Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան վերայ»

Մայիսի 19, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
35
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելական ընտանիքներում բոլոր տղամարդկանց պատվիրակվում էր տաճարում խոնարհվել Աստծուն երեք հրեական տոների ժամանակ։ Երբ Հիսուսը 12 տարեկան էր, նրա ամբողջ ընտանիքը գնաց Երուսաղեմ՝ տոնելու Զատիկը։ Բոլորի հետ միասին, ամենայն հավանականությամբ, գնացին նաեւ նրա հարազատ եղբայրներն ու քույրերը։ Հիսուսի ընտանիքի հետ Զատիկը տոնելու կարող էին գնալ նաեւ Մարիամի քույրը՝ Սալոմեն, նրա ամուսինը՝ Զեբեդեոսը, նրանց որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, որոնք հետագայում դարձան առաքյալներ. 

«Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։ Եւ այն տեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։ Եւ նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա հետեւից գնացին»։ Մատթեոս 4։21-22

«Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, որտեղի՞ց է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։ Չէ՞ որ սա հիւսան որդին է, չէ՞որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա: Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա որտեղի՞ց է սորան այս ամեն բաները»։ Մատթեոս 13։54-56

«Սորանց միջումն էր Մարիամ Մագդաղենացին՝ եւ Մարիամ Յակոբի եւ Յովսէի մայրը՝ եւ Զեբեդիայի որդկանց մայրը»։ Մատթեոս 27։56

«Կանայք էլ կային, որ հեռուանց մտիկ էին տալիս, որոնց միջումն էր Մարիամ Մագդաղենացին, եւ փոքր Յակոբոսի Յովսէսի մայրը Մարիամ եւ Սողումէն»: Մարկոս 15։40

«Եւ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նորա մայրը, եւ նորա մօր քոյրը՝ Մարիամը Կղէովպայի կինը, եւ Մարիամ Մագդաղենացին»։ Հովհաննես 19։25

Զատիկի տոնից, Երուսաղեմից վերադառնալով տուն՝ Հովսեփն ու Մարիամը սկզբում, հավանաբար, մտածելով, թե Հիսուսը մնացել է բարեկամների հետ, ուշադրություն չդարձրեցին նրա բացակայությանը։ Երեք օր անց, երբ Հովսեփն ու Մարիամը վերջապես գտան Հիսուսին, նա տաճարում էր, վարդապետների հետ.

«Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կլինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։ Եւ երբոր նորան չգտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։ Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։ Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան վերայ»։ Ղուկաս 2։44-47

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Մարտի 28, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Մարտի 25, 2023

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

«Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը»

Հաջորդ Հոդվածը
Նոր պատկեր Լիբանանի խորհրդարանում՝ նոր դժվարություններով

Նոր պատկեր Լիբանանի խորհրդարանում՝ նոր դժվարություններով

Հոգու պարտք եւ աննահանջ պայքար

Հոգու պարտք եւ աննահանջ պայքար

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    72 Կիսվել են
    Կիսվել 29 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist