Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին

Էրդողանը ցանկանում է ժամանակակից բյուզանդացիներին եւս «թողնել պատմության մեջ»

Հունիսի 2, 2022
Միջազգային
Թուրքիան նորից սպառնում է Հունաստանին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում կրկին լարվածության սրացման միտումներ են նկատվում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն բավական սադրիչ ուղերձով հարցազրույց էր տվել «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ ցույց տալով քարտեզներ, որոնց նշված են Էգեյան ծովի արեւելյան հատվածում 14 հունական կղզիների անուններ, որոնց համար Անկարան ցանկանում է վիճարկել Հունաստանի ինքնիշխանությունը: «Հիմա ապառազմականացրե՛ք կղզիները, այլապես մենք կբարձրացնենք դրանց ինքնիշխանության հարցը»,- ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, թե Հունաստանը խախտում է Լոզանի (1923 թ.) եւ Փարիզի (1947 թ.) պայմանագրերի դրույթները։ Ըստ «Keep talking greece»-ի՝ առաջին անգամը չէ, որ Թուրքիան բարձրացնում է այդ հարցը, սակայն առաջին անգամն է, որ Անկարան ներկայացնում է կղզիների քարտեզը։ Այսպիսով՝ Անկարան իր հավակնություններն է հայտնում Սամոթրակիա, Լեմնոս, Լեսբոս, Պսարա, Սամոս, Պատմոս, Իկարիա, Լերոս, Կոս, Տիլոս, Կարպատոս, Կաստելորիզո, Հռոդոս եւ Սիմի կղզիների մասով: Ի դեպ, անցած շաբաթ Հունաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում անդրադարձել է թուրքական անհիմն պնդումներին՝ կապված վերոհիշյալ պայմանագրերի համատեքստում արեւելյան Էգեյան ծովի կղզիների նկատմամբ հավակնություններին, ինչպես նաեւ կղզիների ապառազմականացմանը։

Չավուշօղլուն ավելի վաղ՝ Իսրայել կատարած այցից հետո էլ խիստ հայտարարություններ էր արել, նույնիսկ ուղղակի սպառնալիքներ հնչեցրել Հունաստանի նկատմամբ՝ զգուշացնելով, որ Էգեյան ծովի արեւելյան հատվածի կղզիների ապառազմականացման պահանջը մերժելու դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկեն. «Մենք բլեֆ չենք անում: Եթե Հունաստանը չենթարկվի, մենք առաջ կգնանք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած կիրակի Կոստանդնուպոլսի անկման 569-րդ տարեդարձի առթիվ կազմակերպած տոնակատարության ժամանակ խոսել էր մինչեւ 2053 թ. Թուրքիայի զարգացմանի տեսլականի՝ «հզոր եւ միացյալ Թուրքիայի» մասին. «Թուրքերը պետք է միասնական լինեն, եւ երկրի ազգային շահերը քաղաքականությունից ավելի կարեւոր են։ Ինչպես մեր նախնիները թաղել են Բյուզանդիան, այնպես էլ մենք հույս ունենք, որ ներկայումս, կառուցելով մինչեւ 2053 թ. մեր տեսլականը, մեզ նույնպես կհաջողվի պատմության մեջ թողնել եւ ժամանակակից բյուզանդացիներին, որոնք մեր դեմ դավեր են նյութում»: Այնուհետեւ Էրդողանը կես միլիոնանոց լսարանի առջեւ բացականչել է. «Մենք ասում ենք ոչ Էգեյան ծովին եւ Միջերկրական ծովին»։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ արտահերթ գագաթնաժողովից (մայիսի 30-31) հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիմել է ԵՄ առաջնորդներին՝ քննարկելու Թուրքիայի սխալ գործողություններն ու սադրանքները հունիսին կայանալիք գագաթնաժողովում. «Մեր տարածաշրջանն ամենաքիչը կարիք ունի լարվածության նոր օջախի, եւ այդ պատճառով էլ մեր երկիրը հարեւանների մարտահրավերներին պատասխանում է ուժի հանգստությամբ եւ օրենքի հանդեպ վստահությամբ»: Ավելի վաղ Միցոտակիսն ԱՄՆ կատարած այցի ժամանակ քննադատել էր Թուրքիայի գործողությունները եւ կոչ արել ԱՄՆ Կոնգրեսին՝ թույլ չտալ F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների վաճառքը Անկարային։ Դրան ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ Միցոտակիսն «այլեւս գոյություն չունի» իր համար։

Այս զարգացումների համատեքստում Անկարան միակողմանիորեն որոշել է լքել Հունաստանի հետ տարաձայնությունները հարթելու այս ձեւաչափը։ Հիշեցնենք, որ երկու երկրների պաշտոնյաները հնգամյա դադարից հետո վերսկսել էին նախնական բանակցությունները 2021 թ.՝ նպատակ ունենալով հասնել պաշտոնական բանակցությունների մեկնարկին, սակայն փաստացի առաջընթաց գրեթե չի գրանցվել։

Թուրք պաշտոնյաների հայտարարություններին բավական կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դատապարտելով այն, որ կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արեւելյան Միջերկրական ծովի մի շարք կղզիների նկատմամբ. այդ մասին գրել է Աթենքի «Katemirini» թերթը: Բրյուսելում Եվրախորհրդի նիստից հետո Մակրոնն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների եւ հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ «ոչ ոք չի կարող վտանգել ԵՄ անդամ որոշ երկրների ինքնիշխանությունը»։ Աթենքին աջակցող Ֆրանսիայի ղեկավարի հայտարարություններից ժամեր առաջ Չավուշօղլուն կրկնել է նախորդ շաբաթ արված մեկնաբանությունները, որ Անկարան պատրաստ է վիճարկել Արեւելյան Էգեյան ծովի հունական կղզիների ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ցույց տալով մինչեւ վերջ գնալու իր մտադրությունը։

Թուրքիան հասկանում է, որ ուկրաինական ճգնաժամի աշխարհագրորեն ընդլայնվելու դեպքում Արեւմուտքը եւ Հյուսիսատլանտյան դաշինքն էապես զգալու են Թուրքիայի եւ նրա զինված ուժերի կարիքը։ Այդ պայմաններում Անկարան փորձելու է վերցնել իր համար առավելագույնը։ Դրա վկայությունն է այն, որ ըստ որոշ աղբյուրների՝ Թուրքիան փորձելու է շահարկել նաեւ Կիպրոսի բռնազավթած տարածքի կարգավիճակի հարցը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը չխոչընդոտելու դիմաց։ Բրիտանական «Express» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան դիտարկում է ինքնահռչակ Կիպրոսի Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների մաս։ Էրսին Թաթարին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դիմել է Էրդողանին՝ խնդրելով, որ պաշտոնապես չճանաչված պետության կարգավիճակը քննարկվի ՆԱՏՕ-ի բանակցություններում. «Ինչո՞ւ չօգտագործել այն լծակները, որ կարող ենք օգտագործել այս իրավիճակում: Հունաստանը եւ Կիպրոսը օգտագործել են ԵՄ-ի նկատմամբ իրենց վետոյի իրավունքը՝ կասեցնելու ցանկացած առաջընթաց, եւ ժամանակն է շտկելու այս անարդարությունը»։ Այդպիսով՝ Թուրքիան փորձում է ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում դիվանագիտական ճգնաժամը դիտարկել որպես Կիպրոսի խնդրի հանգուցալուծման համար ճնշման միջոց:

Թեգեր: F-16ԹուրքիաՀունաստանՄԱԿՆԱՏՕ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Միգրացիոն հոսքը՝ յուրօրինակ կապիտալ

Միգրացիոն հոսքը՝ յուրօրինակ կապիտալ

Երբ ծովն է հուշում հոգու գույնն ու մեղեդին…

Երբ ծովն է հուշում հոգու գույնն ու մեղեդին...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist