Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունվարի 29, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր պատկեր Լիբանանի խորհրդարանում՝ նոր դժվարություններով

Մայիսի 19, 2022
Միջազգային
Նոր պատկեր Լիբանանի խորհրդարանում՝ նոր դժվարություններով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
106
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիբանանը տնտեսական գերծանր՝ սնանկացման եզրին հայտնված վիճակում է. Համաշխարհային բանկի տվյալներով` 1850-ից ի վեր աշխարհում այդ երկրի տնտեսական ճգնաժամն աննախադեպ է։ Բնակչության ավելի քան 80 տոկոսը հայտնվել է աղքատության շեմից ներքեւ, ազգային արժույթն ԱՄՆ դոլարի համեմատությամբ 90 տոկոսով արժեզրկվել է, գործազրկությունն ավելի քան 30 տոկոս է։

Նման պայմաններում մայիսի 15-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք, ինչպես հայտարարել է վարչապետ Նաջիբ Միկաթին, անցկացվել են ազատ, ժողովրդավարական ու խաղաղ մթնոլորտում։ Նման գնահատական հնչեցրել են նաեւ միջազգային որոշ ԶԼՄ-ներ։ Այսուհանդերձ, լիբանանյան որոշ կառույցներ, այդ թվում՝ «Լիբանանյան միություն հանուն ժողովրդավարական ընտրությունների» կենտրոնը, հայտարարել են, թե կարող են մատնանշել բազում խախտումներ՝ սկսած քարոզարշավից մինչեւ ընտրությունների ավարտ։ Բացի այդ, խախտումներ նկատել են նաեւ դիտորդական որոշ առաքելություններ։ Թեեւ ոմանք այս ընտրությունները համարում են իրավիճակը բարելավելու վերջին հնարավորություն հուսահատ բնակչության համար, բայց եւ այնպես, 3 մլն 900 հազար ընտրողներից ընդամենը շուրջ 41 տոկոսն է մասնակցել  ընտրություններին, ինչը նախորդի համեմատությամբ 8 տոկոսով նվազ է։  Ընտրություններին մասնակցել է 718 թեկնածու՝ 103 ցուցակով։ Նշենք, որ Լիբանանի շուրջ 7 միլիոն բնակչության 50 տոկոսը մահմեդական է, 45-ը՝ քրիստոնյա, եւ 5 տոկոսը դրուզներ են։

Անկախ այն բանից, թե թեկնածուները քանի ցուցակով են մասնակցում ընտրություններին, մրցապայքարն անցյալում գլխավորապես ընթացել է 2005 թ. ձեւավորված քաղաքական երկու հոսանքի՝ Սաադ Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի եւ Մարտի 8-ի դաշինքների միջեւ: Իսկ վերջինս ձեւավորվել է շիա «Հեզբոլահ» եւ «Ամալ» կուսակցությունների գլխավորությամբ, որին անդամակցում են նաեւ նախագահ Միշել Աունի գլխավորած մարոնականների «Ազատ հայրենասիրական շարժումը» եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հարիրիի գլխավորած Մարտի 14-ի կոալիցիայի կազմում էին նրա առաջնորդած «Ալ Մոսթակբալ» կուսակցությունը, որը գործող խորհրդարանում 21 ձայն ունի, Սամիր Ջաաջաայի գլխավորած մարոնական՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, Վալիդ Ջոմբալատի ղեկավարած Առաջադեմ  սոցիալիստական եւ մի քանի այլ փոքր կուսակցություններ: Գործող խորհրդարանում Իրանի հովանավորությունը վայելող «Ամալի» եւ «Հեզբոլահի» գլխավորած Մարտի 8-ի դաշինքը, ունենալով 71 անդամ, մեծամասնություն է։ Իսկ մայիսի 15-ի ընտրությունների արդյունքում դաշինքը դիրքերը զիջել, մեծամասնությունը կորցրել է՝ նորընտիր խորհրդարանում ունենալով 62 ձայն։ Հավելենք, որ «Ամալը» եւ «Հեզբոլահը» շիաներին հատկացված բոլոր 27 ձայներն ստացել են, սակայն պարտություն են արձանագրել դաշնակիցները, այդ թվում՝ Աունի «Ազատ հայրենասիրական ուժեր» շարժումը, որը նախորդ ընտրություններին եւս պարտություն էր կրել։ Այժմ այն 16 ձայնով կրկին պարտվածների թվում է, ինչպեսեւ դրուզները։

Մրցակցությունը, փաստորեն, ընթացել է Մարտի 8-ի դաշինքի ու նրա հակառակորդների միջեւ, այժմ խորհրդարանում պատկերը լիովին փոխվել է, որեւէ ուժ ներկա դրությամբ մեծամասնություն չունի։ Մյուս կողմից՝ «Հեզբոլահի» ընդդիմադիր արեւմտյան կողմնորոշմամբ՝ Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող Սամիր Ջաաջաայի գլխավորած մարոնական՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը նախորդ ընտրություններում եւս հաջողություն էր արձանագրել՝ ունենալով 15 պատգամավոր, գրեթե կրկնապատկելով ձայները խորհրդարանում՝ 20 ձայնով գլխավոր հաղթողն է։ Մարտի 14-ի նախկին դաշինքի մեկ այլ անդամի՝ Թիմուր Ջոմբալատի գլխավորած Առաջադեմ սոցիալիստական կուսակցությունը եւս 9 պատգամավորով բարելավել է դիրքերը։ Ըստ երեւույթին՝ «Լիբանանյան ուժերի» եւ Ջոմբալատի կուսակցության հաջողությունները պայմանավորված են Մարտի 14-ի դաշինքը գլխավորող Հարիրիի բացակայությամբ։ Նորընտիր խորհրդարանում մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորելու հարցում, թերեւս, նշանակալից դեր կունենան բարենորոգչական կողմնորոշմամբ անկախները, որոնք 2019 թ. ցույցերի ակտիվիստներ են եւ խորհրդարանում 13 ձայն ունեն։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ անկախներից ոմանք ազգայնական, ոմանք էլ՝ արեւմտամետ հայացքներ ունեն։ Հիշյալ տվյալներով պետք է, փաստորեն, նորընտիր խորհրդարանը, վարչապետից զատ, ընտրի նաեւ նոր նախագահ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ողջունելով ընտրությունների հաջող անցկացումը, հույս է հայտնել, որ շուտով համաձայնության կառավարություն կձեւավորվի, որը կկարողանա վերջնական դարձնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանագիրը, եւ երկրում կյանքի կկոչվեն անհրաժեշտ բարեփոխումներ, կարագացվեն դեպի տնտեսական բարելավում տանող գործընթացները։ Սակայն, հաշվի առնելով խորհրդարանում ուժերի նոր դասավորությունը, մեծամասնություն կազմող կոալիցիայի բացակայությունը, թերեւս, կառավարության ձեւավորումը կրկին բարդ է լինելու եւ ձգձգվելու է, մանավանդ որ գործող խորհրդարանում մեծամասնության առկայությամբ անգամ երկիրը փաստացի 2 տարի ունեցել է ժամանակավոր կառավարություն։

Թեգեր: ընտրություններԼիբանան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Իսրայելը ստիպված է պատասխանել

Իսրայելը ստիպված է պատասխանել

Հունվարի 28, 2023
Հաղթահարել ընտրական ռուբիկոնը

Հաղթահարել ընտրական ռուբիկոնը

Հունվարի 28, 2023

«Ղուրանի այրումը՝ երրորդ կողմի սադրանք»

Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

Սթափվելու գործընթացի մեկնարկը

«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»

Զգայուն հարց Թեհրանի համար

Պատերազմը ջախջախում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին

Հաջորդ Հոդվածը
Հոգու պարտք եւ աննահանջ պայքար

Հոգու պարտք եւ աննահանջ պայքար

Միլիոնների սրտի դիվանագետը

Միլիոնների սրտի դիվանագետը

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    32 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Արիության դաս

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist