Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վերադարձ ակունքներին

Հյուսիսատլանտյան դաշինքը ստացել է հավանական հակառակորդին

Հունիսի 22, 2022
Միջազգային
Վերադարձ ակունքներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
73
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մադրիդում հունիսի 29-30-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի գլխավոր իրադարձությունը կլինի Ռազմավարական հայեցակարգի ընդունումը: Այդ փաստաթուղթն ամենեւին էլ անիմաստ բյուրոկրատական բնույթ չի կրում: Այն յուրահատուկ հիմնավորում է, թե գոյություն ունեցող պայմաններում դաշինքն ինչու է պետք կամ որ ուղղությամբ պետք է զարգանա: Հիմա գործում է Ռազմավարական հայեցակարգ, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի 2010 թ. լիսաբոնյան գագաթնաժողովում: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները նույնիսկ այն բանից հետո, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, այդ հայեցակարգը հնացած չհամարեցին, սակայն հիմա համարում են: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Դաշինքի հեռանկարների համար առանցքային, կարելի է ասել՝ ճակատագրական փոփոխությունը հայեցակարգում հետեւյալն է. դրանում կանվանվի գլխավոր թշնամին: «Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլեւս գործընկեր չէ, այլ սպառնալիք մեր անվտանգության, խաղաղության ու կայունության համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում:

Հնարավոր հակառակորդ երկիրը Ռազմավարական հայեցակարգում վերջին անգամ նշվել է 1967 թ.: Այդ հայեցակարգն «ամենաերկարակյացն» էր: Այն փոխեցին 24 տարի անց, սառը պատերազմի ավարտից հետո: Հենց 1991 թ. Ռազմավարական հայեցակարգով, որն առաջին անգամ գաղտնի չէր եւ առաջինն էր, որում Մոսկվային դիմակայությունը չհայտարարվեց որպես նպատակ, նոր շրջան սկսվեց ՆԱՏՕ-ի պատմության մեջ: Ռազմական միությունն սկսեց գործել առանց ռազմական հակառակորդի ու իր գոյության պարզ նպատակի:

Երկար ժամանակ դա ՆԱՏՕ-ում բոլորին լիովին բավարարում էր, հատկապես՝ Եվրոպայում: Այն խոսակցությունների տակ, որ անվտանգությունն այժմ պետք է հնարավորինս լայն ընկալել, դաշինքի եվրոպական հին անդամները կրճատում էին պաշտպանական ծանր ծախսերը: Նոր անդամները նույն կերպ էին վարվում: Նրանց համար ՆԱՏՕ-ին անդամակցելը լրացուցիչ եւ հեշտ միջոց էր Եվրամիությանն անդամակցելու համար: Նաեւ ԱՄՆ-ին հավատարմության մի տեսակ երդում, որոնք, ինչպես լռելյայն ենթադրվում էր, նման դեպքում իրենք ինչ-որ կերպ կորոշեն, թե ինչ անել, եթե, իրոք, սպառնային արեւելաեվրոպական երկրների ինքնիշխանությանը։ Հարավսլավիայի, Լիբիայի եւ Աֆղանստանի հակամարտություններն իրար հետեւից ցույց են տվել, որ Եվրոպայի կողմից թույլատրված առավելագույն մասնակցությունը ռազմական գործողություններին տեղային գործողություններն են փոքր ուժերով, իսկ ավելի լավ է օդային ռմբակոծումը թշնամու անզոր ՀՕՊ-ի պարագայում եւ պայմանով, որ ցամաքում աշխատանքը մեկ ուրիշն անի: Եվրոպային նույնիսկ 2014-ից հետո դժվար էր համոզել՝ ավելացնելու ռազմական ծախսերը, ինչը ժամանակին շատ էր զայրացնում Դոնալդ Թրամփին: Արեւմտյան երկրների հասարակությունն ու տնտեսությունը վաղուց ազատվել են այն մտքից, որ 20-րդ դարի պատերազմների ոճով գլոբալ արյունահեղությունն ընդհանրապես հնարավոր է։

Եվ ահա 2022 թ. փետրվարի 24-ից հետո ամեն բան փոխվեց: Արեւմուտքն աջակցեց Ուկրաինային Ռուսաստանի հետ նրա հակամարտությունում, ավելին՝ «անվտանգային ցանց» ստեղծեց Կիեւի համար, եթե հակամարտությունը, այնուամենայնիվ, դուրս գա այդ երկրի սահմաններից: Ստոլտենբերգն արդեն նախազգուշացրել է, որ մադրիդյան գագաթնաժողովի հետեւանքը կլինի ռազմական ծախսերի կտրուկ աճը, եւ ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել պատրաստվել դրան: Ռազմական լրացուցիչ ստորաբաժանումներ կտեղակայվեն Ռուսաստանի սահմանների մոտ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են առանձնացված ուժերի ստեղծման մասին, որոնք անհրաժեշտության դեպքում կուժեղացնեն դաշինքի արեւելյան եզրը:

Համապատասխան կերպով կփոխվի նաեւ քաղաքականությունը: Որովհետեւ հավանական հակառակորդ կա, ապա, ինչպես սառը պատերազմի տարիներին, կլինեն նաեւ հարկադրված դաշնակիցներ, որոնց ամեն ինչ ներվում է, միայն թե օգնեն «պահել շարքը»: Այդ փոփոխությունը որսաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պատահական չէ, որ նա անսպասելիորեն խոստացավ արգելափակել ՆԱՏՕ-ի, թվում է, արդեն որոշված ընդլայնումը Ֆինլանդիայի ու Շվեդիայի հաշվին: Պլանավորվում էր դաշինքի կազմում այս երկու երկրների ներգրավման գործընթացն սկսել Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Հիմա արդեն դա հարցականի տակ է: Պայմանները, որոնք իր վետոն հանելու համար առաջ էր քաշել Էրդողանը, դժվար է իրականանալի անվանել, ծայրահեղ դեպքում՝ լիարժեք ծավալով: Թուրքիայի ղեկավարը Շվեդիայից ու Ֆինլանդիայից պահանջում է իրեն հանձնել բոլոր նրանց, ում Անկարան ահաբեկիչներ է համարում կամ նրանց գործակիցներ: Իսկ նրանք Էրդողանին սոցիալական ցանցերում վիրավորողներն են, Անկարայում արգելված, բայց ողջ Եվրոպայում լեգալ կազմակերպությունների ակտիվիստները: Բացառված չէ, որ հետագայում Էրդողանը կիջեցնի իր պահանջների նշաձողը: Ավելի շուտ՝ կրկնվում է այն մարտավարությունը, որը սառը պատերազմի տարիներին օգտագործում էին հակակոմունիստական, բայց արեւմտյան ժողովրդավարության չափանիշներից հեռու վարչակարգերի առաջնորդները։ ԽՍՀՄ-ի հետ դիմակայությունում ԱՄՆ-ին աջակցելու դիմաց նրանք հասնում էին այն բանին, որ Վաշինգտոնը չմիջամտի իրենց գործերին: Ահա եւ Էրդողանն է ցուցադրում, որ հենց այնպես դաշնակից չի լինի Ռուսաստանի դեմ: Թուրք նախագահը նաեւ սեփական հետաքրքրություններն ունի. մյուս տարի նրա երկրում համընդհանուր ընտրություններ են լինելու։ Ըստ հարցումների՝ նախագահի պաշտոնի համար պայքարում Էրդողանը, ով զգալիորեն կորցրել է ժողովրդականությունը, հաստատ կպարտվի ընդդիմության ցանկացած թեկնածուի։ Ընդդիմադիրները վախենում են, որ գործող նախագահն անամոթաբար կօգտագործի վարչական ռեսուրսը, եւ ակնկալում են, որ Արեւմուտքը դա հենց այնպես չի թողնի։

ՆԱՏՕ-ում տեղի ունեցող փոփոխությունները յուրովի են փորձում օգտագործել նաեւ ԱՄՆ-ում: Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը «Razon» թերթում հրապարակված հոդվածում հաղորդել է, որ մադրիդյան գագաթնաժողովին ներկա կլինեն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու Նոր Զելանդիայի պատվիրակությունները: Այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց Չինաստանին զսպելու համակարգի էական տարրեր են, համակարգ, որը համառորեն կառուցում է ԱՄՆ-ն: Այն մասին, որ Ռազմավարական հայեցակարգում կնշվի նաեւ Չինաստանի անունը, խոսել է նաեւ Ստոլտենբերգը: «Bild am Sonntag»-ին տված հարցազրույցում նա «Չինաստանի վերեւելքն» անվանել է մարտահրավեր «մեր հետաքրքրությունների, արժեքների ու անվտանգության համար»: Սա արդեն նման է նոր հայտի, աշխարհում ՆԱՏՕ-ի նոր դերի, որը կհաստատվի ռուսական ռազմական հատուկ գործողությունից հետո:

Եվ, իհարկե, Մադրիդ են հրավիրվել նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները: Ի տարբերություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հյուրերի, նրանց ներկայությունը գագաթնաժողովում խորհրդանշական բնույթ չի կրի: Ռազմավարական հայեցակարգի ընդունումից հետո գագաթնաժողովը հավանություն կտա Ուկրաինային օգնության համապարփակ փաթեթին: Իսկ Վրաստանը նվազագույնը կստանա հաստատում, որ 2008 թ. Բուխարեստում կայացած գագաթնաժողովում նրան տրված հավաստիացումները, որ հեռավոր ապագայում կմտնի ՆԱՏՕ-ի կազմ, մնում են ուժի մեջ:

Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները կարող են տարիներ տեւել: Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերին բարձր տեխնոլոգիական զենքի մատակարարումը կմեծացնի «Դոնբասն ազատագրելու» հնարավորությունները: «Անհրաժեշտ է պատրաստ լինել, որ սա կարող է տարիներ տեւել: Մենք չպետք է դադարեցնենք աջակցությունն Ուկրաինային, նույնիսկ եթե դրա գինը բարձր լինի, այդ թվում՝ էներգակիրների ու սննդամթերքի գների բարձրացման պատճառով»,- շեշտել է Ստոլտենբերգը:

Թեգեր: ԱՄՆՆԱՏՕՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ

Քաղաքական առեւտուր Թուրքիայի եւ դաշնակիցների միջեւ

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist