Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»

Արդիականացվում է երկրի քաղաքական համակարգը

Հունիսի 7, 2022
Միջազգային
Տոկաեւը կառուցում է «Նոր Ղազախստան»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
108
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախանշած «Նոր Ղազախստանը» կամ «Երկրորդ Հանրապետությունը» առնվազն իրավական առումով իրականություն է դարձել։ Կիրակի օրը՝ հունիսի 5-ին, Ղազախստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրապետական հանրաքվեին կողմ է արտահայտվել ընտրողների 77.18 տոկոսը։ Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ընտրացուցակներում ընդգրկված ընդհանուր թվի 65.04 տոկոսը։ Ընտրողների մասնակցության ցուցանիշով առաջատարը Թուրքեստանի շրջանն է, որտեղ քվեարկել է ընտրողների 78.24 տոկոսը, իսկ ամենացածրը՝ մայրաքաղաքում եւ Ալմաթիում՝ համապատասխանաբար 53.87 եւ 29.82 տոկոս։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն, երբ հայտնի կդառնան արտերկրում քվեարկության տվյալները։

Սահմանադրական փոփոխությունների շրջանակում խմբագրվել է երկրի հիմնական օրենքի մեկ երրորդը՝ 31 հոդվածում կատարվել է 56 փոփոխություն, ավելացել է 2 նոր հոդված։ Բայց փոփոխությունների քվեարկությունն իրականացվել է ոչ թե յուրաքանչյուր փոփոխության համար առանձին, այլ միանգամից ամբողջ փաթեթի համար՝ համաձայն եք, թե ոչ։

Հունվարին Ղազախստանում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո նախագահ Տոկաեւը նախաձեռնել էր երկրի քաղաքական համակարգի էական վերափոխումներ։ Դեռեւս մարտի վերջին նա հայտարարել էր, որ Ղազախստանն անցում է կատարելու կառավարման ինստիտուտների ձեւավորման եւ փոխգործակցության որակապես նոր մոդելի, նոր քաղաքական մշակույթի արմատավորման։ Այլ կերպ ասած՝ նա այդ գործընթացն անվանել էր «Երկրորդ Հանրապետություն»: Նոր հայեցակարգի համաձայն՝ կրճատվում են նախագահի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի եւ ՏԻՄ-ի՝ մասլիխաթների դերը, ընդլայնվում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը եւ այլն։ «Իրավական այս բարեփոխումից հետո ես՝ որպես նախագահ, օժտված չեմ լինելու գերլիազորություններով եւ արտոնություններով։ Իմ խնդիրն է հասարակության մեջ իրականացնել անհրաժեշտ վերափոխումներ, ճանապարհ բացել մեր ժողովրդի համար դեպի ավելի պայծառ ապագա»,- ասել էր Ղազախստանի նախագահը։

«Հին» Ղազախստանից «նորին» անցում կատարելու առաջին քայլերից պետք է համարել հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի մասին հոդվածի հանումը։ Սահմանադրության նոր խմբագրությամբ «առաջին նախագահի» եւ «Էլբասի»՝ ազգի առաջնորդի կարգավիճակն ամբողջությամբ բացառված է։ Նազարբաեւը կորցնում է անձնական արտոնությունների մեծ մասը, որոնք նրան էին պատկանում երկրի առաջին նախագահի մասին սահմանադրական օրենքով։ Խմբագրվել են նաեւ բազմաթիվ «նազարբաեւյան» նախագահական նորմեր։ Չնայած այդ ամենին, երաշխավորված է պատվի ու արժանապատվության պաշտպանության, կենսաթոշակի ապահովման, անվտանգության ու տրանսպորտի իրավունքը։ Փոփոխությունների տրամաբանությունն է Ղազախստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում մենաշնորհի վերացումը։ Այդ նպատակով՝ նախագահն այլեւս չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, որպեսզի վերացվի մեկ կուսակցության մենաշնորհը։ Հաջորդը՝ նախագահի մերձավոր ընտանիքն այլեւս չի կարող բարձր պաշտոններ զբաղեցնել պետական համակարգում եւ դրա հետ առնչվող հատվածում։

2021 թ. դեկտեմբերին Տոկաեւը հայտարարել էր. «Երկիրը պետք է ողջամիտ հավասարակշռություն ունենա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»։ Դա ենթադրում է, որ Ղազախստանը պետք է քայլեր ձեռնարկի դեպի երկրի կառավարման արեւմտյան համակարգ՝ ներառելով համապատասխան սկզբունքներ։ Հասկանալի է, որ միայն սահմանադրական փոփոխություններով արագ եւ իրական փոխակերպումներ վաղ է ակնկալել, առաջին հերթին դրան պետք է պատրաստել հասարակությանը, ինչը ժամանակ է պահանջելու։ Համենայն դեպս, առնվազն իրավական ձեւակերպումների մակարդակում ներկայիս նախագահը որդեգրել է առավել մոտեցնել «եվրոպական Ղազախստանի» տեսլականը։ Այս փոփոխությունները թե որքանով կազդեն, օրինակ, թուրանական ծրագրի առաջամարտիկներից մեկը հանդիսացող «նազարբաեւյան» Ղազախստանի վրա, ցույց կտան առաջիկա զարգացումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Տոկաեւը փորձում է հավասարակշռված եւ համակողմանի քաղաքականություն վարել՝ հստակ առաջնահերթություն չտալով որեւէ ուղղության։ Չնայած դրան, շարունակվում են Թուրքիա-Ղազախստան ակտիվ շփումները քաղաքական, տնտեսական, ռազմական մակարդակներում, սակայն առաջնային դեր կստանա երկու երկրների համագործակցության հիմքում ընկած գաղափարական հենքը։

Փաստացի, հանրաքվեի արդյունքներով, Տոկաեւն ավելի ամրապնդեց իր հեղինակությունը որպես պետության ղեկավարի՝ դրանով իսկ դուրս գալով Նազարբաեւի ստվերը լինելու խոսակցությունների դաշտից։ Դա թույլ կտա գործող նախագահին վարել ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականության սեփական գիծը։

Թեգեր: Կասիմ-Ժոմարտ ՏոկաեւՂազախստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էրդողանը կմեկնի Բիշքեկ

Էրդողանը կմեկնի Բիշքեկ

Հրաձգարան՝ հերոսի անունով

Հրաձգարան՝ հերոսի անունով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist