Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հրաձգարան՝ հերոսի անունով

Հունիսի 7, 2022
Սոցիում
Հրաձգարան՝ հերոսի անունով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
354
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արմավիրի Այգեշատ գյուղում է ծնվել Արցախյան գոյամարտի հերոս հրամանատարներից Յուրա Հովհաննիսյանը՝ 26-ի Յուրան։ Վերջերս հերոսի անունով ծննդավայրում բացվեց ռազմամարզական կենտրոն՝ հրաձգարանով, որը գործում է «Հայքյան» ասոցիացիայի կազմում: Կենտրոնը ղեկավարում է նույն գյուղի բնակիչ, հայ ազգագրական երգերի ու պարերի գիտակ Հրայր Սուրմալեցին։

Մինչ հիմնական արարողությունը, գյուղի մշակույթի պալատում՝ Հրայր Սուրմալեցու գլխավորությամբ, հայ ազգագրական ու ռազմական պարերի կատարումով, մարտարվեստի ցուցադրությամբ հանդես եկան կենտրոնի սաները։ Հրաձգարանը տեղակայված է մշակույթի պալատի հարեւանությամբ գտնվող համայնքապետարանի շենքում։ Բացման արարողությանը ներկա էին համայնքի բնակիչներ, բարերարներ, ովքեր օժանդակել են կենտրոնի ստեղծմանը, մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, զինվորականներ։ Հրաձգարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին արցախյան գոյամարտի նշանավոր հրամանատարներից Արկադի Կարապետյանը՝ Ագոն, եւ Սամվել Խաչատրյանը։ Նույն գյուղի բնակիչ է Ս. Խաչատրյանը, ով որդիների հետ աջակցել է կենտրոնի հրաձգարանի նորոգման աշխատանքներին, եղել է Արմավիրի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ Իր ելույթում նա կարեւորեց նման կենտրոնների գոյությունը։ Ասաց, որ Յուրա Հովհաննիսյանը եղել է իր մանկության ընկերն ու համադասարանցին։ Ներկայացրեց հերոս հրամանատարի կենսագրական որոշ տվյալներ։ Ծնվել է 1953 թ. նոյեմբերի 19-ին, ուսուցչի ընտանիքում: 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը եւ ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1975 թ.: Արցախյան գոյամարտը սկսվելուց դարձել է ռազմական ջոկատի, այնուհետեւ գումարտակի հրամանատար։ Նրա գումարտակի դիրքերը թշնամու ռամական կետեր Ջանհասան-Քյոսալար գյուղերն էին վերահսկում՝ պայմանական 26 բարձունքներից։

Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղում գտնվող «26» բարձունքը ամենավտանգավոր ու ծանր կետն էր մինչեւ Շուշիի ազատագրումը: Թշնամին անընդհատ լարված աշխատում էր այդ ուղղությամբ, քանի որ եթե անցներ «26» բարձունքը, կվտանգվեր Ստեփանակերտը։ Հենց այդ մարտական տեղանունով էլ հրամանատարը մկրտվեց «26»-ի Յուրա: 1993 թ. հունիսի 27-ին Յուրան Մարտակերտի դիրքերից Ստեփանակերտ վերադառնալիս Մաղավուզ եւ Մատաղիս գյուղերի խաչմերուկում զոհվում է ականի պայթյունից: Մեքենայի վարորդը ողջ մնաց, բայց զոհվեց նաեւ ազատամարտիկ Համլետը։ Յուրա Հովհաննիսյանը հուղարկավորված է Եռաբլուրում: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, կառավարական այլ պարգեւներով: Հերոսի անունով է կոչվում նաեւ հարազատ կրթօջախը։ Հրայր Սուրմալեցին շնորհակալություն հայտնեց իր ձեռնարկի աջակիցներին, սաներին, որ սիրով են հաճախում մարզումներին, շինարար հայրիկին եւ նրա ընկերներին, ովքեր անհատույց նորոգել են դահլիճը։ Ասաց՝ մենք ուժեղ ենք միասին, ու ավելացրեց, որ շփվելով տարբեր նման կառույցների հետ, որոշել է հարազատ գյուղում եւս ստեղծել պատանիներին ու երիտասարդությանը մարզելու կենտրոն՝ հրաձգարանով։

Այսօր եւս մեր ժողովուրդը վտանգի առջեւ է, եւ բոլորս պետք է կարողանանք զենք օգտագործել, մարզվել, իսկ պատանիներն ու երիտասարդները պետք է մշտապես պատրաստ լինեն։ 2 օդամղիչ հրացան հրաձգարանին է հատկացրել Ալիկ Գալստյանը, իսկ Անդրանիկ Հակոբյանը հատկացրել է 10 ինքնաձիգի կրկնօրինակ (մուլյաժ)։ Գյուղի միջնակարգ դպրոցի կողմից կենտրոնին է հատկացվել համապատասխան գույք՝ սեղան, նստարան, գրատախտակ։ Կենտրոնին մեծ աջակցություն է ցուցաբերել «Լեռք» մարզակրթական հիմնադրամը։ Հատկացրել են օդամղիչ հրացաններ, հեռադիտակներ։ Առավել կարեւոր է նաեւ համագործակցությունը «Լեռք»-ի հետ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արկադի Կարապետյանը, գործադիր տնօրեն Արման Մխիթարյանը, հիմնադիր անդամներից Վլադիմիր Նիկողոսյանը նույնպես ներկա էին բացման արարողությանը եւ կենտրոնին դարձյալ այլ անհրաժեշտ պարագաներ հատկացրին։ Կենտրոնի սաների հետ որպես հրահանգիչ է աշխատում նաեւ Երեւանում գործող «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի մարզիչ Ալբերտ Գասպարյանը, ով կենտրոնին նվիրեց Գարեգին Նժդեհի դիմանկարը՝ հավատով՝ Մեծ հայի ոգով են շարունակելու մարզումները կենտրոնի սաները։ Զրույցի ընթացքում ասաց՝ «Շվաքը» հիմնադրել է արցախյան վերջին պատերազմում մարտիրոսված Սեւակ Մնացականյանը՝ Սեւակ  Խոյեցին, ով նաեւ «Մասունք» ազգագրական համույթի անդամ էր։

Բացման արարողությունից հետո կենտրոնի սաները, ավագները օդամղիչ հրացաններով փորձեցին իրենց հմտությունները։ Ընթացքում զրուցեցի գյուղի դպրոցի տնօրեն Էդգար Սարգսյանի հետ, ով ընդամենը 7 ամիս է, ինչ ղեկավարում է այս կրթօջախը, որտեղ սովորում են 216 աշակերտ։ Նա կարեւորեց կենտրոնի դերը, որտեղ կմարզվեն նաեւ իր աշակերտները։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Այգեշատի հարեւան Տանձուտ գյուղի բնակիչ Մարտիրոս Շահնազարյանը, ում որդի Անդրանիկը 2020 թ. դեկտեմբերի 12-ին Հադրութի Մեծ Թաղեր-Խծաբերդ հատվածում իր հրամանատարությամբ գործող ջոկատի մարտիկների հետ հերոսաբար մարտնչել է իրենցից 10 եւ անգամ ավելի քանակով թշնամու հատուկ ջոկատայինների դեմ, ժամեր շարունակ պահել մարտական դիրքերը եւ մարտիրոսվել 8 մարտական ընկերների հետ։ Նա ողջունեց ձեռնարկը՝ հավատով, որ ինչպես իր որդին ու ընկերները, այնպես էլ նոր սերունդը կդառնան հայրենիքի պաշտպաններ, եւ մաղթեց, որ այլեւս կորուստներ չունենանք։

Թեգեր: Այգեշատհերոսպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

Ապրիլի 1, 2023
Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Հաջորդ Հոդվածը
Մեդալի հակառակ կողմը…

Մեդալի հակառակ կողմը…

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ, եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց»

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist