Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Վտանգավոր սահման

Ըստ Անկարայի՝ Աթենքը Վաշինգտոնի թելադրմամբ ձգտում է պատերազմի

Սեպտեմբերի 2, 2022
Միջազգային
Վտանգավոր սահման
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը, որը վերջին տարիներին պարբերաբար բռնկվում է «կայուն» հաճախականությամբ, այս օրերին թեւակոխել է նոր եւ վտանգավոր փուլ: Այս պետությունները ռազմական բախման շեմին են, որի կենտրոնը հիմա Կիպրոսն է: Ըստ տարածված տեղեկատվության՝ հունական ՀՕՊ համակարգերը հետապնդել են թուրքական կործանիչներին…

Ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց լարված է, եւ ցանկացած միջադեպ կարող է հանգեցնել ռազմական գործողությունների սկսման հենց այն վայրերում, որտեղ զբոսաշրջիկները սովորաբար գերադասում են հանգստանալ:

Հետաքրքիրն այն է, որ Թուրքիան ծրագրում է Հունաստանից պաշտպանվել ՆԱՏՕ-ի ուժերով, չնայած որ Հունաստանը նույնպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է: Անկարան պատրաստ է ՆԱՏՕ-ում հարց բարձրացնել օգոստոսի 23-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ հույն զինվորականները Կիպրոսում տեղակայված ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի օգնությամբ թիրախավորեցին թուրքական F-16 կործանիչները: Հունաստանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ դրանք մտել են երկրի օդային տարածք, իսկ Թուրքիան պնդում է, որ այդ կործանիչները թռչում էին Էգեյան ծովի վրայով՝ ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում: Անկարան հայտարարել է, որ Հունաստանը դաշինքի սկզբունքներին հակառակ է գործել, ուստի դիմում է ՆԱՏՕ-ին՝ հարցը կարգավորելու համար, վստահեցրել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի մարտական ինքնաթիռների ռադարային արգելափակումը համարվում է «թշնամական գործողություն»՝ դաշինքի մարտական գործողությունների վարման կանոններին համապատասխան»:

Թուրքիան դեմ չէ «պատժամիջոցային մահակի» օգտագործմանը՝ հայտարարելով արեւմտյան երկրների այն «երկակի ստանդարտների» մասին, որոնք բացասաբար են գնահատել ռուսական C-400 համակարգերի գնումը Անկարայի կողմից, մինչդեռ «չգիտես ինչու, չեն անհանգստանում, որ Հունաստանը C-300 է գործարկում»:

«Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինքնաթիռները հետապնդում է ռուսական արտադրության համակարգերով: C-400-ը, որը գնում է Թուրքիան, ազդում է F-35 կործանիչների նախագծի իրականացման վրա, C-300-ը՝ ո՞չ: Հունաստանի նկատմամբ պետք է կիրառվի CAATSA ամերիկյան օրենքը»,- ասում են թուրքերը:

Հարկ է նշել, որ ամռան սկզբին թուրք-հունական հարաբերություններում հերթական բռնկումն էր արձանագրվել: Սկանդալը ԵՄ-ի կողմից թուրքական «Turkaegean» (թուրքական Էգեյան ծով) ապրանքանիշի հաստատման հետեւանք էր: Հունաստանը վրդովված էր Եվրամիության մտավոր սեփականության գրասենյակի որոշումից: Կապված դրա հետ՝ նախկին արտգործնախարար Գեորգիոս Կատրուգալոսը թվիթերում գրեց, որ ԵՄ որոշումն «անընդունելի է» հատկապես Հունաստանի դեմ Թուրքիայի շարունակվող ագրեսիայի ֆոնին:

Այնուհետեւ Էրդողանի դաշնակից եւ իշխող կոալիցիայի անդամ Դեւլեթ Բահչելին տարածեց իր նկարը մի քարտեզով, որում հունական կղզիները նշված էին որպես թուրքական տարածք: Հունաստանում դա գնահատվել է որպես «առանձնապես ագրեսիվ սադրիչ գործողություն»: Այնուհետեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոստանդնուպոլսի տարեդարձին նվիրված սադրիչ հանդիսավոր արարողության ժամանակ ասաց, որ Թուրքիայի նպատակն է վերադարձնել ազդեցության բոլոր ոլորտները: Դրանց թվում նա ներառել էր Պելեպոնեսը եւ Աթենքը, իսկ Հունաստանին «ողբերգական վախճան» էր խոստացել: Հունաստանն սկսեց ռազմական տեխնիկա տեղափոխել Մարիցա գետի սահմանամերձ շրջան: Այդ ժամանակ հաջողվեց խուսափել բախումից, բայց, ինչպես տեսնում ենք, ցանկացած պահի այն կարող է բռնկվել:

Անկարայում կարծում են, որ Հունաստանին Թուրքիայի դեմ պատերազմի է մղում ԱՄՆ-ն՝ «վարելով երկակի խաղ»: Ըստ թուրք փորձագետների՝ Հունաստանի այժմյան գործողությունները այն բանի հետեւանք են, որ միջազգային ասպարեզում ուժեղանում է Անկարայի ազդեցությունը, հատկապես՝ դիվանագիտության ոլորտում: Հունաստանում, ըստ նրանց, չեն ընդունում Թուրքիայի լիդերությունը, ուստի հետապնդում են թուրքական ինքնաթիռներին՝ ձգտելով պատասխան հարված սադրել C-400-ով, ինչը կհանգեցնի Արեւմուտքի հետ հակամարտության:

«Թուրքիային մղելով հնարավոր պատասխանի սխալին՝ Հունաստանը տպավորություն է ստեղծում, որ խաղաղասեր չի ու պատերազմ է ուզում: Իհարկե, այստեղ, ակնհայտ է, համագործակցություն կա ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է պաշտոնաթող բրիգադային գեներալ, դոցենտ, դոկտոր Ֆեհրի Էրենելը:

Էրդողանը, օգոստոսի 30-ին հանդես գալով հույն-թուրքական երկրորդ պատերազմում հաղթանակի 100-ամյակի առիթով, ուղղակի հարձակվել է հույների վրա՝ բաց չթողնելով իր նեոօսմանյան քաղաքականության տեսլականը շեշտելու հնարավորությունը: Ինչպես գրում է «Greek City Times» հանդեսը, հերթական անգամ հայտարարելով, որ Թուրքիան ինչ-որ մեկի թույլտվության կարիքը չունի՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար, նա անցել է հունական թեմային՝ ձգտելով հնարավոր բոլոր միջոցներով ատելություն սերմանել հույների նկատմամբ: Շեշտելով, որ Հունաստանը մարտահրավեր է նետել ՆԱՏՕ-ին ու դաշնակիցներին, երբ C-300 է օգտագործել՝ հետապնդելով թուրքական ինքնաթիռներին, Էրդողանը հայտարարել է, որ «ինչպես եւ 100 տարի առաջ, մենք գիտենք բոլոր նրանց իսկական մտադրությունները, որոնք այսօր օգտագործում են Հունաստանին»: «Դա ԱՄՆ-ն է, դա այն երկիրն է, որը ծախսում է Թուրքիայի ուժերն ու ժամանակը: ԱՄՆ-ն Հունաստանին է առաջարկել F-35 ինքնաթիռները, որոնք չտվեցին մեզ՝ թույլատրելով, որ ռուսական ՀՕՊ համակարգերն այդ ինքնաթիռների հետ գտնվեն նույն երկրում, ինչից Վաշինգտոնը, իբր, խուսափում էր»,- նշել է Թուրքիայի ղեկավարը:

Թուրքիան այս տարի նշում է Դումլուփինարե ճակատամարտում Հունաստանի նկատմամբ տոնած հաղթանակի 100-ամյակը: ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը, որը տեղակայված է Իզմիրում, օգոստոսի 30-ին թվիթերում գրել է, թե «այսօր Թուրքիայի անկախության 100-ամյակն է»:

«Մենք միանում ենք մեր դաշնակիցներին ՆԱՏՕ-ում եւ նրա սահմաններից դուրս՝ տոնելով նրանց հաղթանակն ու թուրքական զինված ուժերի օրը»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Հունաստանում նման շնորհավորանքն անտեղի ու անընդունելի են համարել եւ բողոք հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: «Թուրքիայի զինված ուժերի օրվա առիթով ՆԱՏՕ-ի՝ Իզմիրում տեղակայված ցամաքային զորքերի շտաբ-բնակարանի հաղորդումից հետո ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը կոշտ բողոք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ շեշտելով, որ այդ հաղորդումը ոչ միայն անտեղի է, այլեւ անընդունելի»,- հայտնել է Հունաստանի ԱԳՆ-ն:

ՆԱՏՕ-ում Հունաստանի ռազմական իշխանությունները պատրաստվում են նման հայտարարությամբ հանդես գալ նաեւ կազմակերպության գերագույն շտաբում, որի մեջ է մտնում ցամաքային զորքերի շտաբը:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Տարօրինակ է, որ Անկարան այս անգամ, ըստ էության, ձեռնպահ մնաց Բաքվին աջակցելու իր դիրքորոշման՝ տարբեր մակարդակներում թմբկահարումից…

Վերջին շրջանում լուրեր են տարածվել, որ Թուրքիայի գործող նախագահն անակնկալներից խուսափելու նպատակով ցանկանում է 2023 թ. պլանավորված համընդհանուր ընտրություններն անցկացնել այս աշնանը: Երկրի տնտեսությունը քանդած Էրդողանն արտաքին նոր թշնամու կարիքն ունի՝ իր հեղինակությունը պահպանելու համար: Եվ, ինչպես երեւում է, Հունաստանը հարմար թեկնածու է դիտարկվում…

Թեգեր: ԹուրքիաՀունաստանՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ Բ

Ճախրանք օպերային երգարվեստի երկնակամարում

Ճախրանք օպերային երգարվեստի երկնակամարում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist