Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ

Հուլիսի 27, 2022
Սոցիում
Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
702
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր մեզ հուզող խնդիրներից են Արցախի էներգետիկայի վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, անվանի գիտնական Ստեփան Պապիկյանը տասնյակ տարիներ զբաղվում է Արցախի էներգետիկայի խնդիրներով եւ մեծ ներդրում ունի այս ոլորտում: Ստորեւ ներկայացնում ենք «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը նրա հետ:

-Ինչպե՞ս կբնութագրեք Արցախի էներգետիկայի արդի վիճակը:

-Պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործման մեջ գտնվող  հիդրոէլեկտրակայանների դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 մլն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Միայն «Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3» ՀԷԿ-երն էին աշխատում ոռոգման համակարգի համար, մյուսները տեղադրված են գետերի բնական ջրահոսքի վրա: Ներկայում գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում են մնացել վեցը` Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն` 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է 75 ՄՎտ գումարային հզորություն: Տարեկան մոտ 4000 ժամ աշխատելու դեպքում կարող է արտադրվել մոտ 300 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ եւ դժվարին զարգացումները՝ անհրաժեշտություն է առաջանում Արցախի էներգետիկայի զարգացումը դիտարկել էներգետիկ անվտանգության տեսակետից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ գյուղական բնակավայրերի փոքր գետերի բնական ջրհոսքերի վրա նախատեսել միկրո-հիդրոէլեկտրակայանների` 20-ից մինչեւ 100 ԿՎտ հզորությամբ շինարարություն: Մոսկվայում եւ Չինաստանում այսպիսի փոքր հզորությամբ հիդրոագրեգատներ արտադրվում են: Դրանց տեղադրումը եւ շահագործումը հեշտ է, դժվարությունների հետ կապված է, ունեն համեմատաբար փոքր չափեր: Անհրաժեշտ է կազմել համապատասխան ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ հետագայում, անշուշտ, կառաջանա նոր հզորությունների անհրաժեշտություն: Հնարավոր է դիտարկել Ստեփանակերտ քաղաքում 12 ՄՎտ հզորությամբ գազային տուրբիններով կահավորված ՋԷԿ-ի կառուցում: Այն հնարավորություն կտա բնակարանների բնականոն ջեռուցումն էժանացնել եւ լուծել մի շարք կարեւոր էներգետիկ հարցեր:

-Պրն Պապիկյան, մեր նախնական զրույցից հասկացանք, որ Արցախում էլեկտրաէներգիայի պակաս է զգացվում: Ի՞նչ է արվում վիճակը կայունացնելու համար:

-Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի էներգետիկայի բնագավառում ճիշտ քաղաքականություն իրականացնելը: Այս նպատակով աշխատանքներ են կատարվում Մարտակերտի Գետավան համայնքում «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման համար: «Գետավան 1»-ի հզորությունը կկազմի 17.6 ՄՎտ, եւ նախնական ցուցանիշներով տարեկան կարտադրի ավելի քան 93 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար կծախսվեր ավելի քան 20 հազար տոննա օրգանական վառելիք: Այսօր կատարվում են նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակման աշխատանքներ: ՀԷԿ-ի կառուցման տեղանքը բարդ է: Հողային աշխատանքներ են կատարվում «Գետավան-1» ՀԷԿ-ի հիմնական կառույցների տեղակայման համար: «Գետավան-1» ՀԷԿ-ը ամենահզոր փոքր ՀԷԿ-ը կլինի Արցախի՝ երբեւիցե գործող փոքր ՀԷԿ-երից: Ներկայում Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 ՄՎտ հզորությամբ «Սարսանգն» է:

-Արցախում սկսում է զարգանալ նաեւ հելիոէներգետիկան:

-Արցախի Հանրապետությունում կարեւոր նշանակություն ունի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Այն հնարավորություն կտա լուծելու բազմաթիվ էներգետիկական եւ բնապահպանական խնդիրներ: Օրինակ՝ Արցախի Խաչեն գյուղում տեղադրվել է 3 ԿՎտ հզորությամբ արեւային կայան, որը հնարավորություն կտա տարեկան արտադրել մինչեւ 5 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա եւ լուծել բազմաթիվ հարցեր: Տեղադրվում են նաեւ արեւային ջրատաքացուցիչներ:

-Կառուցվում է Պատարայի ջրամբարը:

-Կարեւոր նախաձեռնություն է: Պատվարի հատակի նիշը 902 մետր է, կատարինը՝ 955 մետր: Պատվարի բարձրությունը 53 մետր է, որից ջրի առավելագույն բարձրությունը 51 մետր է: Այդ դեպքում ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 40 հեկտար: Պատարայի ջրամբարն Արցախի անկախության տարիների ամենամեծ տնտեսական ծրագիրն է: 22 կիլոմետրանոց խողովակաշարի անցկացման համար ծախսվել է 5 միլիարդ դրամ: Խողովակաշարը Պատարա գետից ձգվում է Ստեփանակերտ՝ ջուր մատակարարելով ավելի քան 10 բնակավայրի եւ ոռոգելով 2500 հա տարածք: Այն կարող է ունենալ նաեւ էներգետիկ նշանակություն: Աշխատանքները կավարտվեն 2025 թ:

-Արցախի էներգետիկայի զարգացման համար, անշուշտ, առաջարկներ ունեք:

-Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ, գիտականորեն հիմնավորված ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Անհապաղ սկսել փոքր եւ միջին հզորությամբ ջրամբարների նախագծման եւ կառուցման աշխատանքները: Զարգացնել ոռոգման համակարգերը, դրանք օգտագործել նաեւ էներգետիկ նպատակներով: Ավելացնել անտառների մակերեսները: Էներգետիկայի զարգացումը պետք է կապված լինի հիմնականում  էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ էներգախնայողության հետ: Արցախում զարգացնել տնտեսության ոչ էներգատար ճյուղերը: Կազմել քաղաքների եւ բոլոր բնակավայրերի համար էներգետիկական անձնագիր եւ խիստ հսկողություն սահմանել դրա իրականացման համար: Կազմել Արցախի բոլոր բնակավայրերի համար առանձին էլեկտրա-ջերմա եւ վառելիքամատակարարման համակարգերի այնպիսի սխեմաներ, որտեղ կունենանք նույն էներգետիկական արդյունքը, բայց կծախսվեն քիչ վառելիքաէներգետիկ ռեսուրսներ: Առաջարկում եմ օգտագործել արեւային էներգիան՝ համատեղելով կենսազանգվածով կամ արեւային էներգիան համակցել  թափոններից ստացված էներգիայով: Այսպիսի հիբրիդ համակարգերի արդյունավետությունը կավելանա առնվազն 20 տոկոսով: Կարեւոր նշանակություն ունեն նաեւ Արցախի Հանրապետության համար էներգետիկ դիվանագիտության տարրերի մշակումն ու զարգացումը: Այս նպատակին հասնելու համար կարելի  է ստեղծել Արցախի էներգետիկայի զարգացման հիմնադրամ եւ հասարակական կարգով աշխատող մասնագետների հանձնաժողով: Կարեւոր խնդիր են նաեւ էներգախնայող տեխնոլոգիաների` ԼԵԴ լամպերի զանգվածային օգտագործումը, արեւային լուսավորման լամպերի տեղադրումը եւ այլն: Այստեղ մեծ օգնություն կարող են ցույց տալ բարեգործական միությունները եւ գործարար մարդիկ:

Թեգեր: Արցախէլեկտրաէներգիա
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մարգարեությունները նկարագրում են, թե ինչպես պետք է ընթանան իրադարձությունները, մինչդեռ Աստվածային Պատգամը բացատրում է, թե իրադարձություններն ինչո՞ւ ստացան այդպիսի բնույթ

Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ

Որբանոցից մինչեւ… տիեզերական վերելքներ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist