Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում

Սերբիան կանգնած է երկընտրանքի առջեւ

Հունիսի 9, 2022
Միջազգային
Սերբական «կղզին» հակառուսական Արեւմուտքում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտքը շարունակում է ճնշում գործադրել Սերբիայի վրա, որպեսզի ներկա զարգացումների համատեքստում հրաժարվի ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական չեզոքությունից։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 7-ին նախատեսված Սերբիա այցի չեղարկումը, որի պատճառը Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Բուլղարիայի կողմից իրենց օդային տարածքը ռուս քաղաքական գործչի ինքնաթիռի համար փակելն էր։ Քայլն առաջին հայացքից ուղղված է Ռուսաստանի դեմ, սակայն այն հարված է նաեւ Սերբիային, որը փորձում է ինքնուրույն եւ սեփական շահերից ու նախապատվություններից բխող արտաքին քաղաքականություն վարել։ Փաստացի ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի «կանխումը» ուղերձ էր Սերբիայի քաղաքական ղեկավարությանը, որ վերջինս պետք է վերանայի իր գործելաոճը եւ համապատասխանեցնի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածաշրջանային քաղաքականությանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չկարողանալով պաշտոնական այց կատարել Բելգրադ, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դրանում մեղադրեց Բրյուսելին՝ ասելով, որ Եվրամիությունն ինքնիշխան պետությանը զրկում է արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, միաժամանակ «Բաց Բալկաններ» նախագիծը վերածում են «փակ Բալկանների»։

Սերբական փորձագիտական, վերլուծական, ինչպես նաեւ քաղաքական որոշ շրջանակներ մտահոգություն ունեն, որ նման քայլը փոքրացնում է Սերբիայի քաղաքական ինքնուրույնության եւ ճկունության շրջանակները։ Գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի միջազգային սլավոնական ակադեմիայի փոխնախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարարության բարձր խորհրդական Վլադիմիր Կրշլյանինը «Բալկանիստ»-ում տպագրած հոդվածում գրում է. «Եթե Ռուսաստանը եւ Սերբիան համարժեք պատասխան չգտնեն այդ թշնամական քայլին, ապա վտանգ կա, որ երկրում շատերը կհամարեն, թե ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա, քանի որ «մենք նրանցով ենք շրջապատված, Ռուսաստանը հեռու է, իսկ այժմ էլ նրանք մեզ խանգարում են նույնիսկ խոսել նրա հետ»: Սա ամենածանրակշիռ պատճառն է, թե ինչու թշնամական գործողությունը չի կարող անպատասխան մնալ։ Մենք միշտ գիտեինք, որ անհրաժեշտ է լուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ երկկողմ եւ տարածաշրջանային որակապես նոր հարաբերությունների շուրջ»։ Իսկ սերբական «Dveri» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ Բորկո Պուշիչն առաջարկում է չեղարկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցը Բելգրադ՝ որպես խորհրդանշական պատասխան։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաալիքի եթերում հայտարարեց, որ Սերբիան գտնվում է ծայրահեղ ճնշման տակ՝ պահպանելու իր անկախությունը եւ Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությունը։ Վուչիչի գնահատմամբ՝ չկարողանալով ոչինչ անել Ռուսաստանին, կազմակերպված հարձակում են գործել «Սերբիայի նման փոքր պետության վրա»: Նշենք, որ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, սակայն հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին։

Չնայած այս զարգացումներին, Սերբիան ձգտում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Սերբիայի նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում նաեւ նշել էր, որ փորձելու է արագացնել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը՝ միաժամանակ պահպանելով «ինքնուրույն եւ անկախ որոշումներ կայացնելու քաղաքականությունը»։ «Սերբիան պետք է հստակ եզրակացություն անի՝ շտապել իր եվրոպական ճանապարհի ուղղությամբ, քանի որ, որքան էլ հակասական հնչի, այն լավ է Սերբիայի համար։ Գուցե դա ամենահաճելի տարբերակը չէ, բայց ավելի լավ է մեր երեխաների համար»,- ասել է Վուչիչը՝ հույս հայտնելով, որ եվրաինտեգրման գործընթացում մինչեւ տարվա վերջ բեկում կլինի։ Նախագահի ելույթից մեկ օր անց Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչը նշել էր, որ Եվրոպայի կայունության համար շատ կարեւոր է, որ արագացվի Արեւմտյան Բալկանների եվրոպական ինտեգրման գործընթացը։ «Ռեգնում» գործակալության տեղեկացմամբ՝ Դաչիչը եվրաինտեգրման գաղափարը համարել է «հանգստացնող հաբ» մայրցամաքի խնդիրների վրա։

Սերբիայի շուրջ քաղաքական-դիվանագիտական լարվածությունից բացի զարգացումներ կարող են տեղի ունենալ նաեւ Կոսովոյի հետ։ Նման ենթադրության հիմքեր են տալիս Կոսովոյից հնչող այն հայտարարությունները, թե, իբր, Սերբիան ուժեր է կենտրոնացնում «սահմանին»։ Դա որպես արդարացված հանգամանք օգտագործելով՝ կոչեր են հնչում՝ ուղղված «միջազգային հանրությանը՝ արձագանքելու ստեղծված իրավիճակին»։ Սերբիայի իշխանությունները, քաղաքական վերնախավը եւ ընդհանրապես՝ հասարակությունը, չեն ընդունում երկրի տարածքային ամբողջականության խախտումը։ Խնդրի լուծման ուժային տարբերակը բացառելու նպատակով փորձ է արվում փոփոխություններ իրականացնել սերբական հասարակության մոտեցումներում։ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է հինգ տարվա ընթացքում մինչեւ 10 միլիոն դոլար տրամադրել Սերբիայում «քաղաքացիական ակտիվության ամրապնդման» ծրագրի համար։ Փաստաթղթի համաձայն՝ նպատակն է մեծացնել բնակչության ներգրավվածությունը հասարակության զարգացման եւ բարեփոխումների գործընթացներում։ Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ այս ծրագիրը, ի թիվս այլ բաների, կներգրավի նոր քաղաքացիական առաջնորդների երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ «կշարունակի զարգացնել հաջողությունները հասարակական նախաձեռնությունների համար ռեսուրսների մոբիլիզացման գործում»։ Նկատենք, որ երիտասարդ սերնդին ավելի հեշտ կլինի համոզել հրաժարվել տարածքային ամբողջականությունը վերականգնելու փորձերից, քանի որ նրանք չեն «զգացել» տարածքային կորստի ցավը։ Դեռեւս հունվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց այնպիսի նախաձեռնություններ ֆինանսավորելու մտադրության մասին, որոնք կնպաստեն Սերբիայի ժողովրդի մեջ ամերիկյան մշակույթի ու արժեքների խթանմանը: Այդ նպատակների համար գերատեսչությունը նախատեսել էր հատկացնել մինչեւ 400 հազար դոլար։

Թեգեր: ԱրեւմուտքԲելգրադՌուսաստանՍերբիաՕլաֆ Շոլց
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist