Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բարեսիրության եւ կատաղի մրցակցության միջեւ

Շահերի բախում՝ ոչ միայն Սիրիայում

Հունիսի 9, 2022
Միջազգային
Բարեսիրության եւ կատաղի մրցակցության միջեւ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում հայտարարված ռազմական գործողությունը, քաղաքական վերլուծաբանների բնորոշմամբ, սթրես-թեստ է դառնում Իրանի հետ նրա հարաբերությունների համար։ Ոչ հրապարակային զրույցներում դա խոստովանում են Անկարայի պաշտոնյաները։ Նրանց խոսքով՝ մի շարք բնակավայրերի անցումը Թուրքիայի ԶՈՒ-ի եւ նրանց հավատարիմ ապստամբների վերահսկողության տակ ստվեր է գցում շիա անկանոն կազմավորումների ազդեցության գոտու վրա, որոնց դիրքերը հարեւանությամբ են։ Սակայն տարածաշրջանային այս տերությունների շահերի բախումը չի սահմանափակվում միայն Սիրիայում։

Ենթադրությունը, որ Իրանի ղեկավարությանը կմտահոգի Սիրիայում Թուրքիայի ցանկացած հնարավոր առաջխաղացում, արտահայտել են «Middle East Eye»-ի աղբյուրներն Անկարայում։ Նրանց խոսքով՝ Թել Ռիֆաթ քաղաքի նկատմամբ հսկողության փոփոխությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նշվել է ռազմական գործողության հնարավոր թիրախների թվում, զգաստացման կոչ կլինի շիա անկանոն կազմավորումների համար։ Նրանք, ըստ «Middle East Eye»-ի զրուցակիցների, սիրիական կառավարական բանակի հետ միասին պատասխանատու են հարեւանությամբ գտնվող Հալեպի պաշտպանունակության պահպանման համար։ «Իրանցիները չեն ցանկանում սիրիական ապստամբ ուժերի ներկայությունը տեսնել Հալեպի մոտ»,- բացատրել է թուրք պաշտոնյաներից մեկը։

Թել Ռիֆաթի շրջակայքը երկար ժամանակ պաշտոնական Դամասկոսին դաշնակից ուժերի կողմից համարվում էր անվտանգության բուֆեր՝ Թուրքիայի ազդեցության գոտուց սահմանազատման համար, որի ուրվագիծը ձեւավորվել է «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում (սկսվել է 2018 թ.): Փորձագետներն զգուշացնում են, որ թուրքամետ ապստամբների կողմից քաղաքի հնարավոր գրավումը հարմար ելք է բացում դեպի Հալեպ: Ի դեպ, իրանամետ ուժերի համար ոչ պակաս խնդրահարույց է Մանբիջի կորստի սցենարը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող մեկ այլ բնակավայր, որը Էրդողանի «ցանկությունների ցուցակում» էր։ Այնտեղով է անցնում ռազմավարական նշանակություն ունեցող M4 մայրուղին, որը Հալեպից տանում է դեպի Սիրիայի արեւելյան շրջաններ եւ մատակարարման գիծ ապահովում։

Թեհրանը թուրքական գործողության առիթով իր մտահոգությունը դեռ անցյալ ամսվա վերջին է հայտնել։ «Իրանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունները՝ կապված սեփական անվտանգության հետ, բայց միակ ելքը երկխոսությունն է, հարեւանների հետ երկկողմ համաձայնագրերի հարգումը, ինչպես նաեւ Աստանայի գործընթացի շրջանակներում համաձայնագրերը, այդ թվում՝ հարգանքը Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության եւ ազգային ինքնիշխանության նկատմամբ»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նրա խոսքով՝ «վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Սիրիայում այլ երկրների ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնում լուծել առկա խնդիրները, այլեւ ունեն անհանգստացնող հումանիտար հետեւանքներ եւ բարդացնում են իրավիճակը տարածաշրջանում»։

Անկարայի ու Թեհրանի հետաքրքրությունների բախումը տեղի է ունենում ոչ միայն սիրիական ասպարեզում: Հարեւանությամբ գտնվող Իրաքում, նրա հյուսիսային շրջաններում Թուրքիան զուգահեռաբար գործողություն է իրականացնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ, ինչն ազդում է Իրանի ղեկավարության պոտենցիալ պատասխանատվության ոլորտի վրա: Դա առավել սուր է դրսեւորվում Սինջարի շրջանում, որը եզիդների պատմական հայրենիքն է: Այստեղ գործում են շիական ոչ կանոնավոր կազմավորումները: 2020 թ. Բաղդադը եւ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը փորձել են նվազեցնել մարզի վրա իրանամետ ուժերի ազդեցությունը: Թուրքիան հավանություն է տվել նախաձեռնությանը, մինչդեռ նման գործողությունները Թեհրանն իր հաշվին է կատարել: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Վաշինգտոնի արաբական կենտրոնի հետազոտողները նշում են, որ Սիրիայում զինված հակամարտության հետագիծը բացահայտել է թուրք-իրանական համագործակցության սահմանները։ Նրանց խոսքով՝ Արաբական Հանրապետությունում առճակատման դավանանքային մասը տարանջատել է տարածաշրջանային երկու ուժերին։ Այդ դոսյեի շուրջ երկրների վերաբերմունքը տատանվել է բարեսիրության եւ կատաղի մրցակցության միջեւ: Մոսկվայի ազդեցության աճով իրավիճակը փոխվեց, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը կարողացան ձեւավորել կարգավորման եռակողմ մեխանիզմ՝ Աստանայի ձեւաչափը, ինչը զգալիորեն նվազեցրեց լարվածությունը Անկարայի եւ Թեհրանի շփումներում։

Ի դեպ, երկու տարածաշրջանային տերությունների հարաբերությունների կոնֆլիկտային ներուժը, միեւնույն է, իրեն զգացնել է տալիս հատկապես ֆորսմաժորային հանգամանքներում։ Վաշինգտոնի արաբական կենտրոնի փորձագետները լրջորեն ենթադրում են, որ Թուրքիայի ռազմական ծրագրերը Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ ձեւավորվում են ոչ միայն քրդական անջատողականությունից վախի, այլ նաեւ քրդական որոշ խմբակցությունների վրա Իրանի հնարավոր ազդեցության մեծացման պատճառով: «ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, կլինի գերիշխող խաղացող, որը կլրացնի վակուոմը՝ աջակցելով Թուրքիայի դեմ կռվող քրդական մարտական խմբավորումներին,- նշում են հետազոտողները։- Պարզ ասած՝ Իրանի՝ դեպի Սիրիայի քրդեր ելքը խոչընդոտ է Թուրքիայի երկարաժամկետ ծրագրերի համար»:

Առանձին հարց է այն, որ Թեհրանը չի կարող առանց զգուշավորության հետեւել Անկարայի եւ տարածաշրջանի արաբական մայրաքաղաքների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման աճող տեմպերին, որի շարժառիթն Անկարայի՝ սեփական անվտանգության մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության գաղափարն է՝ որոշ գնահատականների համաձայն՝ Թեհրանի քաղաքականության նկատմամբ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի չափազանց ոչ պահանջկոտ մոտեցման պայմաններում։ Փաստը, որ թուրքական ղեկավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները ոչ առանց բավարարության են դիտարկում արաբական երկրների հետ հարաբերությունների ջերմացումը՝ որպես թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանքի շուկաների քանակն ավելացնելու հնարավորություն, ստիպում է մտածել այն մասին, թե որքան պայթյունավտանգ կարող է լինել դա թուրք-իրանական հարաբերությունների համար:

Թեգեր: ԹուրքիաՍիրիաՎաշինգտոն
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նրանց ներկայությունը հարատեւ ու գոտեպնդող է

Նրանց ներկայությունը հարատեւ ու գոտեպնդող է

Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին

Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist