Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հակամարտության տեղային բնույթը ձեռնտու է Թուրքիային

Դրա միջոցով հնարավոր է դառնում «լոյալությունը» երկու կողմերին բարձր գնով վաճառելը

Մայիսի 26, 2022
Միջազգային
Հակամարտության տեղային բնույթը ձեռնտու է Թուրքիային
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգմանը զուգահեռ մեծանում է երրորդ երկրների անմիջական ներգրավման հավանականությունը։ Վերջին շրջանում նման կանխատեսումներն ավելի հաճախ են հնչում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 20-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ մտահոգություն էր հայտնել, որ «չի կարելի բացառել հակամարտության տարածումը դեպի հարեւան երկրներ»՝ մատնանշելով «վերջին միջադեպերը» Մերձդնեստրում։ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ մեծ տերությունների մասնակցությամբ ռազմական լուրջ հակամարտության հավանականությունը ոչ թե նվազում, այլ մեծանում է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «բախվում է երկու համաշխարհային տերությունների՝ Ռուսաստանին եւ Չինաստանին», որոնք «ունեն զգալի ռազմական ներուժ եւ լրջորեն ցանկանում են փոխել ներկայիս կանոնները»։ Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Fox News»-ը, բարձրաստիճան զինվորականը հորդորել է Վեսթ Փոյնթի շրջանավարտներին՝ նախապատրաստվել այդ զարգացմանը:

Ներկա իրավիճակը, այսինքն՝ ռազմական գործողությունների տեղային (լոկալ) բնույթը ձեռնտու է Թուրքիային. այս երկիրը շահագրգռված չէ հակամարտության աշխարհագրության տարածման հարցում։ Թուրքական կառավարությունն ամեն կերպ, սկսած քաղաքական հայտարարություններից մինչեւ պատժամիջոցների քաղաքականությունը, փորձում է արտաքուստ չեզոքություն պահպանել։ Դա է պահանջում թուրքական շահը։ Խնդիրն այն է, որ առկա դրությամբ Թուրքիան օգտվում է Ռուսաստան-Արեւմուտք առճակատումից եւ «ճոճանակային քաղաքականությամբ» փորձում առավելագույն օգուտ ստանալ։ Հետեւաբար, ռազմական գործողությունների աշխարհագրական ընդլայնմանը եւ դերակատարների մեծացմանը զուգահեռ, Թուրքիան ստիպված կլինի անցնել «ճամբարներից» մեկի կողմը։ Թե ընտրությունն ինչպիսին կլինի, արդեն իսկ կանխորոշված է՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-պետություն է, եւ երկրորդ՝ ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի հետ ունի առանցքային տարաձայնություններ ու շահերի բախում տարբեր տարածաշրջաններում։

Այս պահին Թուրքիան մի քանի խնդիր է լուծում. Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը շահարկելով՝ Էրդողանը ձգտում է թուլացնել քրդական գործոնը։ Նա մեղադրում է այդ երկու երկրներին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված մարդկանց ապաստան տալու մեջ։ Շաբաթվա սկզբին Էրդողանը հայտարարեց Սիրիայի տարածքում հերթական գործողության մասին, որով փորձում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի երկայնքով քուրդ զինյալներից զերծ բուֆերային գոտի ստեղծել։ Հերթական արկածախնդրությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սոցհարցումները ցույց են տալիս, որ Էրդողանին եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն աջակցությունը նվազում է խորացող տնտեսական խնդիրների ֆոնին: Վերլուծաբանները նշում են, որ Էրդողանի հայտարարությունը նաեւ նպատակ ունի ուժեղացնել թուրք ազգայնականների աջակցությունը, քանի որ հաջորդ տարի նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները բավական թեժ են լինելու: Նախկինում անդրսահմանային ռազմական գործողությունները բարձրացրել են Էրդողանի վարկանիշը:

Կտրուկ եւ անզիջում խոսույթով է հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահ Էրդողանի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն պարտավոր է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Ֆինլանդիան ու Շվեդիան միանան դաշինքին, հակառակ դեպքում Անկարան կբարձրացնի դաշինքից դուրս գալու հարցը։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի եւ Ստոկհոլմի դիմումների հետ կապված իրավիճակը՝ քաղաքական գործիչը պաշտպանել է Թուրքիայի նախագահի դիրքորոշումը, որը մի շարք պահանջներ է ներկայացրել դաշինքին այդ երկրների անդամակցության հաստատման դիմաց։ Բահչելին պահանջել է կատարել Էրդողանի հնչեցրած բոլոր պայմանները եւ հայտարարել, որ «Թուրքիան անօգնական չէ եւ ունի տարբերակներ»։ «Նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է օրակարգում դրվի որպես այլընտրանքային ընտրություն, եթե հանգամանքները դառնան անլուծելի»,- նրա խոսքերն է փոխանցում «Eadaily»-ն։ Ավելին՝ Թուրքիայի ղեկավարի դաշնակիցը ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ եւ առաջարկել է այլընտրանք ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքին թյուրքական եւ իսլամական երկրների համար։ Հասկանալի է, որ նման բառապաշարի օգտագործումը ոչ այլ ինչ է, քան սովորական շանտաժ։ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան օգտվում է այնպիսի հնարավորություններից, որոնք թույլ են տալիս համադրել սեփական ծավալապաշտական ծրագրերը, նաեւ երաշխավորում են Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում եւ ապահովում միջնորդի դերն Արեւմուտքի, իսլամի ու թյուրքական աշխարհի միջեւ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության աճի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա: Մենք աջակցում ենք հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը: Մենք էական ենք համարում, որ բոլոր կողմերը աջակցեն եւ հարգեն հրադադարի գոտիները։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը՝ ներառյալ հարձակողական գործողությունների դադարեցումը Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Մենք ընդունում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունները Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության վերաբերյալ, սակայն ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը»: Չնայած դրան, Թուրքիան քաջ գիտակցում է, որ Արեւմուտքը չի ընդդիմանա իր գործողություններին, եւ հայտարարություններից ավելի հազիվ թե քայլեր արվեն, քանի որ այս պահին անհրաժեշտ է, որ Անկարան չխոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը: Այդպիսի տրամադրությունների մասին է վկայում նաեւ ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը. «Մենք չպետք է մոռանանք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից ավելի շատ չի տուժել ահաբեկչական հարձակումներից, քան Թուրքիան, եւ ոչ մի դաշնակից ավելի շատ փախստական չի ընդունել, քան Թուրքիան։ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը պատմական նշանակություն ունեն։ Ես նաեւ գիտակցում եմ Թուրքիայի բարձրացրած խնդիրների լուծման կարեւորությունը։ Մենք պետք է նստենք սեղանի շուրջ եւ առաջ գնալու ճանապարհ գտնենք։ Համոզված եմ, որ մենք դա կանենք»: Էրդողանը փաստացի ստուգում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին՝ ճշտելով, թե որտեղ են «կարմիր գծերը», եւ ինչը կներվի Թուրքիային Արեւմուտքի օրակարգին հավատարիմ մնալու համար։

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում չի բացառվում նաեւ Թուրքիայի անմիջական ներգրավումը, մասնավորապես սեւծովյան տարածաշրջանում։ Մտահոգությունն այն է, որ ՆԱՏՕ-ն պատերազմ կվարի Ռուսաստանի հետ անմիջապես Թուրքիայի ափերին։ Դրա համար է, որ թուրքական իշխանությունները զիջումների չեն գնում եւ փակ են պահում նեղուցները։

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՈւկրաինաՌուսաստանՔրդստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ

Էներգետիկ համակարգը՝ անվտանգության ցուցիչ

Երբ «արտաքին սպառնալիքն» այլեւս գործոն չէ

Երբ «արտաքին սպառնալիքն» այլեւս գործոն չէ

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist