Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«…Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ, եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց»

Հունիսի 7, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
72
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստված Իսրայելի ապագա թագավոր ընտրեց նախկին հովիվ Դավիթին։ Հովնաթանը գիտեր այդ մասին։ Որպես Սավուղ արքայի ավագ որդի՝ Հովնաթանը լիովին իրավունք ուներ իրեն համարելու լիարժեք թագաժառանգ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն չէր նախանձում իր ընկերոջը, այլեւ ամբողջովին աջակցում էր նրան, որպեսզի դառնա արքա.

«Եւ երբոր Սաւուղի հետ խօսեց եւ վերջացրեց, Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ, եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց։ Եւ նոյն օրը Սաւուղը նորան առաւ եւ թող չտուաւ, որ ետ դառնայ իր հօր տունը։ Եւ Յովնաթանը, եւ Դաւիթը ուխտ արին, որովհետեւ նա իր անձի պէս սիրում էր նորան։ Եւ Յովնաթանն իր վերարկուն հանեց եւ այն ու իր հանդերձները մինչեւ իր սուրը, իր աղեղը եւ գօտին Դաւիթին տուաւ»։ Ա Թագավորաց 17։1-4

Հովնաթանի հայրը՝ Սավուղը, ժամանակի ընթացքում սկսեց ատել Դավիթին եւ բազմիցս փորձեց սպանել նրան։ Հովնաթանը մի քանի անգամ, անգամ վտանգելով իր կյանքը, օգնեց Դավիթին, այդ թվում նրան զգուշացնելով վերահաս վտանգների մասին։

«Եւ Սաւուղը Դաւիթի երեսիցը վախենում էր, որովհետեւ Տէրը նորա հետ էր. բայց Սաւուղիցը հեռացել էր։ Եւ Սաւուղը նորան իր մոտիցը հեռացրեց, եւ նորան հազարապետ արաւ. եւ նա ժողովրդի առաջին դուրս էր գալիս եւ մտնում էր»։ Ա Թագավորաց 18։12-13

«Եւ Սաւուղն իր որդի Յովնաթանին եւ իր ամեն ծառաներին ասեց, որ Դաւիթին մեռցնեն։ Բայց Սաւուղի որդի Յովնաթանը շատ էր սիրում Դաւիթին. եւ Յովնաթանը Դաւիթին իմացրեց եւ ասեց. Իմ հայր Սաւուղը ուզում է քեզ մեռցնել. ուրեմն հիմա մինչեւ առաւօտ զգոյշ կաց, եւ մէկ ծածուկ տեղ նստիր եւ թաք կաց։ Եւ ես դուրս կգամ եւ իմ հօր մօտ կկանգնեմ այն դաշտումը, ուր որ դու կլինես, եւ քեզ համար իմ հօր հետ կխօսեմ, եւ ինչ որ իմանամ՝ քեզ կպատմեմ։ Եւ Յովնաթանը Դաւիթի մասին լաւ խօսեց իր հայր Սաւուղի հետ, եւ նորան ասեց. Թող թագաւորը իր ծառայ Դաւիթի դէմ մեղք չգործէ. որովհետեւ նա քեզ դէմ մեղք չէ արել. եւ նորա գործքերը քեզ համար շատ լաւ են»։ Ա Թագավորաց 19։1-4

Սակայն, որոշ ժամանակ անց Դավիթի հետապնդումներն ավելի սաստկացան, եւ Դավիթը ստիպված էր հեռանալ եւ թաքնվել։ Դավիթն ու Հովնաթանը նորից միմյանց հավատարմության երդում տվեցին, որից հետո Հովնաթանն աջակցեց, որպեսզի Դավիթը կարողանա ապահով թաքնվել։

Դավիթի դեգերումները տեւեցին յոթ տարի։ Այդ ընթացքում Հովնաթանը ընդամենը մեկ անգամ կարողացավ տեսնել ընկերոջը, այն էլ կյանքը վտանգելով, որպեսզի հավաստիանա նրա ողջության ու ապահովության մասին։ Չնայած երկարատեւ բաժանումին, Հովնաթանն ու Դավիթը պահպանեցին իրենց ընկերության ամրությունն ու անկեղծությունը։ Այդ ընկերությունը հիմնված էր միմյանց նկատմամբ խորագույն փոխադարձ հարգանքի վրա, ինչը բխում էր ընդհանուր հոգեւոր արժեքներից, Աստծո նկատմամբ ամուր սիրուց։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ որակներ, որ դուր էին գալիս մյուսին։ Նրանց հարաբերությունները շատ պարզ, ուղիղ ու ազնիվ էին, եւ նրանք վստահում էին միմյանց։ Զուտ մարդկային տեսանկյունից, Դավիթի հետ ընկերությունը Հովնաթանին ոչինչ չէր տալիս, ավելի շուտ՝ հակառակը, նա շատ բան կարող էր կորցնել։ Սակայն այն անշահախնդիր ընկերական սերը, որ տածում էր Հովնաթանը Դավիթի նկատմամբ, այսօր էլ կարող է ծառայել որպես ընկերության չափանիշ ու օրինակ։

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի՞նչ պետք է անել այդ բանակի մեջ հայտնվելու համար

Մարտի 29, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Մարտի 28, 2023

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

Հաջորդ Հոդվածը
«Հայեր, միացե՛ք…»

«Հայեր, միացե՛ք…»

Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից

Տասնինը մասնակից՝ աշխարհի տարբեր երկրներից

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist