուրքերը գնեցին ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգը, եւ պաշտպանել իր տնտեսական շահերը, այդ թվում՝ ամերիկյան շուկայում։ Դա միանգամայն հնարավոր է»,- «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում բացատրել է Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկան Անդրեյ Սիդորովը։

Իրենց անունները գաղտնի պահելու պայմանով «Bloomberg»-ին որոշ տեղեկություններ են հաղորդել թուրք 3 բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք շեշտել են, որ չնայած ՆԱՏՕ-ի ներսում բոլորը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ընդունում են որպես ահաբեկչական կազմակերպություն, Շվեդիան ու Ֆինլանդիան պետք է ավելին անեն՝ իրենց երկրներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներին ճնշելու համար:

«Bloomberg»-ի զրուցակիցների խոսքերով՝ Անկարան պահանջում է նաեւ, որպեսզի Ստոկհոլմը եւ Հելսինկին եվրոպական մի շարք երկրների հետ միասին «վերջ դնեն զենքի մատակարարման էմբարգոյին»:

Չնայած Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ Թուրքիայի զենքի առեւտուրն աննշան է, եւ Անկարան որեւէ խոշոր գնում չի պլանավորում, «Bloomberg»-ի աղբյուրներն ասում են, որ Անկարան «չի համաձայնի ռազմական դաշինքի ընդլայնմանն այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները»: Այդ մասին հայտարարել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ սպառազինությունների սահմանափակումները «հակասում են դաշինքի ոգուն»։

«Bloomberg»-ի աղբյուրները շեշտել են, որ Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամությանը, եթե նախ չհարթվեն վեճերը: Նրանք նաեւ նշել են, որ Թուրքիան ցանկանում է վերստին ընդգրկվել «F-35» կործանիչների արտադրության ծրագրում, որից հեռացվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգեր էր գնել: Բացի այդ, Անկարան պահանջում է, որ հանվեն նույն այդ պատճառով իր դեմ կիրառված պատժամիջոցները:

Թեգեր: F-35ԹուրքիաՆԱՏՕՇվեդիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՖինլանդիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ճարտարապետությունից միջուկային ֆիզիկա… «մեկ քայլ» է

Ճարտարապետությունից միջուկային ֆիզիկա… «մեկ քայլ» է

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան վերայ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist