Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Անհանգիստ եւ զսպվածության կոչ անող ձայներ են լսվում

Հուլիսի 27, 2022
Միջազգային
Իրավաբանական միջոցառո՞ւմ, թե՞ դիվանագիտական «վրեժ»

Prime Minister Yair Lapid leads a cabinet meeting at the Prime Minister's office in Jerusalem on July 24, 2022. Photo by Marc Israel Sellem/POOL ***POOL PICTURE, EDITORIAL USE ONLY/NO SALES, PLEASE CREDIT THE PHOTOGRAPHER AS WRITTEN - MARC ISRAEL SELLEM/POOL*** *** Local Caption *** ישיבת ממשלה ראש הממשלה יעיר לפיד פגישה קבינט

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հրեական «Սոխնուտ» գործակալության մոսկովյան մասնաճյուղը շուտով կարող է փակվել: Այս մասին գրում է իսրայելական «Haaretz»-ը: Այդ գործակալությունը միջազգային սիոնիստական կազմակերպություն է, որի կենտրոնը Իսրայելում է: Զբաղվում է հայրենադարձությամբ եւ հայրենադարձներին օգնության կազմակերպմամբ, ինչպես նաեւ հրեա-սիոնիստական դաստիարակության ու համաշխարհային հրեական համայնքի հետ կապված խնդիրներով:

«Haaretz»-ին տված հարցազրույցում ազգային անվտանգության առաջատար փորձագետները եւ դիվանագետները պատմել են, թե հիմա ինչ կարող է անել Իսրայելը՝ ի պատասխան Մոսկվայի կողմից «Սոխնուտի» դեմ հնարավոր քայլերի: «Մենք չպետք է չմտածված ու չափազանց ռազմաշունչ գործենք»,- ասել է ազգային անվտանգության գծով նախկին մի խորհրդական: Ոմանք այն կարծիքին են, որ, «չնայած Մոսկվայի սադրիչ քայլերին՝ ուղղված հրեական գործակալության գործունեության դադարեցմանը, Իսրայելը պետք է զգույշ լինի եւ կշռադատված միջոցներ ձեռնարկի ճգնաժամի հաղթահարման համար»:

«Ես չգիտեմ, թե ինչու են նրանք դա արել, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը գիտի, բայց դա, հավանաբար, կապված է մեր եւ ռուսների միջեւ գոյություն ունեցող որոշ խնդիրների հետ: Եվ այդ կերպ նրանք մեզ հասկացրել են, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք»,- «Haaretz»-ին տված հարցազրույցում հայտարարել է ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Յաակով Ամիդրորը՝ այդ խնդիրն անվանելով դիվանագիտական փորձություն:

«Մենք պետք է լուծում գտնենք, որոը չի հանգեցնի թյուրըմբռնման ու տարանջատվածության,- զգուշացրել է նա:- Եթե հասնենք ամենավատ իրավիճակին, Իսրայելը կարող է լուրջ քայլեր ձեռմարկելու որոշման հանգել, սակայն մենք պետք է զգույշ գործենք քայլերի ձեռնարկման մեջ, որոնք կարող են խորացնել տարաձայնությունները կողմերի միջեւ ու վատթարացնել իրավիճակը»:

«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք դիվանագիտական պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, այստեղ պետք է զսպվածություն ցուցաբերենք,- նույնպիսի կարծիք է հայտնել Իսրայելի ազգային անվտանգության գծով խորհրդականի նախկին տեղակալ Չակ Ֆրեյլիխը, որը քաղաքագիտություն է դասավանդում կոմումբիական ու թելավիվյան համալսարաններում:- Ռուսաստանի հետ հարաբերություններն Իսրայելի համար չափազանց կարեւոր են: Հնարավոր է՝ ամենակարեւոր հարցը ներգաղթն է. բայց մենք նաեւ ռազմավարական հետաքրքրություններ ունենք՝ ազատ թռչել Սիրիայի երկնքում կամ Իրանի միջուկային ծրագիրը, որում Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում: Այնպես որ, մենք պետք է զգույշ լինենք»:

Հիշեցնենք, որ ՌԴ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել Իսրայելի հրեական գործակալության լուծարման վերաբերյալ՝ այն հիմքով, որ այն իր գործունեության ընթացքում խախտել է ռուսաստանյան օրենսդրությունը: Այս նորությունը հայտնի դարձավ, երբ Իսրայելը ՌԴ-ից բացատրություններ խնդրեց այն հաղորդման մասին, որ Կրեմլը սպառնացել է փակել գործակալությունը Իսրայել ներգաղթյալների քանակի կտրուկ ավելացման ֆոնին:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ «Սոխնուտի» փակումը «լուրջ միջադեպ կլինի, որը կազդի երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա», ուստի որոշել էր պատվիրակություն ուղարկել Ռուսաստան՝ ապահովելու համար գործակալության գործունեության շարունակումը: Սակայն պատվիրակության այցը հետաձգվել է, որովհետեւ Մոսկվան առայժմ չի ցանկանում բանակցություններ վարել այդ թեմայով:

Իսրայելցի պաշտոնյաները դժվարանում են հասկանալ՝ ռուսական քայլը իրավաբանական միջոցառո՞ւմ է այն բանի դեմ, որ գործակալությունը տեղեկություններ է հավաքում, պահպանում ու փոխանցում քաղաքացիների անձնական կյանքի մասին, թե՞ դիվանագիտական «վրեժ» է այլ տարածաշրջաններում Իսրայելի գործողությունների համար:

«Առայժմ չի հաջողվել պարզել՝ դա դիվանագիտակա՞ն միջադեպ է, որը նրանք ցանկանում են օգտագործել՝ վրեժ լուծելու, այլ բանի փոխարեն ինչ-որ բան ստանալու համար: Հնարավոր է՝ նրանք դժգոհ են, որ Իսրայելն աջակցում է Ուկրաինային: Գուցե այդ կտրուկ դժգոհությունը Սիրիայում իսրայելական զորքերի հարձակումների հետեւանք է: Կամ էլ փորձ է՝ արագացնելու Ռուսաստանին Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու փոխանցումը: Այս փուլում մենք ոչինչ չենք կարող ասել»,- հայտարարել է հրեական պետության պաշտոնյաներից մեկը:

ՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը կարծում է, որ այդ քայլի նպատակը ոչ այնքան Իսրայելին վնասելն է, որքան դրա «օգտագործումը Ռուսաստանի կարիքների համար», օրինակ՝ օգնություն Մոսկվային Թեհրանի հետ կապերի ամրապնդման գործում:

Իսրայելական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ երկիրը «քաղաքական միջոցառումների» շարք է պատրաստում այն դեպքի համար, եթե «Սոխնուտը», այնուամենայնիվ, փակվի: Ըստ դրանց՝ եթե իրավիճակը բարդանա, Ռուսաստանը կկորցնի մերձավորարեւելյան գործերում իր հաջողության կարեւորագույն բաղկացուցիչը՝ իսրայելական չեզոքությունը, որը հնարավորություն է տալիս պայմանավորվել արտասահմանյան ամենատարբեր խաղացողների հետ:

«Իսրայել հայոմ» հանդեսը, հենվելով իր աղբյուրների վրա, հաղորդել է, որ Լապիդը երկրի արտգործնախարարությանը հանձնարարել է նախապատրաստել պատասխան գործողությունների շարք: Ցվի Մագենն «Իսրայել հայոմին» տված հարցազրույցում չի բացառել, որ իսրայելական ճնշման միջոցների շարքում կարող է լինել նաեւ միացումը Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին:

Անկախ Լապիդի կառավարության կոնկրետ քայլերից, երկու երկրների միջեւ բախումն արդեն իսկ կարող է լուրջ ազդեցություն ունենաալ Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի դիրքերի վրա: «Մոսկվան Իսրայելի հետ վիճում է այն պահին, երբ արաբական ազդեցիկ երկրները հարաբերություններ են հաստատում նրա հետ: Իրանի ու դե ֆակտո ՌԴ-ի աջակցությունը վայելող Սաուդյան Արաբիայի դիմակայությունում Մոսկվան կարող է հայտնվել իրանական կողմում: Դա քիչ բան կտա, սակայն ռուսական դիվանագիտությանը կզրկի ճկունությունից տարածաշրջանում»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Jerusalem Post»-ը պնդում է, որ «Սոխնուտը» հրեական միակ կազմակերպությունը չէ, որը ռուսական իշխանությունները ցանկանում են փակել: Ռուսական կողմը, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը: «Իսրայելը մինչեւ վերջերս հրաժարվում էր միանալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցներին, սակայն այժմ դա, հավանաբար, անխուսափելի է։ Բայց Ռուսաստանը դրան պատասխանելու բան ունի,- «Վզգլյադին» ասել է քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։- Մինչ այժմ Թել Ավիվը չի մասնակցել հակառուսական այդ արշավին, չնայած Վաշինգտոնի մշտական ճնշմանը, իսկ այժմ, ըստ երեւույթին, մենք կտեսնենք, որ Իսրայելը կկիրառի նույն պատժամիջոցները, որոնք արդեն սահմանել են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Թել Ավիվը հենց այնպես չէր խուսափում սահմանափակումներին պաշտոնապես միանալուց։ Այստեղ խոսքը Սիրիայում «Հեզբոլլահ» շարժման ակտիվության մասին է։ Եթե Իսրայելը անբարյացակամ գործողություններ է ձեռնարկում, ապա Ռուսաստանը հակամարտության գոտում համապատասխան վարքագիծ է դրսեւորում։ Այսինքն՝ մենք կարող ենք անտեսել «Հեզբոլլահի» որոշ գործողություններ, կարող ենք նաեւ կանխել դրանք»:

Լուկյանովը վստահ է, որ Մոսկվան արդեն նախապատրաստել է պատասխան միջոցառումների մեխանիզմները: «Ակնհայտ է, որ Իսրայելը կընդգրկվի ոչ բարեկամ երկրների շարքում: Իսկ դա ոչ միայն դիվանագիտական սահմանափակումներ է ենթադրում, այլեւ ֆինանսական որոշ ասպեկտներ»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծես լույս է սփռել տեղի ունեցող գործընթացների վրա՝ հայտարարելով, որ Իսրայելը վերջին ամիսներին ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ: Նա շեշտել է, որ «Սոխնուտի» վերաբերյալ դատարան ներկայացված հայցն իրավական հարթության վրա է:

«Երբ Իսրայելի ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հակառուսական գնահատականներ էին տրվում, իսկ դրանք հենց այդպես էլ հնչում էին, երբ ձեւավորվում էր բացառապես ուկրաինամետ դիրքորոշում, ընդ որում՝ ոչ թե ուկրաինացի ժողովրդի, այլ միայն կիեւյան վարչակազմին աջակցելու համար, եւ այն միանգամայն համահունչ էր Արեւմուտքի վայրենի ու տարօրինակ ձայնին, իսկապես լուրջ հարցեր էին առաջանում: Իսկ «Սոխնուտ» գործակալության հետ կապված հարցն արդարդատության նախարարության իրավասության շրջանակներում է: Դա, անկասկած, իրավական հարթություն է»,- ասել է Զախարովան:

Հնարավոր է, որ Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Եթե «Սոխնուտը», ըստ որոշ կասկածների, նաեւ այլ տեղեկատվություն է մշակում ՌԴ-ում, ապա հասկանալի է, թե ինչու է հայտնվել իշխանությունների թիրախում: Չպետք է մոռանալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը թեհրանյան գագաթնաժողովին, ի վերջո, ներկայացվում է որպես պատասխան տարածաշրջան Ջո Բայդենի կատարած այցին, իսկ վերջինս իր քառօրյա շրջագայության կեսն անցկացրել է Իսրայելում: Իսկ սրանք այնպիսի իրադարձություններ են, որ թաքնված շատ շերտեր ունեն, որոնք կամ կկանխվեն, կամ լուրջ հետեւանքներ կունենան ապագայում:

Թեգեր: ԻսրայելՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Աղավնոն շարունակում է ոգեշնչել ու հուսավառել

Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ

Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Թումանյանի առածանին

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist