Թուրքական ժպիտ՝ բազմանշանակ, ցինիկ, շողոմ ու խորամանկ, ժպիտ, որի տակ բազում ժողովուրդների տառապանքի ու սպանդի իրագործման ինքնագոհ կնիքն է դրոշմված. այն ոչ միայն թուրքական ցեղի պատմության ոճրագործ դեմքն է «զարդարում», այլեւ այդ ոճրագործության զոհերի տխուր ու դաժան ճակատագրի սահմռկեցուցիչ պատկերի վավերագիրն է, որ վկայում է նաեւ ոճրագործության հանդեպ աշխարհի անտարբերության ու այդ ոճրագործությունից շահ կորզելու մասին…
Թուրքական պետությունը կայացել է այդ արյունալի ու քստմնելի ժպիտի ներքո՝ հեգնելով ու ծաղրելով մարդկային բարոյականության բոլոր նորմերը. այն, որ ամենաթողությունը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն, իսկ Թուրքիան հանցակիցներ շատ ուներ՝ սկսած եվրոպական պետություններից վերջացրած հումանիտար զանազան կազմակերպություններով, ովքեր խուլ ու գուլ էին ձեւանում զանգվածային մարդասպանությունների ենթարկվող ժողովուրդների ցավագին ճիչերին ու աղաղակներին, ովքեր բավարարվում էին ընդամենը մատ թափ տալով կամ ոճրագործներին հետմահու «պատժելով»… Եվ Թուրքիան չարախնդում է մարդկային տեսակի վրա, քանզի լինելով նրա անհաջող ծնունդը՝ որոշում է այլոց լինել-չլինելու հարցը, եւ դա նրան հաջողվում է, որից էլ ծնվում է այդ նողկալի ժպիտը՝ խաղաղության ու համակեցության մասին բարբաջանքի ներքո…
Թուրքիան անհանգիստ է ու միշտ է անհանգիստ լինելու. նա արյունով ու ողբով նվաճած այլոց տարածքներում սեփական պատմությունը հորինելու, իրավունքները պնդելու խնդիր ունի, իսկ դա ենթադրում է լիովին ազատվել նրանցից, ում տարածքում սկսել է իշխել ու իշխում է մինչ օրս։ Նա այդ տարածքից «մաքրում» է ոչ միայն մարդկանց, այլեւ նրանց ունեցվածքն ու հիշատակները, ընդհուպ գերեզմաններ ոչնչացնելը։ Թուրքիայում որեւէ բան չպետք է հիշեցնի այլոց գոյության մասին. այնտեղ կարող են ապրել սոսկ թուրքերն ու թրքացածները, անվերապահ թրքահպատակները, ու հենց այդ պատճառով էլ Թուրքիան պերմանենտ ջարդեր է կազմակերպում, հատկապես, երբ որեւէ ազգության թվաքանակ սկսում է «սպառնալիորեն» աչքի ընկնել։
Այսպես, 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին թուրքական իշխանությունները Ստամբուլում ջարդեր կազմակերպեցին հույն բնակչության դեմ, որի հետեւանքով տուժեցին նաեւ հայերն ու հրեաները։ Քրիստոնյաների հանդեպ նմանատիպ ջարդերը 19-20-րդ դարերի ընթացքում Օսմանյան կայսրության ներքին քաղաքականության անբաժանելի մասն էին, որից թուրքերը ձեռնպահ չեն մնում նաեւ 21-րդ դարում։ Նրանց համար ոչինչ չի փոխվել. աշխարհում գերիշխելու մարմաջը հանցագործությունների նորանոր ալիքներ է ծնում, որից ամենեւին չեն խորշում մուսուլմանական աշխարհի ջատագովները։ Նույնիսկ այն, որ 1922-24 թթ. Պոլսում բնակվող 270 հազար (քաղաքի բնակչության 40 տոկոսը) հույների քանակը 1955-ին արդեն նվազել էր մինչեւ 100 հազարի, թուրքերին, այնուամենայնիվ, հանգիստ չէր տալիս. նրանք ամեն գնով ձգտում են բացարձակ գերազանցության։ Քիչ է, որ նրանք սահմանափակում են այլազգիների ամեն տեսակ իրավունքները, քիչ է, որ ստիպում են կրոնափոխ լինել, դառնալ ազգադավ, նաեւ արյունահեղություններով, կտտանքներով ու սպանություններով իրականացնում են զարհուրելի եղեռն։ Հիշյալ թվականի սեպտեմբերի 6-7-ի ջարդերի հետեւանքով սպանվեցին 13-16 հույն, որոնց թվում երկու քահանա, մեկ հայ. հույները, հայերն ու հրեաները հալածվեցին, զրկվեցին ունեցվածքից, հասցվեց տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի վնաս, քանդվեցին բազմաթիվ եկեղեցիներ, այրվեցին շինություններ, վնասվեց քաղաքի ենթակառուցվածքային համակարգը, հույների կեսից ավելին լքեց Ստամբուլը։
Թուրքերն հասան իրենց նպատակին, ինչպես միշտ աշխարհի լռության, հանդուրժողականության ու անտարբերության մթնոլորտում։ Անկարգությունները տարածվեցին Թուրքիայի այլ քաղաքներում եւս, առաջին հերթին՝ Իզմիր, որտեղ տուժեցին նաեւ ՆԱՏՕ-ի շտաբներին կից տեղակայված հույն սպաներն ու նրանց ընտանիքները, ընդ որում՝ Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը, ինչպես եւ արեւմտաեվրոպական հասարակայնությունը նախընտրեցին լռել ու չիմանալու տալ թուրքական իշխանությունների կազմակերպած վայրագությունները։ Այդ մասին է վկայում հանրահայտ թուրք հրապարակախոս Զեյնեփ Կարատաշը՝ գրելով, որ ջարդարարների ամբոխը թուրքական բանակի մարտավարական մոբիլիզացիոն խմբից էր, ովքեր վանդալիզմի այլեւայլ գազանություններից ու գործողություններից բացի, ավերում էին հունական գերեզմանոցները, ցրիվ տալիս մեռյալների մասունքները։ Պրոֆեսոր Նիկո Ուզունօղլուն էլ, բացի այլեւայլ պատճառներից, ջարդարարության կազմակերպումը կապում է ռազմական հեղաշրջման հետ, այսինքն՝ Թուրքիան իր ներքին խնդիրները կարգավորելու համար հրահրում էր ազգամիջյան բախումներ ու ատելություն։ Այդպես էլ սեպտեմբերյան ջարդերի հետեւանքով երկուսուկես հազարամյա հունական ներկայությունը ժամանակակից Թուրքիայում հանգում է վերջնակետին։ 1965 թ. հունական բնակչությունը Ստամբուլում կրճատվում է մինչեւ 48 հազար մարդ, ինչը կազմում է քաղաքի բնակչության 2.8 տոկոսը, իսկ 2000-ի տվյալներով արդեն քաղաքում բնակվում է ընդամենը 2 հազար հույն։ Իմբրոս ու Թենեդոս կղզիները գրեթե ամբողջությամբ բնակեցվում են թուրքերով. արմատական հույներից՝ համապատասխանաբար, կղզիներում մնում են 250 եւ 25 բնակիչ, իսկ հունարենի կիրառումը դպրոցներում եւ վարչական համակարգում խստիվ արգելվում է, 1975-ից փակվում են դպրոցները։ Դրանով հանդերձ բուն Հունաստանում՝ հատկապես Արեւմտյան Թրակիայում, թուրքերենով կրթությունը շարունակվում է մինչեւ օրս, իսկ թուրք-մուսուլմանական սփյուռքը աճում է, որն այժմ հասնում է 120 հազարի։
Պատկերը որքան էլ վկայի թուրք տեսակի գազանաբարո վարքի «զորության» մասին, այն նախ եւ առաջ այդ տեսակի քաղաքակրթական ցածր ցենզի վկայությունն է, այն, որ նրանք երբեք չեն կարող ապրել այլոց հետ խաղաղ համակեցությամբ։ Պատկերը ցույց է տալիս նաեւ անգամ այդպիսի ոհմակի հետ մշակութային մակարդակով ապրելու՝ նրանց հալածանքների զոհ դարձած ազգերի քաղաքակրթական բարձր աստիճանն ու վեհանձնությունը, ինչպես եւ մշակույթով գազանին հնազանդեցնելու փորձերը, իմաստնությունն ու կամքը։